Ամեն վայրկյան կարոտում եմ. Հայկ Մարությանի խոստովանությունը ծնողների կորստի մասին

«Tete A Tete» հաղորդման հերթական թողարկման հյուրն է եղել դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Զրույցի ընթացքում Մարությանը հանդես է եկել հուզիչ խոստովանություններով՝ անդրադառնալով իր կյանքի ամենացավոտ էջերին և ընտանեկան արժեքներին։

Հայկ Մարությանը պատմել է ծնողների կորստի մասին՝ նշելով, որ հատկապես հոր մահից հետո առավել սուր է զգացել նրա բացակայությունը։ Դերասանի փոխանցմամբ՝ հոր մահվան հարցում իրենց ծանր հետքն են թողել նաև COVID-19-ի հետևանքները։ Հիշեցնենք, որ Մարությանի մայրը կյանքից հեռացել էր ավելի վաղ։

Խոսելով ծնողի դերի և նրանց բացակայության մասին՝ նա նշել է.

«Երբ քո ծնողները կան, դու անգամ եթե չես շփվում ամեն օր իրենց հետ, բայց միայն այն միտքը, որ իրենք կան, յուրաքանչյուր պահի կարող ես զանգել, հարցնել, խորհուրդ ստանալ, սփոփանք լսել… դա քեզ պահում է։ Երբ չկան՝ ամեն վայրկյան կարոտում ես»։

Բացի անձնական ապրումներից, Մարությանն անդրադարձել է նաև սերնդափոխությանն ու դաստիարակությանը։ Նա առանձնացրել է այն հիմնարար արժեքները, որոնք փորձում է սերմանել իր երեխաների մեջ։ Ըստ նախկին քաղաքապետի՝ մարդու համար առանցքային են՝ ազնվությունը, պարկեշտությունը, համեստությունը, մարդասիրությունը։

Հարցազրույցը լայն արձագանք է գտել հետևորդների շրջանում՝ բացահայտելով սիրված դերասանի առավել էմոցիոնալ և մարդկային կողմը։

Փաշինյանն ու Պուտինը հունիսի 2-րդ կեսին կրկին կհանդիպեն

ՌԴ նախագահի հետ հանդիպումը հաջողված եմ համարում, բարձր մակարդակով հանդիպում ենք ծրագրում նաև հունիսի 2-րդ կեսին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն, ինչ ասել եմ այնտեղ, իմ նախկինում արված հայտարարություններն են»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, բարեկամական երկխոսությունից դուրս չեն գալու։

«Քանի դեռ կա հնարավորություն մեկտեղել ԵՄ ու ԵԱՏՄ ուղղությունները, մենք կհամատեղենք, երբ որ կգա մի պահ, երբ այլևս համատեղելի չի լինի, մենք ժողովրդի հետ միասին կորոշենք»,- ընդգծել է Փաշինյանը։

45 տրոլեյբուսներն ուշանալու են. Ավինյան

45 տրոլեյբուսները, որոնք վարչապետի հանձնարարականով և Կառավարության ֆինանսավորմամբ Երևան քաղաքը ստանում է, մի փոքր ուշանալու են՝ կապված Իրանում իրավիճակի հետ:

Այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Կառավարության նիստում:

«Մայիսի կեսերին 45 տրոլեյբուսները կհասնեն Երևան»,- ասաց Ավինյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում տրանսպորտի վիճակին, կարևորեց մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը:

«Եկեք արձանագրենք, որ վերջին 30 տարում ՀՀ-ում մետրոյի ոչ մի նոր կայարան չի ստեղծվել և շահագործման չի հանձնվել, և սա էլի շատ մեծ նախագիծ է: Բայց որ այդ նախագիծն իրականացվելու է, երկու կարծիք չկա: Մենք բոլորս ուզում ենք, որ ժամկետները կարճ լինեն»:

Ըստ Փաշինյանի՝ ռազմավարական նպատակն այն է, որ մետրոն շրջանաձև տեսք ստանա, ինչի արդյունքում երթևեկության տրամաբանությունը ևս կփոխվի, իսկ արդյունավետությունը կմեծանա:

Կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստը. ՈւՂԻՂ

Ներքին 13:40 09-04-2026

Փաշինյանն ու Պուտինը հունիսի 2-րդ կեսին կրկին կհանդիպեն

Քանի դեռ կա հնարավորություն մեկտեղել ԵՄ ու ԵԱՏՄ ուղղությունները, մենք կհամատեղենք, երբ որ կգա մի պահ, երբ այլևս համատեղելի չի լինի, մենք ժողովրդի հետ միասին կորոշենք:

Կառավարության 2026 թվականի ապրիլի 9-ի հերթական նիստը. ՈւՂԻՂ

Ներքին 13:40 09-04-2026

Փաշինյանն ու Պուտինը հունիսի 2-րդ կեսին կրկին կհանդիպեն

Քանի դեռ կա հնարավորություն մեկտեղել ԵՄ ու ԵԱՏՄ ուղղությունները, մենք կհամատեղենք, երբ որ կգա մի պահ, երբ այլևս համատեղելի չի լինի, մենք ժողովրդի հետ միասին կորոշենք:

Պատերազմի սպառնալիքը ժողովրդավարությո՞ւն է. Փաշինյանը չհերքեց

«Ո՛չ, Սահմանադրությունը երկրում կարող է ընդունվել միայն համաժողովրդական հանրաքվեով, այլ տարբերակ չկա»:

Այս մասին Oragir.News-ի հարցին ի պատասխան՝ արդյոք հնարավոր է, որ Սահմանադրությունն ընդունվի խորհրդարանում, ասաց Փաշինյանը:

Oragir.News-ը նաև հետաքրքրվեց՝ նորմա՞լ է, որ իշխանության հավակնող երկու առանցքային ուժեր ժողովրդին սպառնում են պատերազմով. մեկը՝ աղետաբեր, մյուսը՝ տնտեսական:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հենց դա է ժողովրդավարությունը:

«Ժողովրդավարությունը հենց դրա մասին է, որ քաղաքական ուժերը կարող են ասել իրենց ասելիքը, որովհետև հանրությունը պիտի լսի բոլորին ու հասկանա՝ ում փաստարկներն են ավելի համոզիչ: Եվ հետո, իրենց այդ քայլով նրանք ընդամենը հաստատում են իմ ասածը. եթե քաղաքական ուժն ասում է, որ ՀՀ-ն չպիտի բավարարվի 29 հազար 743 քմ-ով, դա ի՞նչ ա նշանակում, դա անխուսափելի պատերազմ ա, էստեղ վիճելու բան չկա»:

Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ)

«Բարեփոխված» հանրային տրանսպորտում Տիգրան Ավինյանի հայտարարությունից հետո նյարդը չի թուլանում:

Ուղևորները երթևեկում են լարված, վարորդները պարբերաբար վիճում են ուղևորների հետ, բղավում, հրաժարվում վարել, մինչև վերջիններս չվճարեն:

Oragir.News-ի ընթերցողներից մեկը մեզ է փոխանցել մի տեսանյութ, որում երևում է, որ հերթական անգամ լեզվակռիվ ու լարված իրավիճակ է եղել հանրային տրանսպորտում՝ տրանսպորտին երկար սպասելու ու վճարման սարքի անսարքության պատճառով:

Ընթերցողը պատմում է, որ քարտով վճարման ժամանակ խնդիր է առաջացել. սարքը ցույց է տվել, որ վճարումը կատարված չէ, բայց ուղևորների քարտից գումարը գանձվել է:

Վարորդը բղավել է ուղևորների վրա, իսկ ուղևորները փորձել են բացատրել, ցույց տալ, որ իրենց հաշվից գումարը գանձվել է, ինչին ի պատասխան վարորդը բղավելով ասել է՝ «սարքը հորս տնից չեմ բերել, չեք վճարում՝ իջեք», ինչից հետո ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել:

Տեսանյութում ուղևորը բողոքում է, որ բավականին երկար ժամանակ կանգառում սպասել է ավտոբուսին, ինչին վարորդը կոպիտ կերպով ու գոռալով պատասխանում է, թե խցանումներ են:

Մանրամասները՝ տեսանյութում:

Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը

Այսօր՝ ապրիլի 9-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Higer» մակնիշի ավտոբուսն ու «Toyota», «BMW», «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Զեյթուն-Ներքին Չարբախ թիվ 14 երթուղին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լոռիում Nissan Murano-ն հայտնվել է ձորում. ՀՀ ՊՆ 4 ծառայողներ տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Լերմոնտովո բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, Լոռու մարզային շտապօգնության բրիգադների ու «Վանաձոր» բժշկական կենտրոնի բժիշկներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարներն այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Ամիրխանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և դասակի հրամանատար Ֆելիքս Բարեքյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Մազմանյանն ու Վաղինակ Սարգսյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդուարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արման Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հայկ Փելեշյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Լոռու Ռազմական ոստիկանության ծառայողները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու 3 վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Վիրավորներն են 34-ամյա Կարինե Է.-ն, 52-ամյա Նոնա Ա.-ն, 48-ամյա Լուսաբեր Մ.-ն և 39-ամյա Հերմինե Դ.-ն։