ԵԱՏՄ-ից դուրս գալը ո՞ւմ է ցավացնելու. ՀՀ արտաքին առևտրի 35–40%-ը բաժին է հասնում Ռուսաստանին. Ռոբերտ Քոչարյան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:
«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Շահբազ Շարիֆին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, ինչպես նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», – ասվում է Պակիստանի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարությունում։
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները լինելու են ուղիղ: Բանակցությունների հիմքում լինելու է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է որպես «աշխատանքային հիմք»:

Դոնալդ Թրամփը սպառնում էր, որ այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի, և այն այլևս երբեք չի կարող վերածնվել։ Նկատի ուներ Իրանը։ Իրանի քաղաքացիները կեն…