Կորեայի Հանրապետությունը, ԱՄՆ-ն և Ճապոնիան անցկացնում են Freedom Edge ռազմական զորավարժություններ

Կորեայի Հանրապետությունը (ԿՀ), ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսել են Freedom Edge եռակողմ ծովային զորավարժությունները Չեջուդո կղզուց հարավ և արևելք գտնվող միջազգային ջրերում։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ԿՀ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեին։

Զորավարժություններն անցկացվում են մի քանի ոլորտներում, և դրանցում կներգրավվի նաև ավիացիան։ «Երկրներն այս մանևրներից կօգտվեն՝ բարձրացնելու օպերատիվ ներուժը և տարբեր միջավայրերում, այդ թվում՝ ծովում, օդում և կիբերտարածությունում, համատեղ արձագանքման հնարավորությունները»,- հայտարարել են կոմիտեում։ Freedom Edge-ը կտևի հինգ օր։

Սեուլում պնդում են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն և անցկացվում են միջազգային իրավունքի համապատասխան։ Թե ԿՀ-ի կողմից կոնկրետ որ նավերն են մասնակցելու, չի հստակեցվում։ Սեուլում հավաստիացնում են, որ ներգրավված ուժերի մասշտաբը համադրելի կլինի անցյալ տարվա հետ։

Էստակադան վստա՞հ եք, որ մենք ենք կառուցում, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. Տիգրան Ավինյան

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների ուշադրության կենտրոնում։ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին եկեղեցին երկու անգամ ռմբակոծվել է և ենթարկվել վանդալիզմի: Ադրբեջանական կողմի իրականացրած «վերկանգնման» արդյունքում հեռացվել է գմբեթի վեղարը՝ եկեղեցու հյակականություն արտահայտող կարևոր տարրերից մեկը:

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ը գրում է։ «Բայց Ղազանչեցոցը նորից հանգիստ չի տալիս ադրբեջանցիներին: 2026 թվականի օգոստոսի 6-ին և 7-ին Facebook հարթակում հայտնվել են տեսանյութեր, որոնց կադրերում երևում է, որ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հարակից տարածքում կառուցվում են երկու հինգհարկանի բնակելի շենքեր, որոնց դիրքն ու բարձրությունը փոխում են եկեղեցու տեսանելիությունը՝ քողարկելով այն:

Եթե նախկինում ադրբեջանական կողմը կենտրոնանում էր Սուրբ Ղազանչեցոցի ֆիզիկական վնասման, առանձին ճարտարապետական տարրերի հեռացման և «վերականգնման» ընթացքում հուշարձանի ինքնության փոփոխության վրա, ապա վերջին շինարարությունը առաջ է բերում մեկ այլ կարևոր խնդիր։ Ադրբեջանի կողմից եկեղեցու պատմության խեղաթյուրումից հետո այժմ գործ ունենք դրա տեսանելիությունը վերացնելու հետ։ Այսպիսով, եկեղեցին աստիճանաբար դուրս է մղվում քաղաքի տեսողական տարածքից՝ դառնալով կառուցապատման հետևում թաքնված և բնակչի աչքից անտեսանելի հուշարձան»,- 

Ինչ են ուզում անել Շուշիի Ղազանչեցոցի հետ


2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և Շուշիի ադրբեջանական օկուպացիայից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին բազմիցս հայտնվել է մասնագետների…

Թրամփը սատարել է Նյու Մեքսիկո նահանգը Նյու Ամերիկա վերանվանելու գաղափարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում աջակցել է ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգը Նյու Ամերիկա վերանվանելու առաջարկին։

«Շատերն առաջարկել են Նյու Մեքսիկոն՝ ամենահայտնի նահանգներից մեկը, որտեղ երբևէ կեղծվել են ընտրությունների արդյունքները, վերանվանել Նյու Ամերիկա։ Դա շատ ավելի հեղինակավոր և գեղեցիկ է հնչում այս պոտենցիալ անհավանական նահանգի բնակիչների համար։ Վաու, ինձ դա դուր է գալիս»։— գրել է պետության ղեկավարը։ Արհեստական բանականության օգնությամբ ստեղծված տեսանյութին կից հրապարակման մեջ նախագահը Village People խմբի YMCA հիթի ներքո փոխում է Նյու Մեքսիկոյի ճանապարհային ցուցանակի վրա նահանգի անունը և պարում։

Ամերիկյան սահմանադրության համաձայն՝ դաշնային կառավարությունը չի կարող փոխել նահանգների անվանումները, դա նրանց իշխանությունների և բնակիչների իրավասությունն է։ Համապատասխան փոփոխությունները պետք է մտցվեն նահանգի օրենսդրության մեջ այն բանից հետո, երբ նոր անվանումը հավանության արժանանա օրենսդիր մարմնի, ապա նաև բնակչության կողմից՝ հանրաքվեում։ Առաջարկի հաստատման դեպքում նահանգի իշխանությունները փոփոխությունների մասին տեղեկացնում են ԱՄՆ Կոնգրեսին և կառավարությանը։ Նյու Մեքսիկոյի ԶԼՄ-ները հայտնել են, որ բնակիչները չեն աջակցի վերանվանման գաղափարին։

