ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին


Քաղաքականություն


Տարածաշրջանում ռազմական գործողությունները շարունակվում են: Պայթյուններ են լսվել Թեհրանում: Հարվածի տակ են հայտնվել Իրանի Շահրիար և Փարդիս քաղաքները, կան զոհեր: ՑԱՀԱԼ-ը հայտնել է, որ հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին, որտեղ ազոտական թթու էր արտադրվում պայթուցիկ նյութերի և բալիստիկ հրթիռների համար: 

Իսրայելը նույնպես հարվածների է ենթարկվել: Սաուդյան Արաբիան Բահրեյնին կապող կարևոր կամուրջը փակվել է իրանական հարձակման վտանգի պատճառով: 

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին ռազմական գործողության մեկնարկից ի վեր Իրանում ոչնչացրել է ավելի քան 13 000 թիրախ: Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթի խոսքով՝ ապրիլի 6-ին Իրանին հասցվել են ամենամեծ թվով հարվածները: 

Իսրայելն Իրանի քաղաքացիներին հորդորել է մինչև երեկոյան ժամը ինը չօգտվել գնացքներից և չմոտենալ երկաթգծերին, քանի որ դա կարող է վտանգել նրանց կյանքը: 

Իրանի պետական հեռուստատեսությունն էլ հայտնել է, որ 14 միլիոն մարդ կամավորագրվել է կռվելու:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *