5 անշարժ գույք, 15 մլն եկամուտ և նոր հողամաս. փոխմարզպետի ունեցվածքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արթուր Հովակիմյանը Տավուշի մարզպետի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2020 թվականի հոկտեմբերի 29-ից։
Մինչ այդ նա երկար տարիներ ծառայել է ուժային կառույցներում․
1990-1992 թթ․ եղել է Իջևանի վաշտի հրամանատար,
1992-1993 թթ․՝ սահմանապահ զորքերի պարետի տեղակալ, ապա պարետ,
1993-1994 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
1994-1997 թթ․՝ Իջևանի կայազորի զինվորական ոստիկանության բաժնի պետ,
1997-1998 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
1998-2001 թթ․՝ ՌՈ Իջևանի բաժնի պետ,
2001-2004 թթ․՝ ավագ սպա,
2004-2012 թթ․՝ զորամասի հրամանատարի տեղակալ,
2012-2016 թթ․՝ Իջևանի զինվորական կոմիսար,
2016-2019 թթ․՝ ԱԻՆ փրկարար ծառայության ՓՎ պետ։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև փոխմարզպետի տարբեր տարիների հայտարարագրերը՝ պարզելու համար, թե ինչպես է փոփոխվել Հովակիմյանի ունեցվածքը պաշտոնի նշանակվելուց ի վեր։

5 միավոր անշարժ գույք
«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ 2025 թվականին Հովակիմյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք՝
• Հողամաս՝ Տավուշ, Դիլիջան (24/12/2014, գնում),
• Բնակարան՝ Տավուշ, Իջևան (07/12/2007, նվիրատվություն),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (02/10/2014, համատեղ, գնում),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (10/10/2014, գնում),
• Հողամաս՝ Տավուշ, Իջևան (26/12/2025, գնում) — նոր ձեռքբերում։

Ինչպես կարող եք տեսնել, փոխնախարարը 2025 թվականին հողամաս է ձեռք բերել Իջևան քաղաքում 1.474.000 դրամով։
Տրանսպորտային միջոցներ
Փոխմարզպետը հայտարարել է երկու տրանսպորտային միջոց՝
• GAZ, 1963 թ․, ձեռք բերված 23/02/2024,
• UAZ, ձեռք բերված 17/04/2013։
15,224,810 դրամ եկամուտ

«Ժողովուրդ» օրաթերթը նաև պարզեց, որ 2025 թվականին Հովակիմյանի բանկային հաշիվներում առկա է եղել 3,142,179 դրամ, կանխիկ դրամը՝ 8,000,000 դրամ։ Նրա տարեկան եկամուտը կազմել է 15,224,810 դրամ, որից 13,052,810 դրամը՝ աշխատավարձ, 2,172,000 դրամը՝ կենսաթոշակ։
• Բանկային հաշիվներ՝ 3,142,179 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 8,000,000 դրամ,
• Կենսաթոշակ՝ 2,172,000 դրամ,
• Աշխատավարձ՝ 13,052,810 դրամ,
• Ընդհանուր եկամուտ՝ 15,224,810 դրամ,
• Վարկային պարտավորություն՝ 2,360,430 դրամ։
2024 թվականին բանկային հաշիվներում գումար չի արձանագրվել, սակայն առկա են եղել կանխիկ գումարներ։ Մասնավորապես, թվային պատկերը հետևյալն է՝
• Բանկային հաշիվներ՝ 0 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 8,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 12,433,150 դրամ,
• Վարկ՝ 4,626,079 դրամ։
2023 թվականին էլ արձանագրվել է հետևյալ պատկերը․
• Բանկային հաշիվներ՝ 1,545,684 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 13,787,097 դրամ,
• Վարկ՝ 5,523,267 դրամ։
Նշվում է նաև, որ 2022 թվականին բանկային հաշիվներում կանխիկ գումար չի հայտարարվել․
• Բանկային հաշիվներ՝ 0 դրամ,
• Կանխիկ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 12,159,653 դրամ,
• Վարկ՝ 5,304,062 դրամ։
2021 թվականի ընդհանրական պատկերը հետևյալն է․
• Բանկային ավանդներ՝ 3,100,000 դրամ,
• Բանկային հաշիվներ՝ 329,671 դրամ,
• Կանխիկ դրամ՝ 3,000,000 դրամ,
• Եկամուտ՝ 13,649,613 դրամ,
• Վարկ՝ 1,086,200 դրամ։
Թվերի և առկա փաստերի ուսումնասիրության արդյունքում «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ տարիների ընթացքում Հովակիմյանի՝
• եկամուտները տատանվել են 12,159,653 դրամից մինչև 15,224,810 դրամ,
• կանխիկ միջոցները աճել են 3,000,000 դրամից մինչև 8,000,000 դրամ,
• վարկային պարտավորությունները սկզբում աճել են մինչև 5,523,267 դրամ, ապա նվազել մինչև 2,360,430 դրամ։

Միաժամանակ, 2025 թվականին նա ավելացրել է իր գույքը՝ ձեռք բերելով ևս մեկ հողամաս Իջևանում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»․ Նիկոլ Փաշինյան

«Միջանցքում մի թեթև ճաշի հոտ կա»,- Արենի համայնքի Ելփին բնակավայրի նոր կառուցված մանկապարտեզում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օդատար խողովակը բարակ է, դրա համար»,- շարունակեց նա։

Սրբազանի գործով ձայնագրությունները կարող են կեղծված լինել, պրակտիկայում տեսել ենք. Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սրբազանի գործով ձայնագրությունները կարող են կեղծված լինել, պրակտիկայում տեսել ենք. Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետք է գերեվարել 150-250 հազար անձի. փաստաբանը ներկայացրեց Սրբազանի, իբրև թե, «ահաբեկչական պլանը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պետք է գերեվարել 150-250 հազար անձի. փաստաբանը ներկայացրեց Սրբազանի, իբրև թե, «ահաբեկչական պլանը»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չզարմանաք, եթե օրենքով ամրագրեն, որ լրագրողն ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու»․ Արմեն Հովասափյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Չզարմանաք, եթե օրենքով ամրագրեն, որ լրագրողն ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱԺ միջանցքներում հերթական անգամ ականատես դարձանք օրվա իշխանության անբռնազբոս վարքագծի դրսևորմանը՝ այս անգամ թիրախում լրագրողական հանրույթն էր։ Ընդհանրապես, վերջին 8 տարիների ընթացքում հայ լրագրողների համայնքն օրվա կառավարիչների մշտական հարձակման թիրախներից է և սա այն դեպքում, երբ իշխող ուժի առանցքային դերակատարներից շատերը լրագրողներ են։ Կարճ ասած՝ լրագրողին իշխանություն են տվել՝ լրագրող հալածելու նպատակով։
     Վերջին շրջանում իշխող խունտայի ագրեսիվ պահվածքն ու գռեհկաբանությունն աճում են երկրաչափական պրոգրեսիայով, և հատկանշական է, որ դա առավել հաճախ արտացոլվում է հենց լրագրողների հարցերի նկատմամբ արձագանքներում։ Լրագրողի հասարակ հարցից ագրեսիվացած՝ Սիմոնյան Ալենը լրագրողներին «ինոագետ» է որակում և ճեպազրույցից նեղսրտած հեռանում։ Սրանք չեն հասկանում, որ հարցը, որքան էլ ցավոտ, կոշտ և ինչ-որ առումով սադրիչ լինի, նրանք պետք է նայեն տեսախցիկին ու պատասխանեն․ կապ չունի՝ թեկուզ անիմաստ բաներ ասեն, ոչ թե տարբեր էպիտետներ հնչեցնեն։
     Էն մյուսն էլ գալիս, կանգնում է ու բացահայտ նշում, թե՝ «այո, ես թիրախավորելու եմ լրագրողներին», և իբր արդարացում՝ ձեռի հետ ակնարկում, թե դա անելու է ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու բուռն ցանկությունից դրդված։
     Սրանք արդեն էն աստիճան են կտրվել իրականությունից, որ օրենքն էլ են սարքում իրենց հարմար։ Էս տեմպերով շատ չզարմանաք, եթե մի օր էլ որոշեն օրենքով ամրագրել, որ լրագրողը ԱԺ-ում ընդհանրապես իրավունք չունի հարց տալու՝ հատկապես իշխանությանը։ Իրենց նյարդայնացնում է ոչ թե հարցի ձևը կամ բովանդակությունը, այլ հենց այն փաստը, որ իրենցից հաշվետվություն են պահանջում»։

