
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Թեհրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի ցանկացած առաջարկ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավարները կարող են բժիշկ չլինել
Մենք ընդլայնում ենք բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները։ Այս մասին Կառավարության՝ փետրվարի 5-ի նիստում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Ըստ էության, մենք վերանայում ենք ԲԿ-ների նկատմամբ աշխատանքային հարաբերություններում դրվող պահանջները: Առողջապահության նախարարությունը, սահմանելով զարգացման ուղեծիր ԲԿ-ների համար, հնարավորություն է ստեղծելու, որ հավակնորդները մրցույթի շրջանակներում ներկայացնեն, թե ինչպես են պատկերացնում դրված նպատակներին հասնելու ճանապարհը, ունենան հստակ առաջադրանք և հաջորդիվ արդեն նաև հաշվետու լինեն, թե կառավարման ընթացքում ԲԿ-ն ինչպիսի ֆինանսական, նաև բժշկական արդյունքների է հասել:
Մեզ համար շատ կարևոր է, որ պետական մասնաբաժին ունեցող ԲԿ-ները լինեն ֆինանսապես կայուն, առողջ, զարգացող, ապահովեն նաև պետությանը շահաբաժինների վճարման՝ անընդհատ ավելացող արդյունքներ, և մենք էլ ունենանք չափելի ինդիկատորներ, որոնցով կարող ենք դնել առաջադրանքները, հետո գնահատել մեր կառավարիչների աշխատանքային գործունեությունը»,- ասաց Ավանեսյանը, ընդգծելով, որ բուժհիմնարկների գործադիր մարմինների ղեկավար այսուհետև կարող են դառնալ նաև բժշկական կրթություն չունեցող քաղաքացիները։
Պետական քաղաքականությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին»
Պետական քաղաքականությունը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում. Գագիկ Ծառուկյան «Առաջարկ Հայաստանին»
Ցիլոյով մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից․ Նարեկ Կարապետյան
ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին
Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են: Պայթյուններ են լսվել Թեհրանում: Հարվածի տակ են հայտնվել Իրանի Շահրիար և Փարդիս քաղաքները, կան զոհեր: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար:
Իսրայելը նույնպես հարվածների է ենթարկվել: Սաուդյան Արաբիան Բահրեյնին կապող կարևոր կամուրջը փակվել է իրանական հարձակման վտանգի պատճառով:
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանում ոչնչացրել է ավելի քան 13 000 թիրախ: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ ապրիլի 6-ին Իրանին հասցվել են ամենամեծ թվով հարվածները:
Իսրայելն Իրանի քաղաքացիներին հորդորել է մինչև երեկոյան ժամը ինը չօգտվել գնացքներից և չմոտենալ երկաթգծերին, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքը:
Իրանի պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու:
«Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում ծառահատումների դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ


«Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է տեսանյութ այն մասին, որ «Դիլիջան» ազգային պարկի և Դիլիջանի համայնքային տարածքում կատարվել են մեծաքանակ ծառահատումներ։
Տեսանյութը հրապարակվել է Անտառների միջազգային օրը՝ մարտի 21-ին։ «Սարսափելի մասշտաբների կոտորածի մի մասը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում, իսկ մյուս մասը համայնքային տարածքներ են։ Բոլոր ծառերն իրար կողքի են գտնվում։ Այդ քանակի ծառեր կտրելն այդքան հեշտ չէ, մտել են տարածք և արխային փռթելով գնացել․.․ Այնտեղ կան աշխատող մարդիկ, ովքեր գումար են ստանում այդ ամեն ինչը պահպանելու համար, իսկ մյուս մասն էլ գտնվում է համայնքի տարածքում և պետք է պահպանվի․․․ Ամսով գործ են արել այդքանը կտրելու տեղափոխելու համար, այստեղ ամսո՞վ մարդ չի եկել նայել․․․ Ներքևում Հաղարծին գյուղն է։ Այս անտառից առաջանում են ջրի աղբյուրները, իջնում են ներքև, այդտեղից մարդիկ սնվում են։ Ամբողջ գյուղը տուժելու է այդ ամենի հետևանքով։ Մի հոգի փող է աշխատել, մնացածը տուժել են», – նշել է Գոռ Հովհաննիսյանը։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրազեկման և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Նաիրա Աղաբաբյանն Էկոլուրին հայտնեց, որ դեպքի առթիվ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
Ահազանգի առնչությամբ տեսանյութի տակ ՀՀ գլխավոր դատախազությունն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է․ «Դատախազությունը զբաղվում է բարձրաձայնված խնդրով: Շնորհակալ ենք հոգատարության և անտարբեր չլինելու համար»։
Դեպքի կապակցությամբ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար Էկոլուրը դիմել է նաև Շրջակա միջավայրի նախարարություն և սպասում է արձագանքի։
Մարտ 25, 2026 at 16:34
«Սոցիոլոգիան ՀՀ-ում ոչ թե հանրային տրամադրությունների ստուգման գործիք է, այլ դրանց վրա ազդելու միջոց»․ Բագրատ Միկոյան | ՄԱՄՈՒԼ.ամ
Արհեստական բանականության օգնությամբ կարելի է հիվանդություններ բուժել․ Սեմ Ալթման

Արհեստական ինտելեկտի շնորհիվ մարդկությունը կարող է հիվանդությունների մի մասից ազատվել։ Սակայն եթե այն հայտնվի չարամիտ մարդկանց ձեռքին, ապա կարող են ստեղծվել…
Նախկինների էջը պետք է փակենք, գնա․ Թաթոյանը Լիճքում է
