Հորմուզի նեղուցը բաց է ամերիկյան նավերի համար, սակայն դրա համար անհրաժեշտ է Իրանի համաձայնությունը․ ԱԳՆ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը, նշված է Մայր Աթոռի այսօր տարածած հայտարարության մեջ։
Սուրբ Էջմիածինը պնդում է, որ դա «սահմանադրական կարգի, Եկեղեցու ինքնակառավարման իրավունքի, ինչպես նաև խղճի ու կրոնի ազատության միջազգային հիմնարար սկզբունքների բացահայտ ոտնահարում է»։
«Եկեղեցու դեմ ակնհայտ ապօրինի գործողությունները շարունակելու նախընտրական խոստումներով ևս մեկ անգամ դրսևորվում է իշխող քաղաքական ուժի գաղափարախոսության հակաեկեղեցական ողջ էությունը և նպատակը»,- ասված է հայտարարության մեջ։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարամյա առաքելությունը, նրա սրբազան ավանդույթներն ու հոգևոր կյանքը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնան։ Ինչպես քանիցս Մայր Աթոռը հաստատել է, կաթողիկոսի ընտրությունը և եկեղեցական անդաստանում որևէ բարեկարգում բացառապես հոգևոր-կանոնական տիրույթում են, ուստի և դուրս են քաղաքական կուսակցությունների և պետական իշխանությունների իրավասություններից»,- շեշտում է Մայր Աթոռը։
Հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում նշված է, որ «արտաքին ուժերը» փորձ են անում «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դարձնել Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության դեմ հիբրիդային պայքարի հենակետ»։
Իշխող կուսակցությունը պաշտպանում է Եկեղեցու բարենորոգման օրակարգը և հրապարակել է այդ ուղղության ճանապարհային քարտեզը՝ Կաթողիկոսի հեռացում, տեղապահի ընտրություն, Եկեղեցու կանոնադրության ընդունում, «սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն»։
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին համաձայն չէ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում (0։2) կատալոնացիների պաշտպան Պաու Կուբարսիի հեռացման որոշման հետ։
«Կարմի՞ր քարտ Պաու Կուբարսիին։ Ոչ, ոչ, ոչ… Ինձ համար դա կարմիր քարտ չէ։ Կներեք։ Եվ այո, ես հասկանում եմ կանոնները, բայց պետք է գնահատել կոնկրետ իրավիճակը։ Գնդակն ամբողջությամբ վերահսկողության տակ չէր, անկյունն իդեալական չէր, դեպի դարպասը դեռ որոշակի տարածություն կար։ Վստա՞հ եք, որ նա գոլ կխփեր։ Անձամբ ես վստահ չեմ։
Ինձ համար Կուբարսիի արարքը դեղին քարտ էր, այլ ոչ թե կարմիր։ Հենց որ դուք հեռացնում եք նրան, փոխում եք ամբողջ խաղի ընթացքը։ Իսկ Չեմպիոնների լիգայում նման որոշում կայացնելու համար պետք է 100 տոկոսով վստահ լինել»,- Անրիի խոսքն է մեջբերում Barca Universal-ը։
armsport.am
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե ինչը կօգնի իր թիմին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «կարմրասպիտակավուններն» արտագնա հանդիպումում 2:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել կատալոնական ակումբի նկատմամբ:
«Նրանք ճանաչում են ինձ: Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում: Պատրաստ ենք։ Նրանք նույնպես հասկանում են, թե ում հետ գործ ունեն։ Կփորձենք լավ խաղ ցուցադրել։ Հիմա առավել քան երբևէ մեզ պետք են մեր երկրպագուները. թող նրանք մեզ առաջ մղեն սպասվող այս ծանր հանդիպման ժամանակ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Մադրիդի «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում։
Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանից 1lurer.am-ին հայտնել են, որ գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին:
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 472-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Կարապետյանը զանգվածային լրատվամիջոցի միջոցով հարցազրույցի ընթացքում հնչեցրել է կոչեր, որոնք ուղղված են եղել «իշխանությունը զավթելուն՝ ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով կառավարության լիազորություններին տիրանալուն»։
Այնուհետ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ:
Վերաքննիչ դատարանը հունվարի 16-ին վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի՝ գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի մասին որոշումը:
Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացրել են, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառվել է կալանք՝ երկու ամիս ժամկետով։
Լրագրող Քրիստիան Ֆալկի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գալիք ամռանը ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» եզրային հարձակվող Մայքլ Օլիսեին։
«Սերուցքայինների» ղեկավարի այս որոշումն ավելի է ամրապնդվել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում հենց «Ռեալի» դեմ խաղում (1:2) ֆրանսիացի վինգերի ցուցադրած տպավորիչ ելույթից հետո։
Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը պատրաստ է 160-165 մլն եվրո հատկացնել 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Այնուամենայնիվ, ընդգծվում է, որ գերմանական գրանդը հակված չէ բաժանվել Օլիսեից անգամ 200 մլն եվրոյի դիմաց։
Փոխարենը՝ «Բավարիան» մտադիր է հարձակվողին նոր պայմանագիր առաջարկել։
Ընթացիկ մրցաշրջանում Օլիսեն բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։
Խաղացողի գործող համաձայնագիրը մյունխենյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառը։
Ըստ Transfermarkt պորտալի տվյալների՝ ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 140 մլն եվրո։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորա…

Հավասարակշռություն, զսպում, երաշխիքներ. Արա Այվազյան