Ինձ շատ է դուր գալիս. Էլիզ Մելիքյանը փոխել է մազերի գույնը և դիմել հետևորդներին

Բլոգեր և դերասանուհի Էլիզ Մելիքյանը որոշել է թարմացնել իր արտաքինը և ներկայացել է լիովին նոր ու տարբերվող կերպարով։

Մազերի գույնի փոփոխությունը ոչ միայն փոխել է դերասանուհու արտաքինը, այլև երկընտրանքի առջև է կանգնեցրել նրա հազարավոր հետևորդներին։ Էլիզը, լինելով անկեղծ իր լսարանի հետ, չի վարանել հարցնել նրանց կարծիքը։

Նա հրապարակել է լուսանկարների շարք և դիմել հետևորդներին. «1-10 գնահատեք մազերիս գույնը, ինձ շատ ա դուր գալիս, բայց ասում են՝ մեծացնում ա»։

Հրապարակումն անմիջապես ողողվել է մեկնաբանություններով։ Կարծիքները բաժանվել են երկու ճամբարի. ոմանք պնդում են, որ նոր երանգը շատ նրբագեղ ու ազնվական տեսք է հաղորդում նրան, իսկ մյուսները համակարծիք են «մեծացնելու» վարկածի հետ և խորհուրդ են տալիս վերադառնալ նախկին գույնին։

Հայիթիում զբոսաշրջային օբյեկտում հրմշտոցի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել

Առնվազն 30 մարդ է զոհվել Հայիթիի հյուսիսում հայտնի տեսարժան վայրի տարածքում տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փրկարարներին:

«Առնվազն 30 մարդ է զոհվել շաբաթ օրը հրմշտոցի հետևանքով Լաֆերիեր միջնաբերդի տարածքում»,- գրում է գործակալությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ ճանաչված միջնաբերդի մուտքի մոտ ամենամյա տոնակատարությունների ժամանակ:

Հայիթիի վարչապետ Ալիքս Դիդիե Ֆիս-Էմեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին՝ տեղեկացնելով նաև, որ այդ տոնակատարությունների մասնակիցների մեջ շատ երիտասարդներ են եղել:

Տեղի ունեցածի հստակ պատճառը դեռ հայտնի չէ։

Թրամփը խոսել է Իրանի հնարավոր ծովային շրջափակման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոդված է հրապարակել Իրանի դեմ ծովային շրջափակում կիրառելու հնարավորության մասին։

Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցությունների անարդյունք ավարտից հետո Դոնալդ Թրամփը հոդված է հրապարակել Truth Social հարթակում՝ ենթադրելով, որ Վաշինգտոնը կարող է ծովային շրջափակում կիրառել, եթե Իրանը չընդունի ԱՄՆ պահանջները։

Just the News-ում հրապարակված «Եթե Իրանը չհանձնվի, նախագահ Թրամփի խաղաքարտը. Ծովային շրջափակում» վերնագրով հոդվածում նշվում է, որ նման քայլը կարող է լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա և մեծացնել ճնշումը այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, որոնք կախված են իրանական նավթի արտահանումից։

Հոդվածում նաև նշվում է, որ Դոնալդ Թրամփի նման քայլը կարող է կրկնել նրա անցյալում կիրառած «հաջող շրջափակման ռազմավարությունը»։ Այն ընդգծում է, որ նախորդ ծովային շրջափակումը հանգեցրել է Վենեսուելայի տնտեսության փլուզմանը և գագաթնակետին հասել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգների կողմից գերեվարմամբ 2026 թվականի հունվարին։

Իվետա Մուկուչյանը դարձել է PUMA-ի պաշտոնական դեմքը Հայաստանում

Հայաստանի սպորտային և ժամանակակից լայֆսթայլ մշակույթում նշանակալի իրադարձություն է գրանցվել. միջազգային հեղինակություն վայելող PUMA բրենդը հայտարարել է երգչուհի Իվետա Մուկուչյանի հետ պաշտոնական համագործակցության մեկնարկի մասին:

Այսուհետ Իվետան հանդես կգա որպես բրենդի ամբասադոր մեր երկրում՝ մարմնավորելով սպորտի, նորաձևության և անհատական ուժի այն միասնությունը, որը դարեր շարունակ քարոզում է PUMA-ն:

Այս ընտրությունը բոլորովին պատահական չէ, քանի որ երգչուհին իր առանձնահատուկ ոճով, բեմական հզոր էներգետիկայով և համարձակ կերպարով լիովին արտացոլում է բրենդի հիմնարար արժեքները՝ ինքնավստահությունն ու գեղեցկությունը:

Համագործակցությունը նպատակ ունի նոր շունչ հաղորդել քաղաքային մշակույթին և ավելի սերտ կապ ստեղծել ակտիվ ու երիտասարդ լսարանի հետ, ում համար սպորտային հագուստը ոչ միայն հարմարավետություն է, այլև ինքնարտահայտման միջոց:

Առաջիկայում նախատեսվող արշավներն ու ֆոտոշարքերը խոստանում են լինել նորարար և թելադրող: Իվետա Մուկուչյանի ներկայությունը բրենդի շրջանակներում ևս մեկ անգամ ընդգծում է, որ սպորտային ոճը կարող է լինել նրբագեղ և կանացի, իսկ ինքնատիպությունը՝ հաջողության գլխավոր գրավականը:

Համատեղ նախագծերը հանրությանը կներկայացնեն նոր հավաքածուներ, որտեղ միջազգային ստանդարտները համադրվում են Իվետայի արտիստիկ ներկայության հետ՝ ստեղծելով յուրօրինակ և դինամիկ մթնոլորտ հայաստանյան շուկայում:

Հիսուսի դերասանը Կորեայում չի կարողացել դադարեցնել իր թռիչքը

Կորեայում Զատկի տոնական ներկայացումն ավարտվել է անսպասելի և զվարճալի միջադեպով. Հիսուսի դերը ստանձնած դերասանը, որը պետք է հատուկ ճոպանների օգնությամբ խորհրդանշականորեն համբարձվեր երկինք, տեխնիկական անսարքության պատճառով չի կարողացել կանգ առնել։

Ճոպանների կառավարման համակարգի խափանման հետևանքով դերասանը շարունակել է վեր սլանալ՝ դուրս գալով բեմի սահմաններից և զարմացնելով ներկաներին իր թռիչքով։

Միջադեպն ավարտվել է բարեհաջող, այն դարձել է սոցցանցերի ամենաքննարկվող տեխնիկական ձախողումներից մեկը։

Ի՞նչ կլինի Իրան-ԱՄՆ բանակցությունների ձախողումից հետո. կվերսկսվի՞ արդյոք պատերազմը, թե՞ ոչ. պատմաբան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու։

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վերադարձել է ԱՄՆ՝ հայտարարելով, որ Իրանը չի ընդունել ամերիկյան պահանջները։

Իրանի արտգործնախարարության տվյալներով՝ որոշ կետերում գրանցվել է առաջընթաց, սակայն երեք կետ մնացել է չլուծված։ Թեև դրանք չեն նշվել, ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է՝

1. Հորմուզի նեղուցին, որը վերահսկում են իրանցիները, և որի անվերապահ բացումն են պահանջում ամերիկացիները,

2. Իրանի միջուկային ծրագրին, որը ամերիկացիները ցանկանում են ոչ միայն փակել կամ կտրուկ սահմանափակել, այլև առգրավել Իրանում առկա մոտավորապես 400 կգ հարստացված ուրանը,

3. Լիբանանում հրադադարի հաստատմանը, որը նախապես հայտարարվել էր որպես ԱՄՆ/Իսրայելի և Իրանի միջև հրադադարի մաս, սակայն խախտվել էր իսրայելացիների կողմից։ Ուստի Իրանը պահանջում է անմիջապես ընդգրկել Լիբանանը հրադադարի շրջանակում։

Այժմ հարցն այն է, թե ի՞նչ կլինի բանակցությունների այսօրվա ձախողումից հետո՝ կվերսկսվի արդյո՞ք պատերազմը, թե՞ ոչ։

Համաշխարհային տնտեսությունը ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած այս պատերազմից արդեն իսկ ստացել է այնպիսի ուժգին հարված, որ մեկ-երկու շաբաթ ևս պատերազմական գործողությունների շարունակման դեպքում կարող է հայտնվել աննախադեպ դեպրեսիայի մեջ։ Գրեթե բոլոր պետությունները շահագրգռված են, որպեսզի պաշտոնական Վաշինգտոնը ոչ թե բավարարվի սոսկ խարխուլ հրադադարով, այլ վերջակետ դնի պատերազմական գործողություններին և որևէ համաձայնության հասնի Իրանի հետ։

Դժգոհությունն այս պատերազմից մեծ է նաև Միացյալ Նահանգներում, որտեղ վերջին մեկ ամսվա ընթացքում սպառողական գները, հատկապես՝ վառելիքինը, զգալիորեն բարձրացել են։ Այս ամենը քաղաքականապես թանկ է նստելու Դ. Թրամփի և Հանրապետական կուսակցության վրա այս տարվա նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններում։

Հետևաբար, նույն թափով պատերազմի վերսկսումը քիչ հավանական է, եթե միայն գլոբալիստների նպատակը համաշխարհային տնտեսության փլուզումը չէ։ Ուստի բանակցությունները կարող են շարունակվել այլ ձևաչափերով՝ մինչև կրկին ավելի բարձր մակարդակով վերսկսվելը։

Դիմանալով ԱՄՆ-ի և Իսրայելի խոշորածավալ հարձակմանը, ցավոտ հակահարվածներ հասցնելով իր թշնամիներին ու նրանց դաշնակիցներին և, ամենակարևորը, ամբողջական վերահսկողություն հաստատելով Հորմուզի նեղուցի վրա՝ Իրանն այսօր գտնվում է շատ ավելի ուժեղ դիրքերում, քան մինչև պատերազմի սկսվելը։

Հ.գ. Քիչ առաջ Դ. Թրամփն ակնարկել է, որ կարող է դիմել Իրանի ծովային շրջափակմանը։ Սակայն սա էլ մի նոր խելագար ծրագիր է, որի արդյունքում Հորմուզի նեղուցը կփակվի առավել խիստ, քան մինչ այժմ, և, ըստ այդմ, իրավիճակից ելք համարվել չի կարող։

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության չեն եկել առանցքային 2-3 հարցերի շուրջ

Իրանն ու Ամերիկան մի շարք հարցերի շուրջ եկել են համաձայնության, բայց առանցքային 2-3 հարցերի մասով նրանց տեսակետները որևէ կերպ չեմ համընկել:

Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև ասել է, որ բանակցությունները տեղի են ունեցել անվստահության մթնոլորտում։

«Բայց ոչ ոք չէր կարծում, որ մի շարք հարցերում համաձայնության կարելի է հասնել բանակցությունների առաջին իսկ փուլում»,- նշել է պաշտոնյան։

Մոջթաբա Խամենեին վիրավորումից հետո երկիրը կառավարում է գաղտնի վայրից

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին, ըստ Reuters-ի աղբյուրների, շարունակում է ապաքինվել ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին օրը՝ փետրվարի 28-ին ստացած ծանր վնասվածքներից, որոնք նա ստացել էր իր հորը սպանած ավիահարվածի ժամանակ։

Թեև 56-ամյա առաջնորդի դեմքը խեղաթյուրվել է, իսկ ոտքերը լրջորեն վնասվել են, հաղորդվում է, որ նա ակտիվորեն մասնակցում է պետական կառավարմանը։

Ներկայումս Խամենեին երկիրը ղեկավարում է գաղտնի վայրից, ներգրավված է ռազմավարական որոշումների կայացման մեջ, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ Պակիստանում նախատեսված բանակցությունների հարցում։

Չնայած նրա նշանակումից ի վեր որևէ լուսանկար կամ տեսանյութ չի հրապարակվել, և նրա ընտանիքի մի քանի անդամներ զոհվել են նույն հարձակման հետևանքով, պետական կառույցները հաստատում են նրա գործունակությունը, թեև Պենտագոնը նրան որակում է որպես անպիտան առաջնորդ։

1988-51,075 մահ․ 2020-36,170 մահ․ 2021-34,440 մահ․ Նիկոլը երկրաշարժից մահաբեր է․ Ռուբեն Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Վերջին 50 տարվա ընթացքում Հայաստանում մահացության ամենաբարձր 3 ցուցանիշները հետևյալն են.

1988 – 51,075 մահ
2020 – 36,170 մահ
2021 – 34,440 մահ

Նիկոլը երկրաշարժից մահաբեր է:

*տվյալները վերցված են պաշտոնական աղբյուրից»:

Անիրական սեր. Վարդան Սարգսյանի հուզիչ խոստովանությունը որդու մասին

Ճանապարհորդ և երգիչ Վարդան Սարգսյանը, որը սովորաբար կիսվում է աշխարհի տարբեր անկյունների բացահայտումներով, վերջին շրջանում իր հետևորդներին է ներկայացնում իր կյանքի ամենակարևոր «հայտնագործությունը»՝ որդուն։

Նրա նոր հրապարակումը դարձել է սիրո և նվիրումի իսկական խորհրդանիշ։ Վարդանը հրապարակել է որդու հետ նոր լուսանկար, որն ուղեկցվել է սրտառուչ գրառմամբ։

Երգիչն անկեղծացել է, որ այն զգացմունքը, որն ունի որդու հանդեպ, դուրս է սովորականի սահմաններից. «Սա նորմալ սեր չէ… սա անիրական սեր է։ Ոնց կարելի է էդքան սիրել մարդուն… դա միայն երեխայի դեպքում է լինում»։

Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ փոքրիկը դարձավ մեկ տարեկան։

Այդ առթիվ Վարդանն արել էր իր առաջին մեծ հրապարակումը՝ բացելով փոքրիկի լուսավոր աշխարհը հանրության առջև։ Այդ օրվանից սկսած՝ երգչի էջը ողողված է հայրական ջերմությամբ, ինչը մեծ արձագանք է գտնում նրա

հազարավոր հետևորդների սրտերում։