Սահմանադրությունը չպետք է ծառայի մեկ այլ պետության ռազմավարական շահերին․ Հարություն Հարությունյան

Սահմանադրությունը չպետք է ծառայի մեկ այլ պետության ռազմավարական շահերին, ընդգծում է Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանը։

Նա, մասնավորապես, գրել է․

«Հայաստանի Սահմանադրությունը պետք է պատասխանի մեկ հարցի՝ ինչպիսի՞ պետություն ենք մենք ցանկանում ունենալ, այլ ոչ թե՝ ինչպիսի՞ Հայաստան է ցանկանում տեսնել Ալիևը։

Պետությունները, որոնք չեն պաշտպանում իրենց սահմանադրական ինքնությունը, վտանգում են կորցնել ոչ միայն քաղաքական ինքնուրույնությունը, այլև պատմական շարունակականությունը։

Մենք իրավունք չունենք մեր երեխաներին փոխանցել մի պետություն, որի հիմնարար իրավական փաստաթուղթը ձևավորվել է ոչ թե սեփական ժողովրդի ազատ կամքով, այլ արտաքին քաղաքական պարտադրանքի տրամաբանությամբ։

Ոչ ալիևյան Սահմանադրությանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *