Անտարբեր են կանանց նկատմամբ․ Դուրովը Մակրոնի՞ն է ակնարկում


Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը մեկնաբանել է Nvidia-ի գործադիր տնօրենի և «չինացի լրտեսի» հետ կապված սկանդալը։ «Անարդար է, որ հատուկ ծառությունները ժամա…

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով

«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100․000 դրամով: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նոյեմբերի 12-ին գումարել է հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝

2026 թվականի սեպտեմբերի 22-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը չկայացած հայտարարելու վերաբերյալ:

«ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՄԵԴԻԱՔԱՍՏ» ՍՊ ընկերության ներկայացրած տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ:

«ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 37 վարչական վարույթի եզրափակիչ փուլ):

Հաստատելով նիստի օրակարգը՝ Հանձնաժողովը որոշեց չկայացած հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Արմավիրի մարզի տարածքում սփռման մրցույթը (հայտեր չեն եղել)։

Այնուհետև Հանձնաժողովը որոշեց հաստատել «ՖԻԼՄՍ ՊՐՈՋԵՔԹ», «ՄԵԴԻԱՔԱՍՏ» և «ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊ ընկերությունների տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումները։

Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթների շրջանակում 2026թ․ հոկտեմբերի 22-ին իրականացրել է «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության «ՑԱՅԳ» տեսալսողական ծրագրի 2026թ․ հոկտեմբերի 19-ի տեսագրության մշտադիտարկում, որի արդյունքում հայտնաբերվել են «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի դրույթների պահանջի առերևույթ խախտման հատկանիշներ։ Ըստ արձանագրության՝ 2026թ․ հոկտեմբերի 19-ին ժամը 00։04։00-ին հեռարձակված «Կանաչ գիրք» ֆիլմը պարունակել է ծխելու տեսարաններ, սակայն ֆիլմի մեկնարկը չի ուղեկցվել «Ծխելը վնասում է ձեր առողջությանը» գրառմամբ։

ՀՌՀ-ն որոշեց «ՑԱՅԳ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել Օրենքի 57-րդ հոդվածի 33-րդ մասով սահմանված վարչական տույժը` տուգանելով 100․000 ՀՀ դրամով։

Սույն որոշումները ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող են բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին կամ ՀՀ վարչական դատարան։

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ։

Քննարկվել են հանրակրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին, մասնավորապես՝ կամավոր ատեստավորման գործընթացի բարելավմանը, ուսուցիչների ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր։

Նշենք, որ ուսուցիչների հետ հանդիպումները շարունակական են. ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել՝ լրացնելով դիմում-հայտը կից հղմամբ՝ https://shorturl.at/jIYiT։

Կառավարությունը մանրամասներ է հայտնել, թե ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը

Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի նոյեմբերի 12-ին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ղեկավարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ՝ հիմնվելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի արդյունքների և դրա շրջանակներում ստորագրված Վաշինգտոնյան համատեղ հռչակագրի վրա։

Քննարկումները կենտրոնացած էին երկու երկրների միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված գործնական քայլերի վրա, այդ թվում՝ տրանսպորտային և տարանցիկ կապերի զարգացման, տնտեսական ու առևտրային հարաբերությունների, սահմանների սահմանազատման, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման շուրջ։

Այս համատեքստում, ղեկավարները քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) զարգացման ընթացքը, այդ թվում՝ դրա երկաթուղային և ավտոճանապարհային բաղադրիչների պլանավորումն ու նախագծումը, ինչպես նաև TRIPP-ի երթուղով տարանցիկ կապերի հեռանկարները։

Որպես դրական զարգացում նշվել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան և Հայաստանից ապրանքների տարանցումը։ Անցյալ տարվա նոյեմբերից ի վեր Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել, ընդհանուր առմամբ, 105 000 տոննա բեռ։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև տնտեսական ու առևտրային հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունների, այդ թվում՝ էլեկտրաէներգետիկ ցանցերի առաջիկա փոխկապակցման շուրջ։

Ղեկավարներն ընդգծել են շրջակա միջավայրի և անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցության կարևորությունը և ողջունել անդրսահմանային գետերի կառավարման հարցերով աշխատանքային խմբերի ստեղծումը։

Ղեկավարները վերահաստատել են խաղաղության գործընթացում դրական դինամիկայի պահպանման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ամրապնդմանն ուղղված երկխոսության շարունակման կարևորությունը։

Բարեփոխումների արդյունավետությունը պետք է արտահայտվի ոստիկանության աշխատանքի տեսանելի և չափելի արդյունքներով

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի առանցքում Համայնքային ոստիկանության ծանրաբեռնվածության նվազեցման, լիազորությունների հստակեցման և ծառայության արդյունավետության բարձրացման հարցերն են եղել:

ՆԳՆ-ից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Նշվում է, որ քննարկվել են Համայնքային ոստիկանության և ոստիկանության մյուս ստորաբաժանումների միջև լիազորությունների տարանջատման, կրկնվող աշխատանքների բացառման, ծառայությանը ոչ բնորոշ պարտականությունները համապատասխան պետական մարմիններին փոխանցելու, ինչպես նաև աշխատանքային գործընթացների օպտիմալացման հնարավորությունները։

«Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ ոստիկանության ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջնահերթություններից է Համայնքային ոստիկանությանն անհարկի ծանրաբեռնվածությունից ազատելը՝ հնարավորություն ընձեռելով ծառայողներին առավելապես կենտրոնանալու իրենց հիմնական առաքելության՝ համայնքի հետ անմիջական աշխատանքի, հանցագործությունների կանխարգելման և հանրային անվտանգության ապահովման վրա։

«Մենք 2024 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով ենք որոշում կայացրել։ Այսինքն՝ կառուցվածքային տեսանկյունից որտե՞ղ է գտնվում, Ոստիկանության կառուցվածքում ի՞նչ գործառույթներ ունի։ Բայց պայմանավորվել ենք, որ հընթացս ավելորդ գործառույթներից բեռնաթափման պրոցեսը պետք է մեկնարկենք, որովհետև կան այնպիսի գործառույթներ, որոնք կարող են ամբողջ օրը զբաղեցնել համայնքային ոստիկանության ծառայողին, և համայնքի հետ աշխատանքի համար, ըստ էության, ողջամտորեն ժամանակ չի մնում։

Մեզ համար այս գործընթացն ի սկզբանե անընդունելի է եղել, բայց պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ տարբեր գերատեսչություններին գործառույթներ փոխանցելու գործընթաց ունեինք, որը գործընկերների համար ևս ժամանակ էր պահանջելու։ Օբյեկտիվորեն այժմ այն ժամանակահատվածում ենք, երբ պետք է ավարտենք այդ գործընթացները, որպեսզի Համայնքային ոստիկանությունն աստիճանաբար անցնի իր բուն գործառույթների իրականացմանը»,- ասել է ՆԳ նախարարը։

Անդրադառնալով Համայնքային ոստիկանության ներկայիս ծանրաբեռնվածությանը՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ ծառայությունն իրականացնում է բազմաբնույթ աշխատանքներ՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումներից մինչև ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում։ Այս համատեքստում նախարարը կարևորել է ինչպես ոստիկանության ստորաբաժանումների միջև պարտականությունների հստակ բաշխումը, այնպես էլ այլ պետական մարմինների հետ իրավասությունների սահմանազատումը՝ յուրաքանչյուր կառույցի մասնագիտական առաքելությանը համապատասխան։

Մասնավորապես քննարկվել է կալանավորված անձանց ուղեկցման գործառույթը Քրեակատարողական ծառայությանը փոխանցելու գործընթացը։ ՆԳ նախարարն ընդգծել է այն ամբողջությամբ ավարտին հասցնելու անհրաժեշտությունը՝ կարևորելով Արդարադատության նախարարության հետ հստակ և հնարավորինս սեղմ ժամկետների համաձայնեցումը։

Քննարկվել են նաև ոստիկանության իրավասությունների շրջանակում անձանց ուղեկցումը Ոստիկանության գվարդիայի միջոցով իրականացնելու հնարավորությունները՝ նպատակ ունենալով ապահովել լիազորությունների արդյունավետ բաշխում։

Ուշադրություն է դարձվել նաև քաղաքացիներին ծանուցումներ հանձնելու՝ սովորույթի համաձայն ձևավորված, սակայն օրենսդրությամբ Համայնքային ոստիկանությանը չվերապահված պարտականությունից ծառայողներին ազատելու հարցին՝ կարևորելով համապատասխան իրավական և կազմակերպական լուծումների մշակումը։

Անդրադարձ է կատարվել նաև Քրեական և Համայնքային ոստիկանությունների միջև լիազորությունների բաշխմանը, ոստիկանության հենասյունային մյուս ծառայությունների իրավասությունների և պատասխանատվության շրջանակների հստակեցմանը, միջծառայողական փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև աշխատանքային գործընթացների թվայնացման հնարավորություններին։ Նախարարն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետությունը պետք է արտահայտվի ոչ միայն կառուցվածքային փոփոխություններով, այլև ոստիկանության ամենօրյա աշխատանքի տեսանելի և չափելի արդյունքներով։ Այս առումով կարևորվել են յուրաքանչյուր ծառայության հստակ մասնագիտացումը, մարդկային և մասնագիտական ռեսուրսների նպատակային օգտագործումը, աշխատանքների կրկնության բացառումը և հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել մասնագիտական քննարկումները, համակողմանի ուսումնասիրել ներկայացված առաջարկությունները, գնահատել դրանց իրականացման հնարավոր ռիսկերը և մշակել հստակ ժամկետներով ու պատասխանատվության սահմանված շրջանակներով գործնական լուծումներ՝ ապահովելու Համայնքային ոստիկանության հետևողական բեռնաթափումն ու ծառայության արդյունավետության բարձրացումը»,- ասվում է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Բուրժուադեմոկրատական հեղափոխություն արել է Նիկոլ Փաշինյանը, պետք չէ նախանձել

12.11.2026

Քաղաքականություն

Բուրժուադեմոկրատական հեղափոխություն արել է Նիկոլ Փաշինյանը, պետք չէ նախանձել

Տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հարյուրավոր միլիոն դրամների եկամուտ՝ համայնքային բյուջեից․ Փարսյանի միֆը փշրվում է

Հարյուրավոր միլիոն դրամների եկամուտ՝ համայնքային բյուջեից․ Փարսյանի միֆը փշրվում է

Նոր Գեղիում 49-ամյա վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի կենտրոնական փողոցում 49-ամյա Լենոր Վ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 16-ամյա Գ․ Ս․-ին։


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղից՝ «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։