Արտադրված է «անբարյացակամ» երկրներում․ ՌԴ-ն սկսել է ավելի բարձր մաքսատուրքեր գանձել ԵԱՏՄ-ից ներմուծվող, բայց ԵՄ-ում արտադրված ապրանքների համար

Ռուսաստանի մաքսային ծառայությունը սկսել է ավելի բարձր մաքսատուրքեր գանձել Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) ներմուծվող ապրանքների համար, եթե դրանք արտադրված են «անբարյացակամ» երկրներում Forbes-ին հայտնել են իրավաբաններն ու ձեռնարկատերերը։

Forbes-ի տվյալներով՝ դրույքաչափերը տատանվում են 15%-ից մինչև 50%։ Լրատվամիջոցը որպես օրինակ է բերում Ֆրանսիայից ստացված օծանելիքը և շրթներկը, որոնց համար գանձվում է 20% և 35% մաքսատուրք, չնայած այս ապրանքների համար հիմնական մաքսատուրքը 6.5% է։ Forbes-ը նշում է, որ նախկինում մաքսային ծառայությունը լրացուցիչ մաքսատուրքեր չէր պահանջում, եթե ապրանքները «ձեռք էին բերում ԵԱՏՄ ապրանքների կարգավիճակ»։

Եթե այս պրակտիկան շարունակվի, առօրյա ոչ պարենային ապրանքների գները կարող են աճել 10-15%-ով, իսկ որոշ հատվածներում՝ մինչև 30%-ով։ Առավել խոցելի կատեգորիաների շարքում լրատվամիջոցը նշում է շուկաներում առկա հագուստը և կոսմետիկան։

Ինչպե՞ս է նկարահանվել Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

© 2011-2026 Սոուշըլ Մեդիա ՍՊԸ
ՄԱՄՈՒԼ.ամ – Նորություններ Հայաստանից, Արցախից (Լեռնային Ղարաբաղ) և աշխարհից

Նյութերի հրապարակումն առանց խմբագրության գրավոր թույլտվության արգելվում է:
Կայքի նյութերի մասնակի/ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց ՄԱՄՈՒԼ.ամ-ին հղման արգելվում է:
Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1:

Լրահավաք
Հեռ.` +374 (10) 55-20-59
Էլ. փոստ` info@mamul.am

Գովազդ
Հեռ.` +374 (91) 99-22-02
Էլ. փոստ` marketing@mamul.am

ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական փուլի հնարավոր վայրերը


ԱՄՆ-Իրան հաջորդ բանակցությունները կարող են տեղի ունենալ Իսլամաբադում կամ Ժնևում, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ըստ տեղեկությունն…

Բիթքոինը թարմացրել է չորս շաբաթվա ընթացքում իր առավելագույն արժեքը և մոտեցել 75 հազար դոլարի

Ethereum-ն աճել է 8,5%-ով և վաճառվում է մոտ 2,37 հազար դոլարով․․․

Հայաստանում կրթությունը կտրված է տնտեսության կարիքներից․ Նարեկ Կարապետյան (վիդեո)

Որպես օրինակ նա մատնանշել է Գերմանիան, որտեղ պետությունը ձևավորում է տարբեր ոլորտների մասնագետների պատրաստման կոնկրետ քանակի հայտ․․․