Մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում այցելել է «Watermelon Ecosystem» ընկերություն։

«Օգոստոսի 27-ին ընկերության հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում մեկնարկել է հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ՝ սկզբնական փուլում շաբաթական մինչև 40 տոննա ծավալով՝ հետագայում արտահանման ծավալների ընդլայնման հնարավորությամբ։

Ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ Գևորգ Պապոյանը շրջել է տարածքով, ծանոթացել գործունեությանը, ենթակառուցվածքներին և արտադրական հնարավորություններին։

«Watermelon Ecosystem»-ը Դուբայում հիմնադրված սննդի և ըմպելիքների ոլորտի տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ռեստորաններին, հյուրանոցներին, սննդի մատակարարներին, արտադրողներին և ֆերմերներին՝ առաջարկելով թվային գնումների, մատակարարման շղթայի կառավարման և ֆինանսավորման լուծումներ։ Ընկերությունը նաև ակտիվորեն աշխատում է տեղական արտադրողների և մատակարարների հետ՝ նպաստելով նրանց արտադրանքի հասանելիությանը սննդի սպասարկման ոլորտում։

Քննարկվել են ՀՀ-ում ներդրում կատարելու հնարավորությունները և ձեռք է բերվել պայմանավորվածություն  առավել սերտ գործակցել՝ ինչպես ներդրումային ծրագրերի իրականացման, այնպես էլ հայկական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման ուղղությամբ»,- ասված է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

Կանխատեսում. Տավարի մսի համաշխարհային արտադրությունը կնվազի 2–3%-ով

Տավարի մսի համաշխարհային արտադրությունը 2026 թվականին 2025 թվականի համեմատ կկրճատվի 2–3%-ով, հայտնել է RaboResearch-ը Global Beef Quarterly Q3 2026 եռամսյակային զեկույցում։

«Առևտրային խափանումները սկսում են հանգեցնել տավարի մսի համաշխարհային հոսքերի վերաբաշխմանը, քանի որ համաշխարհային պաշարները շարունակում են կրճատվել, իսկ անասունների գները մնում են բարձր», — նշում են կազմակերպության վերլուծաբանները։

Չինաստանի ներմուծման քվոտայի պատճառով հունիսից Ավստրալիայի տավարի մսի արտահանումը ՉԺՀ կտրուկ կրճատվել է, փոխանցում է «Ագրոէքսպորտը»։ Բացի այդ, ակնկալվում է, որ Բրազիլիայից մատակարարումների ծավալները օգոստոսին կնվազեն՝ Չինաստանի սահմանած քվոտային մոտենալուն զուգընթաց։ Չինական քվոտայի սպառումը, ինչպես նաև ԵՄ մատակարարումների սպասվող կասեցումը կփոխեն բրազիլական շուկան։

Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆ

Գործարար Նարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված:

«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,– NEWS.am–ին հայտնել են ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Երեք կարևոր բան է պետք բանակին. գնդերեցի ինստիտուտ, լողանալու հնարավորություն և խոհանոց․ Վովա Վարդանով


Բանակում մահերի, ինքնասպանությունների կտրուկ աճի պատճառը հոգևոր դասի ներկայացուցիչների՝ գնդերեցների պակասով է պայմանավորված, «Հրապարակի» հետ զրույցում ասաց Ո…

Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պшտերազմի բեմահարթակի․ Կալաս

Լուկաշենկոն Բելառուսը վերածել է Ռուսաստանի համար պատերազմի բեմահարթակի, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

«Նրա ռեժիմը սպառնում է նաև Բելառուսի եվրոպական հարևաններին՝ նրանց դեմ օգտագործելով անօրինական միգրացիան»,- նշել է նա։

Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է․ Shamshyan.com

Սեպտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի բնակիչ 69-ամյա Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է. հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի պարտականությունները կատարող Գրիգորյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11։55-ի սահմաններում, Մասիս քաղաքի Դպրոցականների 9 հասցեում գործող «Եդեմ» հիվանդանոցում Իրա Զ․-ն, գտնվելով վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացման տակ, մահացել է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից նույն օրը նշված հիվանդանոցի բուժքույրեր, Արարատի մարզի բնակիչներ՝ 54-ամյա Երանուհի Խ․-ն, 71-ամյա Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Գ․-ն և «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։

 

ԵԱԶԲ. Տարվա վերջին սպառողական գները Հայաստանում կաճեն 4,4%-ով

Օգոստոսին Հայաստանում գնաճը կազմել է տարեկան 4,4%՝ մեկ ամիս առաջ գրանցված տարեկան 4,5%-ից հետո։ Այդ մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տեսության մեջ։

Հիմնական ազդեցությունն ունեցել է պարենային գնաճի դանդաղումը՝ մինչև տարեկան 6,4%՝ նախորդ ամսվա տարեկան 7,4%-ից հետո, ինչը պայմանավորված է առանձին գյուղատնտեսական մթերքների գների նվազմամբ։

Ոչ պարենային ապրանքների գների աճը կազմել է տարեկան 2,4%՝ նախորդ ամսվա 2,5%-ից հետո, մինչդեռ ծառայությունների հատվածում գնաճն արագացել է մինչև տարեկան 2,8%՝ 1,8%-ից հետո՝ տրանսպորտային ծառայությունների գների աճի արագացման պատճառով։

Մենք կանխատեսում ենք, որ ընթացիկ տարվա վերջում սպառողական գների աճը կկազմի տարեկան 4,4%։