Ինչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«E-draft հարթակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը ներկայացվել է 02.04.2026-ին, իսկ հանրային քննարկման վերջնաժամկետը սահմանված է 17.04.2026-ը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված նախագիծը և պարզեց, որ այն ուղղված է բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և բնակարանային հասանելիության բարձրացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող ծրագրերը լիարժեք չեն լուծում նման ընտանիքների խնդիրները, քանի որ գործող աջակցությունը հիմնականում միանվագ է և չի ծածկում հիփոթեքային վարկերի ամբողջական բեռը։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ առաջարկվող ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է էականորեն մեծացնել աջակցությունը․ մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ աջակցությունը կարող է տրամադրվել երկու հիմնական ձևով՝ բնակարանի կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Երկու դեպքում էլ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով՝ պետական սուբսիդավորմամբ։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ծրագրի պայմանները և պարզեց, որ շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 6 անչափահաս երեխա, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բավարարում են մի շարք այլ չափանիշների։ Մասնավորապես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 10 քմ-ից, իսկ ընտանիքի տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Հատկանշական է, որ ծրագրով նախատեսվում է նաև բավականին արտոնյալ հիփոթեքային պայմաններ․ կանխավճար չի պահանջվելու, վարկի ժամկետը սահմանված է 120 ամիս, իսկ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ զգալիորեն սուբսիդավորվելու է պետության կողմից։ Ավելին, ծրագիրը նախատեսում է նաև լրացուցիչ ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ գույքի պետական գրանցման, գնահատման և նոտարական ծառայությունների վճարները։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի օգտագործել մնացորդային գումարներ՝ բնակարանի վերանորոգման (մինչև 4 մլն դրամ) և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման (մինչև 2 մլն դրամ) համար։

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն կարող է դրանից օգտվել միայն մեկ անգամ, իսկ ծրագրի պահանջների խախտման դեպքում աջակցությունը կարող է դադարեցվել։ Որոշ դեպքերում նույնիսկ նախատեսվում է, որ ձեռք բերված գույքը կարող է փոխանցվել պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև վիճակագրական տվյալները և պարզեց, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Դրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։ Ընդհանուր առմամբ ծրագիրը կարող է անդրադառնալ շուրջ 4267 երեխաների վրա։

Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագիրը կմտնի ուժի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա իրականացումը կվերապահվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Դիմումների ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Միևնույն ժամանակ նախագիծը հանրային քննարկման փուլում արդեն ակտիվ արձագանքներ է ստացել քաղաքացիներից։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված առաջարկությունները և պարզեց, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են ծրագրի սահմանափակումներից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը գրել է․ «Ես ունեմ 3 երեխա և ապրում եմ սահմանամերձ վատ պայմաններում, քանդվող տան մեջ։ Ինչքանո՞վ է արդար, որ չեմ կարող օգտվել այս ծրագրից»։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ ունեցել է 6 երեխա, սակայն նրանցից մեկը մահացել է, և այժմ ունի 5 անչափահաս երեխա՝ ապրելով 38 քմ բնակարանում Արմավիրում, խնդրելով իրենց ևս ներառել ծրագրում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Պարի սեն-ժերմենը մտադիր է պայմանագիր կնքել Ռեալի կիսապաշտպանի հետ


Սպորտ


Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի հետ։ Այս մասին հայտնում է The Touchline-ը:

Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը երիտասարդ կիսապաշտպանի տրանսֆերը գնելու հնարավորությունը կդիտարկի ընթացիկ մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո։ Հատկանշական է, որ ավելի վաղ Կամավինգայի թեկնածությունն առաջարկվել էր նաև Լոնդոնի «Արսենալին»:

Այս մրցաշրջանում Կամավինգան բոլոր մրցաշարերում ընդհանուր առմամբ անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը «արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառ:

Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:



Սպասվում է անձրև, կեսօրից՝ ամպամածություն

Հինգշաբթի՝ ապրիլի 9-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +7…+10 աստիճան։

Կեսօրին տեղումները կդադարեն, կդիտվի փոփոխական ամպամածություն, ջերմաստիճանը կհասնի +9…+13 աստիճանի։

Երեկոյան ժամերին կրկին սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կպահպանվի +9…+13 աստիճանի սահմաններում։

Քամին կլինի հարավային և հարավ-արևմտյան ուղղության՝ 2-7 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 11 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 668-673 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 42-79%։

Արևածագը՝ 06:33, մայրամուտը՝ 19:35։ Լուսնի փուլը՝ նվազող։

«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ունիտազամոլը»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ունիտազամոլը.
     Մինչ ողջ աշխարհը և հատկապես մեր տարածաշրջանը քննարկում է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը և Թրամփի հետքայլը, մեր xzor@ կրկին իր սիրելի գործով է զբաղված` զուգարաններն է ինսպեկցիա անում…»։

Գալուստ Սահակյանի ծննդյան օրը որդուն ձերբակալել են


MediaHub-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկի…

Լիբանանի բանակը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Իսրայելի ներխուժած շրջաններից. հարձակումները շարունակվում են

Տարածաշրջանային իրադարձությունների և հրադադարի մասին լուրերի տարածման համատեքստում բանակի հրամանատարությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ հարավային բնակավայրեր վերադառնալուց․․․

Մինչև 25% idcoin IDBank-ի պրեմիում քարտերով ավիատոմսեր գնելիս

Հերթական ճամփորդությունը պլանավորելիս առաջինը սկսում ենք մեր ֆինանսներից՝ որքան գումար կարող ենք տրամադրել այս ճամփորդությանը, ինչպես գտնել շահավետ առաջարկներ և նոր երկրներ բացահայտելիս նաև խնայել։

