Ընտրության օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո


Քաղաքականություն


Քվեարկության արդյունքների ամփոփումը, որը ԿԸՀ կայքով արտացոլվել է, 1 րոպե անգամ չի կանգնել: Այսինքն՝ ամբողջ գործընթացը անդադար ընթացել է: Այդ մասին Ազգային ժողովում ԿԸՀ զեկուցման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Վահագն Հավակիմյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանի հարցին, թե խորհրդարանական ընտրությունների օրը քվեարկությունը դադարեցվե՞լ է:

Ըստ ԿԸՀ նախագահի՝ այդ օրերին ՀՀ ամբողջ վիրտուալ համակարգը եղել է մեծ գրոհի ներքո, բայց հիմնական թիրախը եղել են ընտրական համակարգը և ուղիղ եթերը:

«Քվեարկության ամփոփման փուլի ժամանակ մեր համակարգը խիստ գրոհի ներքո է եղել, և ԿԸՀ-ն, մեր մասնագետները, ՀՀ կիբեռանվտանգության լավագույն մասնագետները, այդ թվում՝ միջազգային փորձագետ գործընկերները, ընտրություններին զուգահեռ զբաղված էին վիրտուալ գրոհը կանխելու, վիրտուալ գրոհները հետ մղելու գործընթացով»,- ասաց նա՝ հավելելով, որ, բարեբախտաբար, համակարգին վնաս չի հասցվել:

«Կարող եմ հավաստիացնել, որ 1 րոպե անգամ մեր համակարգը չի դադարել գործել, ընտրատարածքներից եկածն անմիջապես հրապարակվել է»,- ասաց նա:



Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիք իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշենին․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով

Ընդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ով արժանի է բանտում լինելուն, կլինի բանտում. այսօր դատարանի բակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։

Նրա ճեպազրույցը՝ կետերով․

  • Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է։
  • «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ իշխանությունն այդ գաղափարախոսությունը չկարողանա առաջ տանել։ Չկասկածե՛ք։
  • Ամեն ինչ անելու ենք, որ այս չարիք իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշենին։ Տիգրանաշենը միայն տիգրանաշենցիների հարցը չէ, դա մեր ամբողջ ազգի հարցն է։
  • Ես վստահ եմ, եթե Փաշինյանը խնդրի ռուսներին բարձրացնել գազի գինը, կբարձրացնեն, շուտով կտեսնենք՝ խնդրե՞լ է, թե՞ ոչ։
  • Փաշինյանը միլիարդ չունի՞, շատ է խոսում այդ մասին, ուրեմն դրանից շատ ունի։

 

Փոփոխությունը գալու է, ունենալու ենք հզոր առաջնորդ. Ռուբեն Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փոփոխությունը գալու է, ունենալու ենք հզոր առաջնորդ. Ռուբեն Մխիթարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ…

Քվեարկությունից հետո քաղաքական գործիչներն ազատ են հայտարարություն անելու՝ դա իրենց ռիսկն է. Հովակիմյան

17.09.2026, 17:48

Քաղաքականություն

Նորմա՞լ է, որ շալվար ու քյաբաբ բաժանելու մեջ մեղադրվող ուժերը ձեզ ընտրակեղծարարի «նամյոկներ» են անում. Ալեքսանյանը՝ Հովակիմյանին

«Աշխարհը մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»․ վարչապետ

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը գտնում է, որ աշխարհը գլորվում է դեպի դժոխք։

«Ես չեմ վախենում բարձրաձայն ասել, որ աշխարհն այժմ շարժվում է այն ճանապարհով, որը դեպի անվտանգություն չի տանում։ Այն տանում է ուղիղ դեպի դժոխքի դռները։ Այն մեզ տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Պրահայում։ Նրա խոսքերը փոխանցել է ČTK լրատվական գործակալությունը։

Եվրոպան, Բաբիշի խոսքով, պետք է կենտրոնանա խաղաղ նախաձեռնությունների վրա։ Նա նշել է, որ պաշտպանական հարցերով միջազգային համաժողովներում գրեթե չի լսում «խաղաղություն» բառը, իսկ մասնակիցների ուշադրությունը ուղղված է ռազմական ուժի կիրառմանը։

Գլոբալ կայունության բացակայության համար Եվրոպան, ինչպես նկատել է Չեխիայի կառավարության ղեկավարը, վճարում է էներգետիկայի ոլորտում աճող գներով, ինֆլյացիայով և արդյունաբերության մրցունակության անկմամբ։

Կենտրոնական Եվրոպայի պետությունները չեն կարող իրենց ապահովել սեփական էներգակիրներով, և այդ պատճառով էներգառեսուրսների ներկայիս ներկրումներից հրաժարվելը լուրջ վնաս է հասցնում դրանց։

Սամվել Կարապետյանը ժամը 20.01-ին հայտարարել էր ՔՊ-ի պարտության մասին, որից 6 ժամ հետո մենք հայտարարություն արեցինք. Ալեքսանյան

17.09.2026

Քաղաքականություն

Սամվել Կարապետյանը ժամը 20.01-ին հայտարարել էր ՔՊ-ի պարտության մասին, որից 6 ժամ հետո մենք հայտարարություն արեցինք. Ալեքսանյան

Վարչապետը տեղեկացրել է իր հրաժարականի մասին

Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցության հաղթանակի ֆոնին հայտարարել է հրաժարական տալու մասին։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

«Խնդրում եմ ինձ ազատել վարչապետի պաշտոնից»,- խորհրդարանի խոսնակին հղված նամակում գրել է Քրիստերսոնը։

Շվեդիայի վարչապետը նամակի տեքստը տեղադրել է սոցցանցում։

Շտապօգնության կեղծ կանչեր, կեղծ պատմագրեր․ Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է

ՀՀ քննչական կոմիտեի Lոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

«Մասնավորապես՝ տնօրենը քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ գումարով բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժշկական կենտրոնի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում, ֆինանսավորում ստացած չլինելու կեղծ պատճառաբանություններով հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը՝ հափշտակելով հիշյալ 9 մլն ՀՀ դրամը:

Բացի այդ, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել են շտապօգնության կեղծ կանչեր՝ համապատասխան գրառումներ կատարելով կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին հատկացվող երթուղային թերթիկներում, ինչպես նաև պետական պատվերի շրջանակում բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի աշխատողների և նրանց հարազատների անվամբ կազմել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ տվյալ անձինք իրականում առողջության հետ կապված խնդրով բժշկական կենտրոնին չեն դիմել և բժշկական օգնություն չեն ստացել, ինչի հետևանքով հափշտակել են ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ:

Այսպիսով, նշված հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հզր ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ընդգրկել է որպես համավարկառու՝ հափշտակելով իրեն վստահված խոշոր չափերով՝ 960 հզր ՀՀ դրամը:

Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոն»-ի տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ), գլխավոր հաշվապահի նկատմամբ՝ 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) (2 դրվագ)։

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ։

Կոստանյանն ու Էդմոնդո Չիրիելին քննարկել են Հայաստան-Իտալիա փոխգործակցության ընդլայնման հեռանկարները

Կայացել են Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելիի գլխավորությամբ։

ՀՀ ԱԳՄԱ-ից հայտնել են, որ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իտալիայի միջև ակտիվացող քաղաքական երկխոսությունը։ Այս համատեքստում նշվել է նաև այս տարվա մայիսին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի մասնակցության կարևորությունը։

813645985_1504079961749496_3953424517822311557_n.jpg (143 KB)

Քննարկվել են Հայաստան-Իտալիա երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ զարգացման համագործակցության ոլորտում փոխգործակցության ընդլայնման հեռանկարները։

Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իտալիա առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, փոխադարձ ներդրումների խրախուսման և երկու երկրների գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ամրապնդման հնարավորությունները։

814584879_1504080008416158_3284695194231513222_n.jpg (127 KB)

Կարևորվել է առկա տնտեսական ներուժի առավել լիարժեք օգտագործումը՝ հաշվի առնելով նաև ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ընդլայնված գործառույթները տնտեսական դիվանագիտության ոլորտում։

Վահան Կոստանյանը ողջունել է իտալական կողմի որոշումը Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակ բացելու վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն երկու երկրների միջև երկարաժամկետ գործընկերության կարևոր հանձնառություն է։

Բարձր է գնահատվել նաև տեղահանված անձանց 2 մլն եվրոյի չափով աջակցության տրամադրման վերաբերյալ Իտալիայի որոշումը։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը և այս ուղղությամբ Հայաստան-Իտալիա համագործակցության հետագա զարգացման հնարավորություններին։813060410_1504080021749490_7531972788360592974_n.jpg (115 KB)

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ։ Վահան Կոստանյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված վերջին զարգացումները և Վաշինգտոնյան համաձայնություններից հետո ձևավորված դրական դինամիկան՝ անդրադառնալով նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման և տնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակում։