3 ամսում՝ 67,000 վիրահատություն և 40 մլրդ դրամ. առողջության ապահովագրության թվերը
Կիպրոսի Պեյա քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու խաղափուլ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
12-րդ խաղափուլում տղամարդկանց մրցաշարի բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
12-րդ խաղափուլից հետո տղամարդկանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
Ջավոխիր Սինդարով՝ 9 միավոր
Անիշ Գիրի՝ 7 միավոր
Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր
Վեյ Ի՝ 5.5 միավոր
Մաթիաս Բլյուբաում՝ 5.5 միավոր
Հիկարու Նակամուրա՝ 5.5 միավոր
Ռամեշբաբու Պրագնանանդհա՝ 5 միավոր
Անդրեյ Եսիպենկո՝ 4.5 միավոր:
Կանանց մրցաշարում Չժու Ջիները հաղթանակ է տարել Ռամեշբաբու Վայշալիի նկատմամբ, Բիբիսարա Ասաուբաևան հաղթել է Եկատերինա Լահնոյին, իսկ Թան Չժունյին առավելության է հասել Դիվյա Դեշմուխի նկատմամբ:
Այսօր կանանց պայքարում միակ ոչ-ոքին գրանցվեց Աննա Մուզիչուկ-Ալեքսանդրա Գորյաչկինա խաղում:
12-րդ խաղափուլից հետո կանանց մրցաշարային աղյուսակը հետևյալն է.
Չժու Ջիներ՝ 7 միավոր
Ռամեշբաբու Վայշալի՝ 7 միավոր
Բիբիսարա Ասաուբաևա՝ 6.5 միավոր
Աննա Մուզիչուկ՝ 6.5 միավոր
Ալեքսանդրա Գորյաչկինա՝ 5.5 միավոր
Եկատերինա Լահնո՝ 5.5 միավոր
Դիվյա Դեշմուխ՝ 5 միավոր
Թան Չժունյի՝ 5 միավոր:
Նախավերջին խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 16:30-ին:
Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:
Հենացատկի վարժության եզրափակչում նա 14.583 միավոր է հավաքել:
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանը երեկ ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում: Նժույգթափեր վարժության եզրափակչում Մանուկյանը 14,733 միավոր էր վաստակել և զբաղեցրել առաջին տեղը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել օղակների վարժությունում. Եզրափակչում նա հավաքել էր 14.133 միավոր և կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին: Ընդ որում, Արթուր Ավետիսյանը դարձել է 2026 թվականի օղակներ մարզագործիքի աշխարհի բացարձակ գավաթակիր:

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և գրառում, որտեղ անդրադարձել է Շիրակի 8 հասցեում գտնվող շենքի ն…
Ապրիլի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 513 դեպք, որից 181-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 104, փլուզման, պայթյունի, երկաթգծի ուղիներին պատահարի, ուժեղ քամու, ձնաբքի, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 7, մերկասառույցի, սողանքի՝ 4-ական, առատ ձյան, դժբախտ պատահարի, օձի հայտնաբերման՝ 3-ական, թունավորման՝ 5, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 46, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 123, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 29, հրդեհի կեղծ կանչի՝ 36, 118 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 77 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 116 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 83 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 101, զոհվել՝ 15 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 8 մարդ: