«Տեսախցիկների առաջ չխոսենք, ԱԱԾ-ն է զբաղվում»․ Փաշինյանը՝ արցախցի կնոջը


Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին արցախցի մի կին դիմեց Արցախում մնացած շիրիմները Հայաստան տեղափոխելու խնդրանքով։ «Ես Արցախում եր…

Ի՞նչ կապ կա մարդու մոտ վիտամինների պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ


Ռուս գիտնական Մարիա Չերդակը կարծում է, որ մարդու օրգանիզմում որոշ վիտամինների, նույնիսկ, քիչ քանակությամբ պակասորդը կարող է ռիսկեր առաջացնել նրա մոտ Ալցհեյմե…

Ի՞նչ կապ կա մարդու մոտ վիտամինների պակասի եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացման մեջ


Ռուս գիտնական Մարիա Չերդակը կարծում է, որ մարդու օրգանիզմում որոշ վիտամինների, նույնիսկ, քիչ քանակությամբ պակասորդը կարող է ռիսկեր առաջացնել նրա մոտ Ալցհեյմե…

ԱՄՆ-ն սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթաց․ Թրամփ

Միացյալ Նահանգները սկսում է Հորմուզի նեղուցն ականազերծելու գործընթաց։ Այս մասին ապրիլի 12-ին TruthSocial-ի իր էջում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Մենք հիմա սկսում…

Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ

Բեռլինի «Ունիոնը» թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել 34-ամյա Մարի-Լուիզա Էտային, որը կղեկավարի թիմը մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը․ գրում է Armsport.am-ը:

Այս նշանակմամբ նա դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին կին գլխավոր մարզիչը՝ անկախ պաշտոնակատարի կարգավիճակից։

Այս պաշտոնում Էտան փոխարինել է 54-ամյա Շտեֆեն Բաումգարտին, որը թիմը գլխավորում էր ընթացիկ տարվա հունվարից։ Չնայած այն հանգամանքին, որ բեռլինցիները Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են 11-րդ հորիզոնականը, ակումբի ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել Բաումգարտին և նրա մարզչական շտաբին։ Նշենք, որ մինչև գլխավոր թիմի ղեկն ստանձնելը Մարի-Լուիզա Էտան աշխատում էր «Ունիոնի» մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։

«Հաշվի առնելով մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում միավորների խտությունը՝ մեր տեղը Բունդեսլիգայում դեռևս երաշխավորված չէ։ Ես ուրախ եմ, որ ակումբն ինձ վստահեց այս բարդ առաջադրանքը»,- նորանշանակ մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

Ներկայումս բեռլինյան թիմն անցկացրած 29 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի 32 միավոր: Մինչև մրցաշրջանի ավարտը մնացել է անցկացնել ընդամենը հինգ հանդիպում։ Էտայի նորամուտը գլխավոր թիմի ղեկին կկայանա առաջիկա շաբաթ՝ ապրիլի 18-ին, երբ «Ունիոնը» սեփական հարկի տակ կընդունի «Վոլֆսբուրգին»։