«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան

«Ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իրենց վրայից չեն մաքրելու». Միհրան Հակոբյան

Պատմական գիտությունների թեկնածու, հանրային գործիչ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տհաս ձևացող քոչարյանականների համար ևս մեկ անգամ նշեմ. ես ու իմ ընկերները 2021-ի խորհրդարանական ընտրությանը չենք մասնակցել, որովհետև կարծում էինք, որ Նիկոլի հարցը պետք է լուծվի փողոցում ու փողոցով: Որովհետև պարզ էր՝ ազգային փրկության ու ազգային արժանապատվության հարցերը ընտրությունով չեն լուծվում, հեղափոխությամբ ու ազգային-ազատագրական պայքարով են լուծվում:
     Իսկ ահա 2021-ի ընտրությունը, ավելի շուտ՝ հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ դավադրությունը, երկու մարդու՝ Քոչարյանի ու Նիկոլի կազմակերպածն էր (արտաքին ուժերի քավորությամբ), ինչի արդյունքում Հայաստանն արդեն ժողովրդի անունից ամրագրեց կապիտուլյանտի կարգավիճակը: Եվ, ինչքան Նիկոլը, այդքան էլ Քոչարյանը դավադրության այս խարանն իր վրայից չի մաքրելու…
     Եվ, երբ «Կրելու ենք» խայտառակ օպերացիայից ընդամենը մեկ օր հետո ոմանաք, «պրիզը մի քանի հատ է» գոռալով ու դեմքները պադոշ արած, վազում էին մանդատները վերցնելու և ԱԺ շենքում կաբինետները կահավորելու, նիկոլենք մեքենաս էին պայթացնում: Հետո ձեռք ձեռքի տված Քոչարյանն ու Նիկոլը սնանկացրեցին և արանքից հանեցին «Արմնյուզ»-ը: Ո՞նց. դա արդեն հարցրեք Քոչարյանին ու Նիկոլին, մանրամասն կպատմեն ձեզ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *