Թրամփը հայտարարել է Իսրայելի և Լիբանանի միջև պատմական բանակցությունների մասին


Քաղաքականություն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փորձում է «մի փոքր շնչառության տարածություն ապահովել Իսրայելի և Լիբանանի միջև»։

Truth Social-ում իր գրառման մեջ նա գրել է. «Շատ երկար ժամանակ է անցել այն պահից, երբ երկու երկրների ղեկավարները խոսել են միմյանց հետ՝ մոտ 34 տարի։ Դա տեղի կունենա վաղը»։



Հայ պատգամավորները Խորվաթիայում ծանոթացել են ԵՄ անդամակցության փորձին


Քաղաքականություն


Գործընկերոջս` Տաթևիկ Գասպարյանի հետ Զագրեբում հանդիպեցինք Խորվաթիայի խորհրդարանի Եվրոպական հարցերով հանձնաժողովի նախագահ Ելենա Միլոշին, նույն հանձնաժողովի անդամ, իշխող «Խորվաթական ժողովրդավարական միություն» կուսակցության փոխնախագահ Զդրավկա Բուշիչին, նույն հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում Խորվաթիայի պատվիրակության ղեկավար, Խորվաթիայի տարածքային զարգացման և ԵՄ հիմնադրամների նախկին նախարար Մարկո Պավիչին,  ինչպես նաև` Կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի նախագահ Վեսնա Բեդեկովիչին։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Արման Եղոյանը։

 

«Գործընկերները ներկայացրին Խորվաթիայի` ԵՄ անդամակցությանը նախորդած և հաջորդած բարեփոխումների մանրամասները, գործընթացի բովանդակային և ընթացակարգային շերտերը։

 

Քննարկեցինք երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները»,-նշել է նա։



Հայաստան-Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը կդառնա արդյունավետ հարթակ


Քաղաքականություն


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ապրիլի 15-ին մասնակցել է Հայաստան-Վրաստան բիզնես ասոցիացիայի մեկնարկին և հայկական շուկա Helio.AI-ի մուտքին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման նպատակն էր խթանել բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսությունը, ներկայացնել ներառական բիզնես զարգացման հնարավորությունները և ապահովել ռազմավարական ցանցային հարթակ շահագրգիռ կողմերի՝ պետական կառույցների, մասնավոր հատվածի, միջազգային գործընկերների և գործարար շրջանակների համար։

 

Նախարարի տեղակալը կարևորել է Հայաստան – Վրաստան գործարար ասոցիացիայի ստեղծումը և հույս հայտնել, որ այն կդառնա արդյունավետ հարթակ՝ աջակցելու շուկա մուտքին, խթանելու գործընկերությունների ձևավորմանը և զարգացնելու փոքր և միջին ձեռնարկատիրությունը։ Նա նաև ընդգծել է, որ Helio.AI-ի մուտքը հայկական շուկա վկայում է տարածաշրջանի՝ որպես տեխնոլոգիական համագործակցության և նորարարության զարգացող կենտրոնի ձևավորման մասին։

 

«Հայաստանի կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բիզնես միջավայրի բարելավման, ներդրումների ներգրավման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ», – իր ողջույնի խոսքում նշել է Լիլյա Սիրականյանը։

 

Միջոցառմանը մասնակցել են պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և ներդրողներ։




Օման մսամթերքի ներկրման համար տնտեսավարողները պետք է ունենան «HALAL» մակնշման վկայական


Բիզնես


2027թ. հունիսի 1-ից մսամթերքի արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող հայաստանյան տնտեսվարողները Օմանի Սուլթանություն մսամթերքի ներկրման համար պետք է ունենան Օմանի սննդամթերքի անվտանգության և որակի կենտրոնի հավատարմագրած մարմինների կողմից տրված «HALAL» մակնշման վկայականներ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Վկայականների անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության միջև առևտրաշրջանառության խթանման կարևորությամբ, ինչպես նաև հայկական  գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում՝ մսամթերքի ներկրման նկատմամբ օմանական կողմի ցուցաբերված հետաքրքրությամբ։



Վրաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության կարևորությունը մեծանում է. Բոչորիշվիլի

Վրաստանն ու Ադրբեջանը շատ լավ են հասկանում միմյանց կարևորությունը, ինչը էլ ավելի է ամրապնդում նրանց արդեն իսկ գոյություն ունեցող բարեկամությունն ու համագործակցությունը։

Ըստ APA-ի վրացական բյուրոյի, այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ սերտ համագործակցությունը կարևոր է երկու երկրների համար։

«Վրաստանի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները կարևոր են Ասիայի հետ կապերի առումով, իսկ Ադրբեջանի համար՝ Վրաստանի հետ հարաբերությունները կարևոր են Եվրոպայի հետ կապերի առումով։ Այս կապերը պետք է ավելի ընդլայնվեն», – հավելեց Բոչորիշվիլին։

Արտգործնախարարը ընդգծեց, որ Ադրբեջանը Վրաստանի համար շատ կարևոր առևտրային գործընկեր է, և որ երկրների միջև առևտրատնտեսական կապերը շարունակում են զարգանալ։

Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի շուրջ զարգացումներում, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։

Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա։

Տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերեբերյալ. Իրանը պատրաստ է եղել 5 տարով դադարեցնել ուրանի հարստացումը, մինչդեռ ԱՄՆ -ի առաջարկը եղել է 20 տարի։

Իրանական կողմը չի համաձայնել նաև որևէ երրորդ կողմի փոխանցել արդեն իսկ 60 տոկոսով հարստացված ուրանի իր պաշարը, սակայն համաձայն է եղել նվազեցնել դրա հարստացման աստիճանը, ինչը ընդունելի չի եղել ամերիկյան կողմի համար։

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ը նաև առաջարկել է համատեղ կառավարել Հորմուզի նեղուցը, որից հրաժարվել է Իրանը՝ պնդելով, որ նեղուցն իրանական շահերի գոտի է»։

ՀՀ ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ ընդգծելով, որ ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը՝ կապալառու կազմակերպությունների կողմից։

Անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների հողային պաստառի, տրանսպորտային հանգույցների, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ավտոմոբիլային ճանապարհների փոքրածավալ վնասվածքների վերացում‚ ավտոմոբիլային ճանապարհների (թունելների) սարքավորումների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։

Կառույցից հայտնում են, որ ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները ժանգոտած կամ վնասված չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի։

Մաքրվում են վաքերը, ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը‚ թփերը՝ էտվում‚ կատարվում է փոսային նորոգում, ինչպես նաև բազմաթիվ այլ աշխատանքներ։

Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում ներկայացնում են Կառավարության կատարողականը. ՈւՂԻՂ

Ներքին
10:10 05-06-2024

ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողականը․ ՈւՂԻՂ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն ԱԺ-ում ներկայացնում են Կառավարության կատարողականը. ՈւՂԻՂ

Ներքին
10:10 05-06-2024

ԿԳՄՍ նախարարն ԱԺ-ում ներկայացնում է 2023-ի բյուջեի կատարողականը․ ՈւՂԻՂ

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