Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի ծով՝ իր արևելյան ափից

Հարավային Կորեայի և Ճապոնիայի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել դեպի  ծով։

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գրասենյակը դատապարտել է Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի վերջին արձակումը՝ այն անվանելով սադրանք, որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը, և կոչ է արել Փհենյանին անհապաղ դադարեցնել նման գործողությունները

Հիշեցնենք, որ սա  Հյուսիսային Կորեայի կողմից այս տարվա յոթերորդ բալիստիկ հրթիռի արձակումն էր, իսկ ապրիլին՝ չորրորդը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *