Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ | ՄԱՄՈՒԼ.ամ

Իրանը մեղադրել է Իսրայելին՝ հրադադարը խախտելու մեջ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ՝ Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումների վերաբերյալ։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
     «Մենք քննարկել ենք Իսրայելի կողմից Իրանում և Լիբանանում հրադադարի խախտումների հարցը»,- նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցով անցնող նավթատարներից նավթի յուրաքնչյուր մեկ բարելի դիմաց 1 դոլար գանձել

Իրանը պետք է վերահսկի, թե ինչ է տեղափոխվում նեղուցով, որպեսզի այս երկու շաբաթը չօգտագործվի զենք տեղափոխելու համար…

Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars

Թեհրանում աճում է համոզմունքը, որ չնայած հայտարարված հրադադարին՝ Իսրայելի հարձակումների շարունակությունը ցույց է տալիս որ կա՛մ ԱՄՆ-ն չի կարողանում վերահսկել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, կա՛մ Վաշինգտոնն ազատություն է տվել հրեական պետությանը…

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է ուղևորների դժգոհություններին․ «Որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ»

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է ուղևորների դժգոհություններին․ «Որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ»

Իրանը հաշվում է պատերազմի հետեւանքով կրած վնասները


Իրանում սկսել են հաշվել այն վնասները, որոնք երկիրը կրել է ամերիկա-իսրայելական տանդեմի կողմից Իսլամական Հանրապետության դեմ իրականացված վերջին ռազմական գործողո…

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը իսրայելական կողմն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան ալիքում գրում է.

Իրան-ԱՄՆ փխրուն հրադադարը լուրջ վտանգի տակ է, և դրա տապալման նախաձեռնողը, դժվար չէ կռահել, որ իսրայելական կողմն է։

Լիբանանի վրա չդադարած հարձակմանը հաջորդել է նաև օդային հարված իրանական Լավան կղզուն, որին ի պատասխան, Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքներին՝ պատճառելով լուրջ վնասներ։

Լիբանանում շարունակվող իսրայելական հարձակումներին ի պատասխան, կրկին փակվել է Հորմուզի նեղուցը, քանի որ իրանական կողմը պնդում է, որ Պակիստանի վարչապետը հստակ հայտարարել է հրադադարի մասին բոլոր ճակատներում։

Կից՝ ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքի նավթային ենթակառուցվածքներից մեկին իրանական հարվածի հետևանքների կադրերն են։