Հունգարիայի ապագա վարչապետը հայտարարել է, որ չի զանգահարի Թրամփին և Պուտինին կոչ է արել դադարեցնել պատերազմը

Մադյարն ընդգծել է Մոսկվայի հետ «պրագմատիկ» հարաբերություններ պահպանելու իր ցանկությունը, քանի որ Հունգարիան շարունակում է «կախված» մնալ Ռուսաստանից էներգակիրների ներմուծման հարցում…

Իրանի ծովային շրջափակման մասին Թրամփի հայտարարած ժամանակը լրացել է

ԱՄՆ-ն ապրիլի 13-ին, 10:00-ին (Երևանի ժամանակով ժամը 18:00-ին – խմբ.) կհայտարարի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերի շրջափակման մասին…

Եվրոպական «այլընտրանքը». Մակրոնը և Միացյալ Թագավորությունը Հորմուզի համար նոր առաքելություն են ստեղծում

Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը կազմակերպում են միջազգային համաժողով, որտեղ նախատեսվում է քննարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը՝ առանց Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին մասնակցելու: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Առաջիկա օրերին մենք Միացյալ Թագավորության հետ համատեղ կկազմակերպենք համաժողով այն երկրների մասնակցությամբ, որոնք պատրաստ են մեզ հետ միասին իրենց ներդրումն ունենալ բազմազգ խաղաղարար առաքելության մեջ, որի նպատակն է վերականգնել նավագնացության ազատությունը նեղուցում: Այս խստիվ պաշտպանական առաքելությունը, որը կապված չէ պատերազմող կողմերի հետ, կիրականացվի հենց որ իրավիճակը թույլ տա», — գրել է նա X սոցիալական ցանցում:

Մակրոնը հայտարարել է դիվանագիտական ճանապարհով հակամարտության շուտափույթ, կայուն և տևական կարգավորման հասնելու անհրաժեշտության մասին: Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է գտնել երկարաժամկետ լուծում այնպիսի հարցերի համար, ինչպիսիք են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերը, ինչպես նաև նրա «ապակայունացնող գործունեությունը» տարածաշրջանում: 

Միևնույն ժամանակ Մակրոնը նշել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումից բացի, անհրաժեշտ է հասնել նաև «Լիբանանի վերադարձին խաղաղության ուղի՝ նրա ինքնիշխանության լիակատար հարգմամբ»՝ հայտարարելով Ֆրանսիայի պատրաստակամության մասին՝ ներդրում ունենալ այդ գործընթացում:

ՀՀ-ն պետք է խստացնի պայքարը խտրականության և ատելության խոսքի դեմ. ԵԽ հանձնակատարը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի նամակն ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որով վերջինս ամփոփել է 2026 թվականի փետրվարի 3-5-ը Հայաստան կատարած այցը։ 

Նամակում նա ողջունել է Հայաստանի առաջընթացը, ներառյալ նոր ոլորտային օրենսդրությունը և Քրեական օրենսգրքով սահմանված երաշխիքները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի ակտիվ աշխատանքը։ Ողջունելով այն փաստը, որ Հայաստանի արդարադատության նախարարությունը պատրաստում է խտրականության կանխարգելման և դրանից պաշտպանության մասին օրենքի նախագիծը՝ նա ընդգծել է մի քանի խնդիրներ, որոնց լուծումը կապահովի օրենքի համապատասխանումը Եվրոպայի Խորհրդի չափանիշներին։ Մասնավորապես, ընդգծվել է, որ կարևոր է Մարդու իրավունքների պաշտպանին օժտել հստակ սահմանված լիազորություններով՝ որպես հավասարության ապահովման մարմնի՝ խտրականության դեմ արդյունավետ պայքարի եւ հավասարության խթանման համար անհրաժեշտ իրավասություններով ու ռեսուրսներով։ 

Օ’Ֆլահերթիի կողմից բարձրացված այլ հարցերի թվում են իրավական որոշակիության ապահովումը ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանության գործում և ատելության խոսքի հետ կապված խնդիրների լուծումը: Նա վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ջանքերին՝ խտրականության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ համապարփակ օրենք ընդունելու համար և հորդորել է օգտագործել այս հնարավորությունը՝ ստեղծելու խտրականության դեմ պայքարի հզոր շրջանակ, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և բազմազան հասարակության կարիքներին:

Վատիկանն ու Իտալիան քննադատել են Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին

Վատիկանում և Իտալիայում արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին հնչեցրած քննադատությանը։ 

Վատիկանի պաշտոնյան Անտոնիո Սպադարոն նշել է, որ այդ հայտարարությունները վկայում են պապի վրա ազդելու փորձերի անզորության մասին, իսկ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Թրամփի խոսքերը որակել է ոչ ողջամիտ և ոչ օգտակար՝ ընդգծելով Հռոմի պապի խաղաղության դերակատարությունը։

Վատիկանն ու Իտալիան քննադատել են Թրամփի խոսքերը Հռոմի պապի հասցեին

Վատիկանում և Իտալիայում արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին հնչեցրած քննադատությանը։ 

Վատիկանի պաշտոնյան Անտոնիո Սպադարոն նշել է, որ այդ հայտարարությունները վկայում են պապի վրա ազդելու փորձերի անզորության մասին, իսկ Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Թրամփի խոսքերը որակել է ոչ ողջամիտ և ոչ օգտակար՝ ընդգծելով Հռոմի պապի խաղաղության դերակատարությունը։

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ ՆԳ նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որի նպատակն է վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն ավելի ճկուն և արդար դարձնելը։

Այսուհետ մեր քաղաքացիների համար տեսական քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո գործնական քննությանը մասնակցելու համար սահմանված առավելագույն ժամկետը մեկ տարվա փոխարեն կդառնա երկու տարի։ Սա հնարավորություն կտա ավելի շատ ժամանակ տրամադրել գործնական քննությանը պատրաստվելուն, ինչպես նաև կմեղմացնի ժամկետային սահմանափակումների խնդիրը։

Նոր կարգով հստակեցվում է նաև տեսական քննության բովանդակությունը․ թեստերում ընդգրկվելու են միայն այն կարգին կամ ենթակարգին վերաբերելի հարցերը, որի համար քաղաքացին հանձնում է քննությունը։ Փոփոխությունը թույլ կտա` քննությունը դարձնել ավելի նպատակային։

Փոփոխությունները հանդիսանում են Ներքին գործերի նախարարության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հանձնառության հերթական դրսևորումը։

Կարգավորման ընդունումը կբարձրացնի վարորդական վկայական ստանալու գործընթացի արդյունավետությունը, քննությունները կկազմակերպվեն ավելի արդար և ճկուն, ինչպես նաև կապահովվի իրավական հստակություն։

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ նախագիծ

Նախատեսվում է վարորդական վկայականի գործնական քննությանը մասնակցելու ժամկետը դարձնել 2 տարի․ նախագիծ