Հաղթելու ենք Սամվել Կարապետյանի հետ միասին․ Անցած մեկ տարվա ամենահիշարժան պահերը


Հաղթելու ենք Սամվել Կարապետյանի հետ միասին․ Անցած մեկ տարվա ամենահիշարժան պահերը

Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է Կոնգրեսում Էպշտեյնի գործով ցուցմունք տալուց և հայց է ներկայացրել

Միլիարդատեր Լեոն Բլեքը հրաժարվել է երդման տակ ցուցմունք տալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում, որը քննում է Ջեֆրի Էպշտեյնի գործը, և դաշնային դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով արգելափակել կոնգրեսականների ծանուցագրերը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ներկայացուցիչների պալատի Վերահսկողական հանձնաժողովը Բլեքին երկու ծանուցագիր էր ուղարկել հունիսին անցկացված փակ կամավոր հարցազրույցից հետո։ Օրենսդիրների խոսքով՝ այն ժամանակ գործարարը հրաժարվել էր պատասխանել չհրապարակման համաձայնագրերի (NDA) վերաբերյալ հարցերին։ Ծանուցագրերից մեկով պահանջվում էր տրամադրել փաստաթղթեր, այդ թվում՝ NDA-ները, իսկ երկրորդով նրան պարտավորեցնում էին կրկին ներկայանալ ցուցմունք տալու։

Հայցում Բլեքը պնդում է, որ հանձնաժողովն անցել է իր լիազորությունների սահմանները՝ պահանջելով անձնական տեղեկություններ, որոնք առնչություն չունեն Էպշտեյնի քննության կամ Կոնգրեսի օրինական նպատակների հետ։ Գործարարը դատարանին խնդրում է անվավեր ճանաչել ծանուցագրերը և թույլ չտալ, որ հանձնաժողովը հասնի դրանց կատարմանը։

«Հանձնաժողովը զբաղված է վարկաբեկող նյութերի փնտրտուքով, ինչը դուրս է նրա լիազորությունների սահմաններից և լիովին անտեսում է նրա պատասխանատվությունը», — հայտարարել է Բլեքի փաստաբան Սյուզան Էստրիչը։ Նրա խոսքով՝ քննությունն «այլևս կապված չէ Էպշտեյնի վերաբերյալ ճշմարտությունը բացահայտելու հետ», այլ ուղղված է Բլեքին «կործանելու» փորձերին։

Հանձնաժողովում դեմոկրատների առաջնորդ, կոնգրեսական Ռոբերտ Գարսիան կոչ է արել անհապաղ պատասխանատվության ենթարկել Բլեքին՝ Կոնգրեսի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար։ «Այսօր հրաժարվելով ցուցմունք տալուց՝ Լեոն Բլեքն այժմ խախտում է Կոնգրեսի երկու ծանուցագիր», — հայտարարել է նա։

Բլեքը Apollo Global Management ներդրումային ընկերության համահիմնադիրն է և նախկին գլխավոր տնօրենը։ 2021 թվականին նա հեռացել էր ընկերության ղեկավարությունից՝ Էպշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով բռնկված սկանդալի ֆոնին։

Բլեքի անունը բազմիցս հրապարակվել է Էպշտեյնի գործերի հետ կապված նյութերում։ Հունիսին հանձնաժողովում ելույթ ունենալուց առաջ Բլեքը հայտարարել էր, որ մինչև 2019 թվականը չի իմացել Էպշտեյնի հանցավոր գործունեության մասին և նրան վճարել է օրինական ծառայությունների համար, այդ թվում՝ ազդեցիկ մարդկանց հետ նրա լայն կապերի պատճառով։

150 թուրք գործարար Երևանում է. թուրքական կապիտալը կմտնի՞ Հայաստան

Փակ սահմանների պայմաններում՝ մոտ 150 թուրք գործարար Երևանում է։ Սեպտեմբերի 3-4-ը Հայաստանի և Թուրքիայի գործարար համայնքների մասնակցությամբ անցկացվում է երկօրյա բիզնես համաժողով։

Ի՞նչ է փոխվելու սահմանի բացման դեպքում, ինչո՞վ է հետաքրքրված թուրքական բիզնեսը, և արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ թուրքական ապրանքների ու ներդրումների նոր շուկա։

Տնտեսական հնարավորությունների հետ մեկտեղ մասնագետները մատնանշում են նաև հայկական արտադրողների համար հնարավոր ռիսկերը՝ մրցակցության, ներմուծման աճի և թուրքական կապիտալի ազդեցության տեսանկյունից։

 

Թաիլանդի և Սինգապուրի վարչապետները միասին կատարել են The Beatles-ի և Բոբ Դիլանի երգերը․ երաժշտական դիվանագիտություն

Թաիլանդի և Սինգապուրի վարչապետներ Անուտին Չառնվիրակուլն ու Լոուրենս Վոնգը Բանգկոկում պաշտոնական ընթրիքի ժամանակ կազմակերպել են երաժշտական դուետ՝ կատարելով The Beatles-ի և Բոբ Դիլանի երգերը, հայտնում է The Standard-ը։

Վոնգը ձեռքն է վերցրել ակուստիկ կիթառը, իսկ Չառնվիրակուլը կատարել է վոկալ պարտիաները։ Քաղաքական գործիչները միասին կատարել են The Beatles խմբի «Let It Be»-ն և Բոբ Դիլանի «Blowin’ in the Wind»-ը։ Ելույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 2-ի երեկոյան՝ ի պատիվ Վոնգի կազմակերպված ընդունելության ժամանակ, որը պաշտոնական այցով գտնվում էր Թաիլանդում։

Երաժշտական դադարը դարձել է երկու վարչապետների բանակցությունների ոչ պաշտոնական շարունակությունը։ Նույն օրը նրանք անցկացրել են Թաիլանդի և Սինգապուրի առաջնորդների ձևաչափով 5-րդ բանակցությունները, որոնք առաջինն էին վերջին 11 տարվա ընթացքում։ Կողմերը քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը, պարենային ու էներգետիկ անվտանգությունը, ներդրումները, թվային տնտեսությունը և արհեստական բանականությունը։

Հանդիպման արդյունքներով Թաիլանդն ու Սինգապուրը պայմանավորվել են ամրապնդել նոր ռազմավարական գործընկերության շրջանակում առկա համագործակցությունը, ինչպես նաև համակարգել ԱԽՏԽ-ի աշխատանքները։ Թաիլանդը կազմակերպությունում նախագահելու է 2027 թվականին, իսկ Սինգապուրը՝ 2028-ին։

Վարչապետների ելույթն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում։ Թաիլանդական ԶԼՄ-ները նշել են երեկոյի ջերմ ու ոչ պաշտոնական մթնոլորտը, որտեղ Չարնվիրակուլը երգում էր, իսկ Վոնգը նվագակցում էր նրան կիթառով։

Իսրայելը Միջերկրական ծովում Թուրքիայի ակտիվությունը գնահատել է որպես հակամարտության նախապատրաստություն

Թուրքիայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Իսրայելի ռազմածովային ուժերը վերջին ամիսներին թուրքական ռազմածովային ուժերի ակտիվացում են արձանագրում Միջերկրական ծովում և իսրայելական նավատորմի տեղաշարժման գոտիներում։ Այս մասին առաջինը հայտնել է «KAN» հեռուստառադիոընկերությունը՝ նշելով, որ դրա մասին են վկայում անցկացվող զորավարժություններն ու տարածաշրջանում թուրքական ներկայության ցուցադրումը։

Իսրայելի ՌԾՈւ-ում նման ակտիվությունը դիտարկում են որպես «իրադարձությունների հնարավոր շրջադարձ», այսինքն՝ հիմք՝ ռազմական բախման սցենարին օպերատիվ և ռազմավարական առումով պատրաստվելու համար։

Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի ՌՕՈւ-ն հարված էր հասցրել Սիրիայի Ալ-Դհուր ռազմական օդանավակայանին, երբ Իսրայելը նկատել էր, որ թուրքական կողմը պատրաստվում է զինվորականներ տեղակայել այնտեղ։ Մի քանի օր անց իսրայելական աղբյուրները հայտնեցին, որ երկրի անվտանգության համակարգի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են օդանավակայանում ռադիոլոկացիոն կայան տեղադրելու Թուրքիայի ծրագրերի մասին։

ԱՊՀ երկրների հատուկ հետախուզական ծառայությունները համակարգում են իրենց գործունեությունը․ Նարիշկին

ԱՊՀ երկրների հատուկ հետախուզական ծառայությունները համակարգում են իրենց գործունեությունը․ Նարիշկին