Իսրայելը Լիբանանում ոչնչացրել է ստորգետնյա թունելային երթուղի


Քաղաքականություն


Իսրայելական ուժերը լայնածավալ օդային և հրետանային հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին, ինչի հետևանքով կան զոհեր և ավերածություններ։ Լիբանանի ազգային լրատվական գործակալության (NNA) հաղորդմամբ՝ Բազուրիե, Նաբատիե Էլ Ֆաուկա, Սիր Էլ Ղարբիե և Շուկին բնակավայրերում առնվազն հինգ մարդ է զոհվել։

Հարվածների թիրախում են հայտնվել նաև Բինթ Ջբեյլ, Մաջդալ Զուն և Բեյթ ալ-Սայյադ քաղաքները։ Բացի ավիահարվածներից, իսրայելական զինուժը կիրառել է ծանր հրետանի, իսկ Տյուրոսի շրջանի Զիբկին բնակավայրի ուղղությամբ արձակվել են նաև ֆոսֆորային արկեր։

Լիբանանում գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները հայտնաբերել և ոչնչացրել են ստորգետնյա թունելային երթուղի, որն օգտագործվում էր «Հեըզբոլլահի» կողմից՝ իսրայելցի զինվորների դեմ ահաբեկչական գործողություններ պլանավորելու և իրականացնելու համար։

Ռազմական գործողությունների աշխարհագրությունն ընդգրկել է հարավային մի շարք այլ շրջաններ ևս, այդ թվում՝ Ալ-Հանիա և Ալ-Մանսուրի բնակավայրերը, որոնք նույնպես ենթարկվել են հզոր հրետակոծության։ Լիբանանյան կողմը հայտնում է, որ իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ հարձակումների ինտենսիվությունը չի նվազում։

 




Հրաժարականներ, բարեփոխումներ և Հունգարիայի վերադարձը Եվրոպա․ Մադյարի առաջին հայտարարությունները հաղթանակից հետո

Մադյարը պահանջել է Վիկտոր Օրբանի անհապաղ կամավոր հրաժարականը և նրա անցումը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակին․․․

Lufthansa-ի և Eurowings-ի օդաչուները գործադուլ են անում Գերմանիայում


Բիզնես


Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի օդաչուներն ապրիլի 13-ին գործադուլ են սկսել: Գործադուլին միացել են նաև Eurowings GmbH-ի օդաչուները, որոնք չվերթներ են իրականացնում Գերմանիայի օդանավակայաններից: Գործադուլը նախաձեռնել է Vereinigung Cockpit օդաչուների արհմիությունը։ DPA լրատվական գործակալության տվյալներով՝ ամենաշատը տուժել են Ֆրանկֆուրտի և Մյունխենի օդանավակայանները։

Deutsche Lufthansa AG-ի, Lufthansa Cargo AG-ի և Lufthansa CityLine GmbH-ի գործադուլը կտևի մինչև ապրիլի 14-ը, տեղական ժամանակով ժամը 23:59-ը:

«Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունը ստիպված է այս քայլին դիմել, քանի որ գործատուն աշխատանքային մի քանի վեճերի լուծումը գտնելու հարցում հստակ պատրաստակամությու չի արտահայտել: Հակառակ Զատկի տոներին գործադուլից հրաժարվելու գիտակցված որոշմանը՝ լուրջ առաջարկներ չեն արվել: Գործատուների կողմից ո՛չ արձագանք է եղել, ո՛չ էլ բանակցությունների հստակ պատրաստակամություն»,- հայտարարել է VC նախագահ Անդրեաս Պինեյրոն։

Արհմիության ներկայացուցիչները գործադուլի կոչը բացատրել են հանգամանքով, որ Lufthansa-ն կամ Lufthansa Cargo-ն դեռևս չեն ներկայացրել առաջարկներ կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ: Նմանատիպ իրավիճակ է նաև CityLine-ի աշխատակիցների կոլեկտիվ պայմանագրի առաջարկների հետ կապված: «Ավելին, Eurowings-ի առաջարկը կորպորատիվ կենսաթոշակային ծրագրերի վերաբերյալ անընդունելի է»,- նշել է VC-ն։

Պինեյրոն գործադուլը անվանել է «ծայրահեղ միջոց, ձախողված բանակցությունները փրկելու փորձ» և դրա համար մեղադրել է գործատուին: VC-ն նաև կոչ է արել իր անդամներին մասնակցել UFO բորտուղեկցորդների արհմիության հանրահավաքին, որը տեղի կունենա ապրիլի 15-ին՝ Ֆրանկֆուրտի օդանավակայանում, Lufthansa-ի գրասենյակի առջև։

Սա Lufthansa-ում սա գործադուլների չորրորդ ալիքն է տարվա սկզբից ի վեր։



Արաբկիրում հայտնաբերվել է տղամարդու մարմին․ shamshyan. com

Այսօր՝ ապրիլի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Վաղարշյան-Քոչար փողոցների խաչմերուկում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 36-ամյա Էդուարդ Հ.-ի մարմինը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը խոստացել է հետապնդել իրանական նավթի բոլոր գնորդներին

Արդարադատության նախարարությունը վճռականորեն կհետապնդի բոլոր նրանց, ովքեր առևտուր կանեն պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթով․․․

ԱՄՆ-ն փակուղի է մտել Իրանի հետ բանակցությունների ձախողումից հետո․ CNN

Ռազմական գործողությունների հետագա ծավալումը հղի է համաշխարհային տնտեսությանը հասցվելիք ծանր հարվածով․․․

Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը


Արշակ սրբազանի գործով վաղը հրավիրված է 1-ին դատական նիստը Վաղը, ապրիլի 14-ին, Դատարանի Արմավիր նստավայրում ժամը 15:00-ին հրավիրված է Արշակ սրբազանի քրեա-քաղա…

Կառավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, ԱԺ–ում կներկայացնի 2025–ի գործունեության հաշվետվությունը

Ենթադրվում է, որ նախընտրական այս շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

Մանրամասներ ողբերգական վթարից տուժածների առողջական վիճակից


Ապրիլի 10-ին Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած քաղաքացիների առողջական վիճակը շարուն…

Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ

Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