Սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմություն. Բյուրեղավանում մի քանի ժամում 30-ից ավելի կանչ է գրանցվել նույն գանգատներով

Բյուրեղավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել՝ հղում անելով «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրինությանը:

«Բյուրեղավան քաղաքում վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ են դիմել շտապ օգնության ծառայություն հետևյալ գանգատներով՝ սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ջերմության բարձրացում։ Իրավիճակի մասին տեղյակ են համապատասխան հակահամաճարակային ծառայությունները։

Խնդրում ենք նման գանգատների առկայության դեպքում անպայման դիմել բժշկի, հնարավորինս զերծ մնալ ջրօգտագործումից կամ օգտագործել եռացրած վիճակում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանում է տարածել նաև քաղաքային պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակար Արմեն Վարդումյանը։

Ըստ նրա՝ երեկ երեկոյան՝ ժամը 19-20:00-ից սկսած, եղել են շտապօնգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Քանի որ երեկոյան՝ ժամը 22-23:00-ի սահմաններում, նույն սիմպտոմատիկայով կանչերի թիվը հասել է 30-ի, իրավիճակի մասին հայտնել են «Հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն»:

«Ամբողջ գիշեր շարունակվել են կանչերը մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են: Առավոտից սկսած՝ քաղաքապետարանի ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղակացված են եղել՝ սկսած «Վեոլիա Ջրից» մինչև արտակարգ իրավիճակների վարչություն»,- ասաց նա՝ նշելով, որ տարբեր հասցեներում արդեն ջրից նմուշառումներ են արվել և սպասում են պատասխանի: «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ևս ստուգումներ է իրականացնում:

Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է, կան նաև հոսպիտալացվածներ: Ոչ դրական դինամիկա ունեցող քաղաքացիներից 8-ն են հոսպիտալացվել:

Ինչ վերաբերում է հիվանդների ընդհանուր թվին, ապա այն թիվն ամբողջական հայտնի չէ, քանի որ շատերն ինքնուրույն են դիմում տարբեր ԲԿ-ներ:

«Մենք մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այսպիսի խնդիր կա: Խորհուրդ ենք տվել կա՛մ ջրից չօգտվել, կա՛մ օգտագործել եռացրած ջուր»,-ասաց նա:

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

«Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ»․ Սերժ Սարգսյան

«Դուք չեք մասնակցում ընտրություններին, բայց ձեր անունը շարունակում է խանգարել շատերին ու չեն կարողանում հաշտվել ձեր ներկայության հետ»,- լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց․ «Բա ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ՝ Ղարաբա՞ղ։ Չկա ցավոք սրտի ինձ համար ուրիշ այլ տեղ»։

Իրանը հայտարարել է Պակիստանի հետ սահմանին սպանված ահաբեկիչների մասին

Մարտերի ընթացքում սպանվել են մի քանի ահաբեկիչներ, հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք․․․

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Միացյալ Թագավորություն

Բացի այդ, նախարարը կկարևորի Ազատ առևտրի համաձայնագրի արդիականացման շուրջ բանակցությունները հնարավորինս սեղմ ժամկետում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը․․․

Իմ նույնասեռական լինելը չէ պատճառը․ Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ Օրբանի օրոք ընդունված օրենքները «հոմոֆոբիկ» է անվանել

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավիե Բետելը Հունգարիայում Օրբանի կառավարության օրոք փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը համեմատել է ֆաշիստական ​​ռեժիմների քաղաքականության հետ․ գրում է Euronews-ը։

Բետելը հիշել է՝ ինչպես է իր առարկություններն ուղղակիորեն ներկայացրել Հունգարիայի հեռացող վարչապետին Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ։

«Իմ նույնասեռական լինելը չէ պատճառը, որ ես պայքարում եմ նույնասեռականների իրավունքների համար․ ես պայքարում եմ փոքրամասնությունների համար։ Ինչպես այդ պահին ասացի Վիկտոր Օրբանին, նույնասեռական լինելն ընտրություն չէ, սակայն հոմոֆոբ (նույնասեռական մարդկանց հանդեպ ատելության զգացում) լինելն ընտրություն է», – նշել է Բետելը։

Նա ԼԳԲՏ համայնքի վերաբերյալ Օրբանի օրոք ընդունված օրենքները համեմատել է նախկինում Եվրոպայում փոքրամասնությունների՝ հրեաների կամ գնչուների դեմ ուղղված օրենքների հետ։

Ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակներում՝ ՀՀ–ում ստեղծվել է լուրի բովանդակությունը ստուգելու հարթակ՝ «Stugel.am»

Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը ներկայացրեց…

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության ղեկավարին

Ողջունելով հյուրերին՝ Սիրո Ամիրխանյանն ընդգծել է  Հարկադիր կատարումն ապահովող…

Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար դոլարի ավանդ, 13 միլիոն դրամ և 5 հազար եվրո

Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվի «Արենի ՀԷԿ»-ի 39.341 հատ բաժնետոմս, 864 հազար դոլարի ավանդ, 13 միլիոն դրամ և 5 հազար եվրո | Armat Media