Ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստները


Սպորտ


«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը վերջին մեկ տարվա ընթացքում անցկացրած րոպեների քանակով ամենաշատ խաղաժամանակ ստացած դեռահաս ֆուտբոլիստն է։

18-ամյա վինգերը խաղադաշտում անցկացրել է ընդհանուր 4873 րոպե։ Այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնում է Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES)։

Այս ցուցանիշով երկրորդ տեղում է «Բորնմութի» 19-ամյա հարձակվող Ռայանը, ով խաղացել է 4844 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» մեկ այլ ներկայացուցիչ՝ կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին՝ վերջին մեկ տարում գրանցած 4635 րոպե արդյունքով։ Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 43 հանդիպման՝ դառնալով 22 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տեղեկատվության համաձայն՝ երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 մլն եվրո։

armsport.am




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *