Հորդորում եմ զերծ մնալ հասարակական տրանսպորտի վարորդների հետ վեճի բռնվելուց․ պատգամավոր

Օրերս անդրադարձել էի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգի հնարավոր վատ հետևանքներին․ գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Հիշեցնեմ, որ Ավինյանը սպառնալիքի լեզվով կոչ էր արել վարորդներին անձամբ պահանջել ուղևորդներից կատարել վճարում, հակառակ դեպքում՝ կզրկվեն աշխատավարձից։

Նկատել էի, որ օրինականությունից դուրս այսպիսի պահանջը ստեղծելու է լարվածություն վարորդի և ուղևորների միջև։ Ցավոք, չսխալվեցի։

Արդեն տեղի են ունեցել դեպքեր, երբ վեճերը ուղեկցվել են դանակահարությամբ։ Երեկ էլ այդպիսի դեպք է արձանագրել, ինչը խստորեն դատապարտում եմ։

Պետք է հասկանալ, որ իրավիճակի մեղավորը և պատասխանատուն վարորդները չեն, այլ ապօրինի հրահանգ իջեցնողները։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ զերծ մնալ վարորդների հետ վեճի բռնվելուց։ Միաժամանակ, ուղևորներին ոչ ոք չի կարող պարտադրել կատարել վճարում․ դա դուրս է վարորդի աշխատանքային պարտականություններից։

Մեր հայրենակիցներից ամեն օր ստանում եմ ահազանգեր՝ կապված հանրային տրանսպորտում տիրող խայտառակ իրավիճակի հետ․ ամեն օր տհաճ խոսակցություններ, փոխադարձ վիրավորանքներ և լարվածություն։

Վարորդներին հրահանգել են նաև կանգառներում չբացել ետևի դռներն այնքան ժամանակ, քանի դեռ դիմացի դռնով չեն բարձրանում և վճարում չեն կատարում նոր ուղևորները։ Սա ավելի է լարել իրավիճակը։

Տպավորություն է, որ այս իշխանությունների գերնպատակը հանրային պառակտումն է, ատելության սերմանումը։

Իշխանափոխությունից հետո մեր քայլերը պետք է ուղղվեն հանրային համերաշխության վերականգնմանը»,- նշել է նա:

 

Մհեր Գրիգորյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է ժողովրդավարական ու տնտեսական դիմակայունության ամրապնդմանն հարցերը

ԵՄ դեսպանի հետ կայացած հանդիպմանը փոխվարչապետը հույս է հայտնել, որ…

Քննարկվել է Հայաստանի և Վրաստանի պաշտպանական համագործակցության ընթացքը

Վրաստանի պաշտպանության նախարարությունում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Հայաստանի և Վրաստանի…

Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների փոխայցելությունները նպաստում են իրավիճակի կարգավորմանը. Ալիև

Սպիտակ տանը համատեղ հռչակագրի ստորագրումից ի վեր տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ: Սկսվել են առևտրային հարաբերություններ, մասնավորապես՝ նավթամթերքի արտահանում Ադրբեջանից Հայաստան․ ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ մամուլի ասուլիսում:

Նշելով Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրատվամիջոցների միջև փոխադարձ այցելությունների և հանդիպումների մասին՝ Ալիևն ընդգծել է, որ դա նպաստում է իրավիճակի կարգավորմանը:

 

«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան

«Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դաշնակցությանը չգցելու վերջին օրը էսօր էր: Մինչև էսօր Քոչարյանն ուներ ժամանակ ընտրություններին մասնակցելու ֆորմատը փոխել՝ մասնակցել կուսակցությամբ, ոչ թե դաշինքով, այսինքն ունենալ 4% անցողիկ շեմ, ոչ թե` 8%: Անձամբ ես վստահ չեմ, որ նույնիսկ 4% կհավաքեին, բայց 100% վստահ եմ, որ 8% չէին հավաքելու: Ու Քոչարյանը սա շատ լավ գիտի:
     Սրա արդյունքում Դաշնակցության հայաստանյան թևը քաղաքականապես ոչնչանալու է: Կարապետյանը զրկվելու է 5-10% փոշիացած ձայներից, իսկ Քոչարյանը փորձելու է թռնի: Բառիս բուն իմաստով…
     էս համատեքստում Սողոմոնյան Վիկտորն ու Քոչարյանը արդեն նախապատրաստում են թռիչքուղին: Խոսքերս հիշեք՝ նրանք էսօրվանից նշանակելու են իրենց տապալման մեղավորին: Թե բա՝ «մեր դեմ արշավ է իրականացվում»… Քոչարյանի դեբիլների գումարտակը արդեն ՀԺ-ի ոճի շառ անոնիմկաներ է տարածում: Կոնկերտ բոզությամբ են զբաղվում բառի դասական իմաստով:
     Մինչդեռ հողի վրա համակարգը տակներից թռել ա: Նույնիսկ Դաշնակցության մարզային ակտիվն ա պասլատ արել սրանց: Մարդիկ պատասխան են պահանջում 2021թ.-ին կրել խոստանալու ու թռնելու համար:
     Բոլորը հասկացել են, որ Փաշինյանի հետ ձեռք ձեռքի տված, նույն ոճով խաբում են բոլորին, 2021թ.-ին էլ նույն սատելիտներով ֆեյք հարցումներ էին հրապարակում: Հիմա էլ նույնն են անում, ուղղակի առանց «կրել» խոստանալու՝ երկու կոպեկ փող ու ընդդիմությունից ձայն փախցնելու համար»։

Ադրբեջանն առաջիկայում ավելի կխորացնի այս քաղաքականությունը. Արշակ Աբրահամյան


Վերջին շրջանում միջազգային դիտարկումները և փորձագիտական շրջանակները ահազանգում են, որ Ադրբեջանը ինտենսիվ կերպով ոչնչացնում կամ փոփոխում է Արցախի հայկական մշա…

«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան

«Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ խաղաղություն կնքելու գաղափարի վրա»․ Նորիկ Նորիկյան

Փաստաբան Նորիկ Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մամուլի հրապարակումների համաձայն՝ Ադրբեջանը Ստեփանակերտում հիմնահատակ քանդել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։
     Եթե այն համապատասխանում է իրականությանը, ուրեմն սա անարգանք է Քրիստոնեական աշխարհի նկատմամբ ու ցինիկ վանդալիզի դրսևորում Արցախում հայկական մշակույթի, քրիստոնեական ժառանգության ու հայկական հետքի նկատմամբ։
     Ադրբեջանն այս քայլով բացահայտորեն թքում է Հայաստանի հետ իրապես խաղաղություն կնքելու գաղափարի վրա․․․
     Թող յուրաքանչյուր ոք ինքն իր համար իր հետևություններն անի․․»։