Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները: Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:

Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.

– Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:

– 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:

Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ:

«Մեկ առողջություն». Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:

 

«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։ Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:

 

Գագաթնաժողովին քննարկվել է կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։

 

«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին:


Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Փաստաբանը հավելեց, որ ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ընթանում է նախաքննություն. «Կարող եմ հաստատել, որ ձերբակալված է նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածքի 2-րդ մասով. հիմա Հակակոռուպցիոն կոմիտեում ենք»,- ասաց նա:

Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը՝ Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հաստատեց Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Փաստաբանը հավելեց, որ ներկայացված մեղադրանքը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը, ընթանում է նախաքննություն. «Կարող եմ հաստատել, որ ձերբակալված է նախկին օրենսգրքի 308-րդ հոդվածքի 2-րդ մասով. հիմա Հակակոռուպցիոն կոմիտեում ենք»,- ասաց նա:

Չինաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի մասին հայտարարությունը

Չինաստանը ողջունում է հրադադարի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը․․․

Որ ասեին 7 մետրանոց բիբար, կխնդայինք, լավ ձեռք առնելու առիթ կդառնար. Փաշինյանը՝ պղպեղի ջերմատանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, այսօր՝ ապրիլի 8–ին, այցելել է Նոր Հաճն համայնքի Նոր Գեղի…

ՑԱՀԱԼ-ը հայտնել Է Իրանին ուղղված հարվածները դադարեցնելու և «Հեզբոլլահ»-ի դեմ արշավը շարունակելու մասին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՑԱՀԱԼ-ը հայտնել Է Իրանին ուղղված հարվածները դադարեցնելու և «Հեզբոլլահ»-ի դեմ արշավը շարունակելու մասին

Իսրայելի բանակը հայտարարել է, որ զինվորականները դադարեցրել են Իրանի դեմ հարվածները՝ կատարելով երկրի քաղաքական ղեկավարության որոշումը։

«Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցնում է Իրանի դեմ կրակը, գտնվում է բարձր մարտական ​​պատրաստվածության վիճակում և պատրաստ է արձագանքել հրադադարի ցանկացած խախտման»,- ասվում է հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, գերատեսչությունը շեշտել է, որ Լիբանանում «Հեզբոլլահ» խմբավորման դեմ ցամաքային և օդային գործողությունները կշարունակվեն:

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։Նշվում…

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Ձերբակալվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։Նշվում…