Հունգարիայի նախագահը Մադյարին հանձնարարել է կազմել նոր կառավարություն

Հունգարիայի նախագահ Տամաշ Շույոկը «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարին հանձնարարել է կազմել երկրի նոր կառավարությունը: Պետության ղեկավարը նաև մտադիր է մայիսի 6-7-ը նշանակել նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը, որի ընթացքում Մադյարը կընտրվի նոր վարչապետ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հանրապետության նախագահն ինձ հայտնեց, որ որպես (ընտրություններում) առավելագույն թվով ձայներ ստացած կուսակցության առաջնորդ, նոր գումարման խորհրդարանի առաջին նիստում ես կընտրվեմ վարչապետ, և ինձ կտրամադրվի  կառավարություն կազմելու մանդատ», – լրագրողների հետ զրույցում ասել է Մադյարը Շույոկի հետ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ խորհրդարանի նիստը կարող է տեղի ունենալ մայիսի 6-7-ը, իսկ կառավարությունը կկազմվի և ձեռնամուխ կլինի իր պարտականություններին այս ամսվա կեսերին:

Մադյարը Հունգարիայի նախագահի հետ հանդիպումից առաջ կրկին հայտարարել էր, որ նախագահն ավելի ուշ պետք է թողնի իր պաշտոնը, քանի որ «ներկայիս վարչապետ Վիկտոր Օրբանի դրածոն է»: «Տամաշ Շույոկը պետք է թողնի իր պաշտոնը նոր կառավարություն կազմելուց հետո», – մեջբերում է արել է Մադյարի խոսքը MTI գործակալությունը:

 

Արթիկ համայնքում մեկնարկել են թափառող շների ստերջացման աշխատանքները


Հայաստան


Շիրակի մարզի Արթիկ համայնքում մարտի 27-ից մեկնարկել են թափառող կենդանիների՝ մասնավորապես շների ստերջացման աշխատանքները։ Ինչպես տեղեկանում ենք Արթիկի համայնաքապետարանից, ապրիլի 9-ի դրությամբ արդեն ստերջացվել է 103 թափառող կենդանի։

Ծրագիրն ունի ընդգրկուն աշխարհագրություն և իրականացվելու է համայնքի ողջ տարածքում՝ ներառելով թե՛ Արթիկ քաղաքը, թե՛ համայնքի կազմում գտնվող բոլոր 23 գյուղական բնակավայրերը։

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ստերջացնել 455 թափառող կենդանի, ինչը նպատակ ունի կանոնակարգել կենդանիների թիվը և բարձրացնել համայնքի անվտանգության մակարդակը։

Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու և թյուրիմացություններից խուսափելու նպատակով համայնքապետարանը հորդորում է բնակչությանը լինել հետևողական և իրենց շներին պահել բակային հատվածներում։  



Շենգավիթի համայնքային ոստիկանները ձերբակալել են դանակի սպառնալիքով բանկի աշխատակցից գումար պահանջած տղամարդուն


Տեսանյութեր


Ապրիլի 14-ին՝ 14.40-ի սահմաններում, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գործող բանկում քաղաքացին դանակով սպառնում է աշխատակիցներից մեկին։

Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հայտնաբերել, ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 62-ամյա մի տղամարդու։

Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը խոստովանել է, որ բանկի աշխատակցից դանակի սպառնալիքով գումար է պահանջել։

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։ 62-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին․ հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Հայաստանի շախմատի ակադեմիան հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահին


Սպորտ


Հայաստանի շախմատի ակադեմիան պաշտոնական այցով հյուրընկալել է Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՖԻԴԵ-ի միջոցառումների հանձնաժողովի նախագահ և կառավարման խորհրդի հատուկ հանձնարարությունների տնօրեն Ակակի Իաշվիլիին։

Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ նա հանդիպել է շախմատի կրթությամբ զբաղվող առաջատար հաստատությունների ներկայացուցիչներին և ծանոթացել «Շախմատը դպրոցում» ծրագրին՝ ընդգծելով Հայաստանի առաջատար դերը և միջազգային համագործակցության կարևորությունը։ Նրանք այցելել են նաև Հայկական պետական մանկավարժական համալսարան, որտեղ ներկայացվել են բուհի գործունեությունն ու «Շախմատ» մասնագիտությունը, ինչպես նաև աշխարհում եզակի «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ:

Այցի ավարտին եղել են դպրոցում, հետևել ծրագրի ընթացքին և շփվել աշակերտների ու ուսուցիչների հետ՝ համոզվելով, որ շախմատը դարձել է կրթական գործընթացի կարևոր մաս։



Ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստները


Սպորտ


«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած րոպեների քանակով ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստն է։

18-ամյա վինգերը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 4873 րոպե։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բորնմութի» 19-ամյա հարձակվող Ռայանը, ով խաղացել է 4844 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին՝ վերջին մեկ տարում գրանցած 4635 րոպե արդյունքով։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։

armsport.am




Ջավոխիր Սինդարովը՝ շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող

20-ամյա ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը մրցաշարի ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձել է շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող։ Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Սինդարովը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և երկու միավորով առաջ անցել երկրորդ հորիզոնականում գտնվող Անիշ Գիրիից: Սինդարովը հնարավորություն է ստացել այս տարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի հետ։

Վերջին խաղափուլից առաջ տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է

Ջավոխիր Սինդարով՝ 9.5 միավոր
Անիշ Գիրի՝ 7.5 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 6.5 միավոր
Վեյ Ի՝ 6.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 6 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 6 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5.5 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր

Կանանց մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում են մի քանի շախմատիստուհիներ։

Վերջին խաղափուլից առաջ մրցաշարային աղյուսակը հետևյալն է.

Ռամեշբաբու Վայշալի՝ 7.5 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 7.5 միավոր
Չժու Ջիներ՝ 7 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
Եկատերինա Լահնո՝ 6.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 6.5 միավոր
Թան Չժունյի՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
Վերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 15-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

Վլադիմիր Զելենսկու հետ Հռոմում բանակցություններից հետո Իտալիայի վարչապետ Ջորջո Մելոնին հայտարարել է, որ Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա G7-ի և Եվրոմիության շրջանակներում՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։

«Իտալիան մտադիր է իր դերը խաղալ համատեղ լուծումների հասնելու գործում, որոնք կհարգեն Կիևի ինքնիշխանությունը և կապահովեն Եվրատլանտյան դաշինքի համախմբվածությունը», – ասել է Մելոնին։

Սպիտակ տան խոսնակը Իրանի հետ բանակցությունների մասին մանրամասներ է ներկայացրել

Միացյալ Նահանգները դրական է գնահատում Իրանի հետ համաձայնագրի հեռանկարները․ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Ակնհայտ է, որ Իրանի շահերից է բխում կատարել նախագահ Թրամփի պահանջները։ Կարծում եմ՝ նա այս բանակցություններում հստակ ցույց է տվել իր կարմիր գծերը, ուստի մենք շարունակում ենք հետևել, թե ինչպես են զարգանում այս քննարկումները», – ընդգծել է նա։

Լևիթը նաև նշել է, որ Իրանի հետ բանակցությունների հաջորդ փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նույն վայրում՝ Իսլամաբադում։

Որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում․ Գոհար Մելոյան

Որևէ իրավական հիմնավորում չի կարող լինել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգելու հարցում․ Գոհար Մելոյան | Armat Media

Հայաստանին կուշտ և ուժեղ առաջնորդ է պետք. Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանին կուշտ և ուժեղ առաջնորդ է պետք. Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