Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե ինչը կօգնի իր թիմին «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «կարմրասպիտակավուններն» արտագնա հանդիպումում 2:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել կատալոնական ակումբի նկատմամբ:
«Նրանք ճանաչում են ինձ: Մենք գիտենք, թե ում դեմ ենք խաղում: Պատրաստ ենք։ Նրանք նույնպես հասկանում են, թե ում հետ գործ ունեն։ Կփորձենք լավ խաղ ցուցադրել։ Հիմա առավել քան երբևէ մեզ պետք են մեր երկրպագուները. թող նրանք մեզ առաջ մղեն սպասվող այս ծանր հանդիպման ժամանակ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին՝ Մադրիդի «Ռիադ Էյր Մետրոպոլիտանո» մարզադաշտում։