Ավելի վաղ նախագահը ստորագրել էր հրամանագրեր, որոնց համաձայն՝ Մեքսիկական ծոցը և Օնտարիո լիճը համապատասխանաբար վերանվանվել էին Ամերիկյան ծոց և Ամերիկա լիճ։ Կարգադրությունները փոխում են այդ վայրերի հիշատակման կարգը դաշնային կառավարության կողմից և դաշնային քարտեզների վրա։ Սակայն Թրամփի իրավահաջորդները նախագահի պաշտոնում կարող են ստորագրել հրամանագրեր, որոնք կչեղարկեն այս փոփոխությունները։

Իրանը պատրաստվում է լուծել տնտեսական խնդիրները՝ զգուշացնելով ԱՄՆ-ին «ցավոտ պատասխանի» մասին․ Reuters

Իրանը հայտարարել է, որ կակտիվացնի ջանքերը՝ լուծելու ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով առաջացած խնդիրները, որոնք կաթվածահար են անում իր տնտեսությունը, իրանցի բարձրաստիճան պաշտոնյան էլ զգուշացրել է «ցավոտ պատասխանի» մասին, եթե կրկին հարձակման ենթարկվի․ հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելի կողմից պատերազմի մեկնարկից 6 ամիս անց հակամարտությունը, կարծես, փակուղում է։ Հունիսին ձեռք բերված նախնական հրադադարի համաձայնագիրը խափանվել է, և խաղաղության գործընթացը վերականգնելու դիվանագիտական ջանքերում քիչ առաջընթաց է գրանցվել։ Ակնթարթային հարվածները վերսկսվել են, իսկ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ շաբաթ օրը հարվածել է երեք իրանական լցանավի, այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ երկու ռազմածովային նավի ուղղությամբ։

Հարձակումներից հետո Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ խաղի կանոնները փոխվել են, «քանի դեռ ուշ» չէ։

«Այսուհետ Իրանի շահերի և անվտանգության դեմ ուղղված ցանկացած հարձակում կստանա ավելի արագ, ծանր և ցավոտ պատասխան», – հայտարարել է նա իր Telegram-ալիքում հրապարակված ելույթում:

Իրանի 3 բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ Թեհրանը ցույց է տվել, որ պահպանում է հարևան երկրներում ԱՄՆ շահերին հարվածելու և Հորմուզի նեղուցով նավթի հոսքը փակելու կարողությունը, որով մինչև հակամարտությունը հոսում էր համաշխարհային նավթի մատակարարումների մեկ հինգերորդը: Այնուամենայնիվ, ԱՄՆ արշավին՝ ուղղված Իրանի տնտեսությունը խեղդելուն՝ նրա նավթի արտահանումը շրջափակելու և պատժամիջոցներից խուսափելը կանխելու միջոցով, ավելի դժվար է դառնում դիմակայել։ 

Ղալիբաֆը հավելել է, որ ռազմաճակատից բացի՝ Իրանի գլխավոր պայքարն այժմ արտադրության և մարդկանց կենսապահովման շուրջ է։ Նա որպես հիմնական մարտահրավերներ նշել է արժույթի կտրուկ տատանումները, գնաճը, գործազրկությունը և շուկայի կառավարումը՝ հավելելով, որ իրանցիները կարող են հանդուրժել դժվարությունները, բայց ոչ վատ կառավարումը կամ անգործությունը, և ակնկալում է, որ կառավարությունն արագ կգործի։

Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Մադանիզադեն հայտարարել է, որ Թեհրանը պլանավորում է արձագանքել ԱՄՆ տնտեսական ճնշմանը բարեփոխումներով, և մերժել է այն միտքը, որ պատժամիջոցները կստիպեն Իրանին փոխել իր ուղղությունը։

Թրամփը նախկին «շիկահեր» ծերունին չէ․ նոր տեսեք, մազերի նոր գույն


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ ցնցել է հանրությանը իր թարմացված տեսքով. շիկահեր մազերով հայտնի ԱՄՆ նախագահը դրանք ներկել է շագանակագույն երանգով։ «…

Brent նավթը թանկացել է՝ հասնելով 97,28 դոլարի մեկ բարելի դիմաց

Երկուշաբթի առավոտյան նավթի հենանիշային տեսակների գներն աճում են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հերթական փոխադարձ հարվածների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նոյեմբերյան ֆյուչերսները վաճառվում են 97,28 դոլարով մեկ բարելի դիմաց, ինչը 1 դոլարով բարձր է նախորդ առևտրային օրվա փակման ցուցանիշից։ Ուրբաթ օրը դրանք աճել էին 0,76 դոլարով (0,8%)՝ հասնելով 96,28 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում հոկտեմբերյան WTI նավթի ֆյուչերսների գինը բարձրացել է 0,98 դոլարով (1,07%)՝ մինչև 92,46 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն աճել էր 0,18 դոլարով (0,2%)՝ հասնելով 91,48 դոլարի մեկ բարելի դիմաց։