«Ջրվեժ» արգելոցապարկային համալիրի մոտակայքում մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ապրիլի 9-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են․ հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
«Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։
Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Դիլիջանի, Տավուշի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մ-4 միջպետական ավտոճանապարհի Չարենցավանի հատվածում ձյուն է տեղում»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանը տարեկան կարող է մինչեւ 64 միլիարդ դոլար վաստակել՝ Հորմուզի նեղուցով անցնող յուրաքանչյուր նավից 2 միլիոն դոլար անցման վճար գանձելու դեպքում։ Այս մասին հ…
Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով. վարչապետ
Իրանի՝ ԱՄՆ-ին ներկայացված պահանջներից հետո Փաշինյանն իր թիմով կհեռանա
Քուվեյթի օդային տարածքը, որը փակվել էր փետրվարի 28-ին, չի բացվի առնվազն ևս 12 ժամ․ TACC-ին հայտնել է Մերձավոր Արևելքի օդային երթևեկության կառավարման շրջանակների աղբյուրը։
«Քուվեյթի ավիացիոն իշխանությունները երկարաձգել են թռիչքների արգելքը ևս 12 ժամով՝ մինչև UTC ժամը 16:00-ն (Երևանի ժամանակով՝ 20:00-ն)։ Սա նշանակում է, որ երկրի երկինքը քաղաքացիական ավիացիայի համար փակ կլինի 41-րդ օրը»,- գործակալությանը հայտնել է աղբյուրը։
Նա հիշեցրել է, որ էմիրությունում թռիչքները դադարեցվել էին փետրվարի 28-ի առավոտյան՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության պատճառով։
ԱՄՆ-ի և Իրանի հրադադարից հետո Իրաքը, Սիրիան և Բահրեյնը վերաբացել են իրենց օդային տարածքը։ Բահրեյնը պատրաստ է ընդունել ինքնաթիռներ և թույլատրել տարանցումը՝ նախնական համաձայնությունից հետո։ Մասնակի սահմանափակումներ են մնում Քաթարի և ԱՄԷ-ի օդային տարածքում։