Եվ ահա, երբ սկսում ենք մտածել գարնանային և ամառային հերթական ճամփորդությունների մասին, պլանավորում ենք՝ ուր գնալ և որտեղ հանգստանալ, IDBank-ը ներկայացնում է իր բացառիկ և idcoin-աշատ նոր առաջարկը։

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin։

Արշավին կարող են մասնակցել ինչպես արդեն գործող, այնպես էլ արշավի ընթացքում պատվիրված համապատասխան քարտերի քարտապանները։ Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ առավելագույնը մինչև 25 000 idcoin ամսական (հարկումից հետո)՝ անկախ իր քարտերի քանակից։

Կարևոր է նշել, որ տուրիստական ընկերությունից կամ տուրիստական ընկերության միջոցով գնված ավիատոմսերի դիմաց վճարումները չեն մասնակցում արշավին: Իսկ idcoin-ի փոխանցումն իրականացվելու է, եթե վաճառակետն ունի համապատասխան MCC, հակառակ դեպքում քարտապանը պետք է դիմի Բանկին՝ idcoin ստանալու համար։

Արշավը գործում է բոլոր ավիաընկերություններից ավիատոմսի գնման համար։

Արշավի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ


Նորարար գործիք ՓՄՁ ոլորտի համար` IDDistributor․ IDBank -ը մասնակցել է ՀԲՄ մարզային համաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

«Հրապարակ»․ Նրանց «բիզնեսը» պետական բյուջեն է, պետք է ընդունել՝ բավական «հաջող» բիզնես է


Զրուցակիցս «Կիրովականյան կյանք» ռադիոհաղորդումների եւ «Գուգարք» թերթի նախկին խմբագիր, բանաստեղծ Արամայիս Դուրինյանն է: – Այսօր ամենաքննարկվող թեմաներից է Նիկ…

Իրանի հետ ժամանակավոր հրադադարը չի լուծում ԱՄՆ-Իսրայել արշավի հիմքում ընկած ռազմավարական անհամապատասխանությունը․ Foreign Affairs

Երկշաբաթյա հրադադարի մասին Դոնալդ Թրամփի հայտարարությունը գոնե ժամանակավորապես վերջ դրեց Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի միջև մարտական գործողություններին: Սակայն դա քիչ բան է արել ԱՄՆ-Իսրայել արշավի հիմքում ընկած ռազմավարական անհամապատասխանությունը լուծելու համար, որը ոչ մի կառավարություն չի ցանկացել հրապարակավ ընդունել. երկու գործընկերները նույն պատերազմն են մղել հիմնարար տարբեր պատճառներով․ գրում է Foreign Affairs-ը։

Իսրայելի համար իսլամական հանրապետության հետ անմիջական բախման հեռանկարը տասնամյակներ շարունակ մեծ նշանակություն է ունեցել: Այն ռեժիմն ուսումնասիրել է այնպիսի մանրակրկիտությամբ, որին Վաշինգտոնը հազվադեպ է հանդիպել: Քանի որ Իսրայելը գիտակցում է, որ ռեժիմի գոյատևումն իսլամական հանրապետության հիմնարար սկզբունքն է, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կենտրոնացել է ղեկավարության վերացման և ռեժիմի փոփոխության վրա՝ որպես արշավի հիմնական նպատակ:

Ի տարբերություն դրա՝ Թրամփի վարչակազմը մտավ հակամարտության մեջ՝ ենթադրելով, որ ռազմական ուժի բավականաչափ ցուցադրումը կարող է ռեժիմի ղեկավարությանը ստիպել գործարքի գնալ: ԱՄՆ-ի ռազմավարական պլանավորումն Իրանի վերաբերյալ մշտապես առաջնահերթություն է տվել հրթիռների քանակի և ուրանի հարստացման մակարդակի կարգավորելի հարցերին՝ միջուկային համաձայնագրի հասնելու նպատակով, մինչդեռ Թեհրանի իրական գաղափարախոսական նվիրվածությունը ռեժիմի պահպանմանը երկրորդական է համարվում։

Այս երկու տեսությունները միմյանց չեն լրացնում։ Դրանք հակառակ ուղղություններով են ձգվում։ Ամերիկա-իսրայելական արշավի ռազմավարական անհամապատասխանությունը հետևանքներ ունի՝ հատկապես Վաշինգտոնի համար: 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը պատրաստ էր արշավը մղել ռեժիմի փոփոխության համար, նախքան Թրամփը Նեթանյահուին անհապաղ հրահանգեց ընդունել հրադադարը։ Այժմ թվում է, թե Թրամփը կրկին նախագծել է առնվազն ժամանակավոր հրադադար: Բայց եթե նա ցանկանում է պահպանել ավելի երկարատև բանակցությունները, ապա ստիպված կլինի բախվել Իսրայելի կառավարության հետ, որի պատերազմի նպատակներն ավելի արմատական են, քան իր սեփականը:

Դաշնակիցների միջև մինչ այժմ կառավարվող լարվածությունը կարող է արագ վերածվել իրական և սուր պառակտման: Այլ կերպ ասած՝ Վաշինգտոնը քիչ լավ տարբերակներ ունի պատերազմն իր սեփական պայմաններով ընդմիշտ դադարեցնելու համար:

Էրեխե'ք, հաշիվն ինչքա՞ն ա, ուզում ենք մի հատ սիրուն գոլ տեսնենք. շատ լավ դաշտ ա. Փաշինյան

Փաշինյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք մարզադաշտի այս ծածկը կիրառման մեջ լավն է…