Վառելիքի գների թանկացումն արագացել է․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Մերձավոր Արևելքում և Եվրոպայում ընթացող ծանր պատերազմները չէին կարող չանդրադառնալ վառելիքի գների վրա։ Հատկապես գների բարձրացումները հսկայական վնաս են հասցնում Հայաստանի նման տնտեսություններին, որոնք մեծապես կախված են վառելիքի ներմուծումից։

Հայաստանի տնտեսությունը կարող է էլ ավելի ծանրաբեռնվել, եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը։ Անկախ այն պնդումից, թե հայ սպառողները ՀՀ սահման մտած գազը ձեռք են բերում արդեն իսկ բարձրացված արժեքով, պատկերացրեք ապա ի՞նչ կլինի, եթե սահմանին գազի գինը թանկանա, օրինակ, 4-5 անգամ։

Այն պայմաններում, երբ իշխանությունները չեն կարողացել լուծել վառելիքի փոխարինման խնդիրը, Հայաստանը կհայտնվի թակարդում, մինչև գտնխեն նոր լուծումներ։

Այս իրավիճակում բոլորս էլ ականատես ենք լինում բենզինի և դիզելային վառելիքի գների թանկացման, որի մասին վկայում է առկա վիճակագրությունը.

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2026թ․ հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ վառելիքի գների զգալի աճ է սկսվել 2026թ․ մարտից հետո։

2026թ․ հուլիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ բենզինի գներն աճել են 7․4%, դիզելային վառելիքի գները՝ 14․3%, իսկ հեղուկ ածխաջրածինների գները՝ 44․6%։

Հատկապես հեղուկ ածխաջրածինների պարագայում նկատվում է, որ 2026թ․ մայիսին գներն աճել են 97%-ով։

Զանգահարել է ուղիղ եթերի ժամանակ  եւ ցրել մտավախությունները


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Խուանգին, երբ վերջինս ելույթ էր ունենալիս եղել Լոս-Անջելեսում անցկացվող All-in ֆորու…

Հարցս մի՛ լղոզեք ինքնիշխանության մասով ընդհանրական ձևակերպումներով. Ղահրամանյանը՝ Փաշինյանին


Հարցս մի՛ լղոզեք ինքնիշխանության մասով ընդհանրական ձևակերպումներով. Ղահրամանյանը՝ Փաշինյանին

TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում ՀՀ մայր օրենքին. ՍԴ որոշումը

ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի համաձայնագիրը չի հակասում Մայր օրենքին։

Խոսքը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագրի մասին է։

ՍԴ որոշումից հետո, միջազգային փաստաթուղթը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

«Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ (ֆոտոշարք)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը։

Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող ծրագրերին և շահառուների համար ստեղծված պայմաններին։ Նշվել է, որ ֆիզիկական վերականգնմանը և բուժմանը զուգահեռ «Զինվորի տան» շահառուները ստանում են հոգեբանական աջակցություն, ներգրավվում կրթական, մշակութային և սպորտային ծրագրերում, ձեռք բերում նոր մասնագիտական հմտություններ։

Կենտրոնի ներկայացուցիչները կարևորել են հատկապես շահառուների սոցիալական վերականգնումն ու հասարակական կյանքում լիարժեք ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ ֆիզիկական վերականգնումը միայն առաջին փուլն է։ Կյանքի հետագա պլանավորման համար առանցքային նշանակություն ունեն կրթությունը, մասնագիտական զարգացումը, աշխատանք ունենալու հնարավորությունը և սոցիալական ակտիվությունը։

Այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանին ներկայացվել է նաև «Զինվորի տան» տարածքում կրթական կենտրոն ստեղծելու նախագիծը, որը նախատեսում է մեկ վայրում համախմբել «Զինվորի տան» շահառուների համար արդեն իսկ իրականացվող կրթական ծրագրերը։

Նշվել է՝ ներկայում շահառուների շրջանում տեղեկություններ են հավաքագրվում՝ պարզելու նրանց կրթական և մասնագիտական հետաքրքրություններն ու կարիքները, մասնավորապես՝ ինչ կրթություն են ցանկանում ստանալ, ինչ մասնագիտություն և հմտություններ են ուզում ձեռք բերել։ Ըստ այդ կարիքների՝ տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվում են դասընթացներ, որոնց մի մասն անցկացվում է տեղում։

Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով շահառուների կրթության շարունակականության, նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերման և աշխատաշուկայում նրանց լիարժեք ներգրավման համար համապատասխան հնարավորությունների ստեղծման անհրաժեշտությունը։

Նախարարին ներկայացվել են նաև տարբեր տարիներին կենտրոնում բուժում և վերականգնում անցած տղաների հաջողության պատմությունները։ Վերականգնողական բուժումից հետո շատերը նոր մասնագիտություններ և հմտություններ են ձեռք բերել, ներգրավվել մշակութային ու սպորտային ծրագրերում, վերադարձել ակտիվ աշխատանքի։

Կենտրոնի ներկայացուցիչների գնահատմամբ՝ կրթության և կարիերայի բաղադրիչի զարգացումը «Զինվորի տան» գործունեության կարևոր ուղղություններից է։

ՀՀ-ն արձանագրել է Գանձասար վանական համալիրի հայկական ծագումը․ վարչապետ

Հայաստանի հանրապետությունը Մատենադարանի տնօրենի միջոցով արձանագրել է Գանձասար վանական համալիրի հայկական ծագումը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի…

29.743 քառ կմ-ի մեջ Քյարքի բնակավայրը չի մտնում. Հակառակ դիրքորոշումը նշանակում է X պահին պատերազմ. վարչապետ

29.743 քառ կմ-ի մեջ Քյարքի բնակավայրը չի մտնում. Հակառակ դիրքորոշումը նշանակում է X պահին պատերազմ. վարչապետ

Մինչև տարեվերջ Սահմանադրության տեքստը կհրապարակվի․ այն չի լինելու վերջնական․ եկեղեցու մասին նշումը տեքստում առկա է․ Գալյան

Մինչև տարեվերջ Սահմանադրության տեքստը կհրապարակվի․ այն չի լինելու վերջնական․ եկեղեցու մասին նշումը տեքստում առկա է․ Գալյան

«Պարոն վարչապետ» ասելու համար ձեզ անկյուն են կանգնեցրել, հիմա ասում եք՝ «պարոն Փաշինյան». չեմ նեղվում

«Պարոն վարչապետ» ասելու համար ձեզ անկյուն են կանգնեցրել, հիմա ասում եք՝ «պարոն Փաշինյան». չեմ նեղվում