Հ1-ն ապրիլի 24–ի միջոցառումները եթեր կհեռարձակի մինչև 13:00. Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հ1-ն ապրիլի 24–ի միջոցառումները եթեր կհեռարձակի մինչև 13:00. Էլինար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանը կարող է թույլ չտալ Starlink ծառայությունների գործարկումը՝ Իրանում դրանց ոչ պատշաճ օգտագործման պատճառով

Հայտը կարող է մերժվել, եթե կառավարության բարձրացրած հարցերին չտրվեն բավարար պատասխաններ․․․

Հնդկաստանը կարող է թույլ չտալ Starlink ծառայությունների գործարկումը՝ Իրանում դրանց ոչ պատշաճ օգտագործման պատճառով

Հայտը կարող է մերժվել, եթե կառավարության բարձրացրած հարցերին չտրվեն բավարար պատասխաններ․․․

ՀՀ ֆինանսների փոխնախարարը Նյու Յորքում ներկայացրել է պարտքի կայունության ապահովման նորարարական գործիքները

Նախարարի տեղակալը ներկայացրել է պարտքի կայունության ապահովման…

Թուրքիան Նիգերիայում ուսումնական բազա կհիմնի

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հանդիպել են Թուրքիայի և Նիգերիայի պաշտպանության նախարարները։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության խորացումն ու զարգացումը և անդրադարձել կրթության, տեխնոլոգիաների փոխանցման և համատեղ նախագծերին առնչվող հարցերի։

Նախարարները նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է համապարփակ ռազմական ուսումնական բազա հիմնել Նիգերիայում։

Նշվում է, որ այդ ուսումնական բազան կծառայի որպես երկարաժամկետ ուսուցման և կարողությունների զարգացման կենտրոն։ Կանցկացվեն վերապատրաստումներ հակաահաբեկչության, հատուկ գործողությունների, հետախուզության համակարգման, անօդաչու թռչող սարքերից պաշտպանության մասով:

Փոխըմբռնման համաձայնագրի առաջին փուլում նիգերիացի զինվորական անձնակազմը կուղարկվի Թուրքիա՝ վերապատրաստման, լեզվի ուսուցման և դաշտային վարժանքների համար: Ակնկալվում է, որ այս գործընթացը կարագացնի երկու երկրների միջև ռազմական տեղեկատվության փոխանակումը:

Ermenihaber

100-ավոր մարդիկ բուժօգնության են դիմել․ Ինչ է կատարվում Բյուրեղավանում


Երեկվանից Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա են դիմել բազմաթիվ քաղաքացիներ՝ սրտխառնոցի, փսխման, փորլուծության և ջերմության բարձրացման գանգատներով։ Այս մասին…

Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների. Խաչատուրյանը՝ Աստանայում

Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա…

Լինելով դեպի ծով ելք չունեցող երկիր՝ ՀՀ–ն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքների. Խաչատուրյանը՝ Աստանայում

Սա արտացոլում է մեր փոքր երկրի ուժեղ հանձնառությունը՝ նպաստելու բնության պահպանության գլոբալ ջանքերին։ Հայաստանը անհամբերությամբ սպասում է այս տարվա…

Հորդորում եմ զերծ մնալ հասարակական տրանսպորտի վարորդների հետ վեճի բռնվելուց․ պատգամավոր

Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր արել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։

Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։

Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերը ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։

Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։

Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։

Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։

Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։

Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»,- նշել է նա: