
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ընտրանի հրավիրված ֆուտբոլիստների ցանկն Ազգերի լիգայի C2 խմբի հանդիպումների…
«Դիվանագիտությունը վերածվում է հանցակցության». ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի բաց նամակը՝ Մագդալենա Գրոնոյին
Միջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ
Ռուս հանգուցյալ ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի դստեր՝ Ժաննա Նեմցովայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ռուսաստանում անցանկալի կազմակերպության գործունեության կազմակերպման գործով։
Նիստում քննվել է լրագրողի նկատմամբ հեռակա կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Զամոսկվորեցկի դատարանը հուլիսի 31-ին հեռակա կարգով երկու ամսով կալանավորել էր Ժաննա Նեմցովային՝ նրան ձերբակալելու պահից սկսած։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 284.1 հոդվածի 3-րդ մասով՝ Ռուսաստանում անցանկալի համարվող օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության գործունեության կազմակերպման համար։
Նեմցովայի պաշտպանական կողմը բողոքարկել էր նրա նկատմամբ հեռակա կալանավորման որոշումը։
Որտե՞ղ են շատ խախտում անում. ՊԵԿ-ն արձանագրել է ՀԴՄ-ի 363 և անկանխիկի 27 դեպք
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը:
Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։
Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության կողմից 2026 թվականի օգոստոս ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 363 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է 134.3 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում
մթերային խանութներում՝ 54 խախտում, տուգանքի չափը՝ 33.5 մլն դրամ,
հանրային սննդի ոլորտում՝ 53 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 19.9 մլն դրամ,
մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 47 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.6 մլն դրամ,
հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 36 խախտում, տուգանքի չափը՝ 8.7 մլն դրամ,
հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում՝ 22 խախտում, տուգանքի չափը՝ 4.9 մլն դրամ,
հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 15 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 15.7 մլն դրամ,
մսամթերքի առևտրի ոլորտում՝ 14 խախտում, տուգանքի չափը՝ 3.9 մլն դրամ,
շինանյութի առևտրի ոլորտում՝ 11 խախտում, տուգանքի չափը՝ 2.6 մլն դրամ,
տնտեսական ապրանքների խանութներում` 11 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 6.3 մլն դրամ,
այլ ոլորտներում` 100 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 25.2 մլն դրամ։
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև վարձու աշխատողի չձևակերպման 72 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է 317, իսկ տուգանքի չափը՝ շուրջ 79.3 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․
հանրային սննդի ոլորտում՝ 12 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 58, տուգանքի չափը՝ 14.5 մլն դրամ,
շինարարություն ոլորտում՝ 11 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 155, տուգանքի չափը՝ շուրջ 38.8 մլն դրամ,
այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 49 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 104, տուգանքի չափը՝ 26 մլն դրամ։
«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով հարկ վճարողների մոտ արձանագրվել է 27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 10.3 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․
մթերային խանութներում՝ 5 խախտում, տուգանքի չափը՝ 1.9 մլն դրամ,
ատամնաբուժարանի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 2 մլն դրամ,
հանրային սննդի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.4 մլն դրամ,
այլ ոլորտներում` 14 խախտում, տուգանքի չափը՝ 5 մլն դրամ։
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:
ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։
Մարտուն Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով
ԿԸՀ-ն դարձել է ՔՊ-ի մասնաճյուղ. Անուշ Միրզոյան

ԿԸՀ-ն դարձել է ՔՊ-ի մասնաճյուղ. Անուշ Միրզոյան
Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմին
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դի կա։
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայրում համայնքային ոստիկանները հայտնաբերել են կիսաքայքայված վիճակում տղամարդու դի։
Արդյունքահեն վարձատրություն. շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կունենա աշխատավարձի աճ
2027 թվականի հունվարի 1-ից ներդրվող արդյունքահեն վարձատրության համակարգի շնորհիվ շուրջ 20 հազար պետական և համայնքային ծառայող ու պաշտոնյա կստանա ավելի բարձր աշխատավարձ։ Վարձատրությունը կախված կլինի յուրաքանչյուր կառույցի և յուրաքանչյուր պաշտոնյայի կամ ծառայողի կատարված աշխատանքի արդյունքից։
Օրենսդրական փաթեթը, որն այսօրվա Կառավարության նիստում ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, բխում է Կառավարության 2026–2031 թվականների ծրագրից։ Ծրագրի նպատակներից է ստեղծել արհեստավարժ և մասնավոր հատվածի հետ մրցունակ հանրային ծառայություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս բարեփոխումն անվանել է Կառավարության ամենաբարդ, բայց և ամենակարևոր բարեփոխումներից մեկը, որի նպատակը պետության և պետական համակարգի ուժեղացումն է։
Նոր համակարգում աշխատավարձը կազմված կլինի երեք մասից.
• պաշտոնի համար սահմանված հիմնական աշխատավարձ,
• ստաժի հավելավճար՝ ծառայության միևնույն պաշտոնային խմբում յուրաքանչյուր տարվա համար 2%, առավելագույնը՝ 30%,
• կատարած աշխատանքի արդյունքի համար տրվող լրավճար։
Նախ սահմանվում են Կառավարության ծրագրից բխող նպատակները, հետո գնահատվում է, թե որքանով է պետական մարմինը դրանց հասել, և միայն դրանից հետո՝ յուրաքանչյուր աշխատակցի ներդրումը։ Որքան բարձր է արդյունքը, այնքան մեծ է վարձատրությունը։
2025 թվականից գործող պիլոտային ծրագրում աշխատավարձի հավելաճի շեշտը ղեկավար կազմի վրա էր։ Նոր կարգավորումներն ավելի շատ են տարածվում մասնագիտական պաշտոնների վրա։ Գործադիր իշխանությունում արձանագրված լավ արդյունքները հիմք կդառնան լրացուցիչ միջոցներ հատկացնելու նաև այլ մարմիններին, այդ թվում՝ դատական իշխանությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին։
Նոր համակարգով պարգևատրումը դառնում է բացառություն. այն կտրվի միայն հատուկ առաջադրանքի կամ որակյալ աշխատանքի համար, իսկ տարեվերջին տնտեսված միջոցներից պարգևատրումներ այլևս չեն տրվի։ Օրենքով սահմանվում են նաև հավելումների վերին շեմեր։ Ծառայողը լրավճարի 10%-ը պետք է ներդնի իր կրթության և մասնագիտական զարգացման մեջ։
Բարեփոխումն իրականացնելու համար պետական բյուջեից կհատկացվի 2026 թվականի համեմատ 25 միլիարդ դրամով ավելի միջոց։
Լեհաստանի վարչապետը կժամանի Ուկրաինա
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սեպտեմբերի 18-ին կայցելի Ուկրաինա, որտեղ, ի թիվս այլոց, կհանդիպի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Այս մասին հայտնում է NV-ն։
Տուսկը նշել է, որ Վարշավան կշարունակի աջակցել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման ուժեղացմանը։ Տուսկն այդ հայտարարությունն արել է Վարշավայում Ավստրիայի կանցլեր Քրիստիան Ստոկերի հետ նախօրեին կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 22-րդ փաթեթի նախապատրաստմանն առնչվող հարցին։
Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ երկրները ներկայումս խորհրդակցություններ են անցկացնում սահմանափակումների նոր փաթեթի վերաբերյալ։ Նա վստահեցրել է, որ Լեհաստանը կշարունակի կառուցողականորեն մասնակցել պատժամիջոցային քաղաքականությանը և աջակցել Ուկրաինային։
«Բրատիսլավայում Վիշեգրադյան խմբի երկրների վարչապետների հետ ունեցած հանդիպումից հետո ես լավատեսորեն եմ տրամադրված պատժամիջոցների հարցում խմբի ընդհանուր դիրքորոշման կապակցությամբ։ Վաղը ես Ուկրաինայում կհանդիպեմ նաև վարչապետ Ֆիցոյի հետ, որտեղ գագաթնաժողով է ընթանում։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դիրքորոշմանը, ապա մտադիր եմ հարցնել նախագահ Մակրոնին՝ արդյոք մեկ անհատի շահերի պաշտպանությունն իսկապես առաջնահերթություն է Ֆրանսիայի համար։ Անձամբ ես շահագրգռված եմ լսել այդ հարցի վերաբերյալ նրա պատասխանը»,- ընդգծել է Տուսկը։
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք
ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը սեպտեմբերի 15-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, դիտաշտարակում հերթապահություն իրականացնելիս, ահազանգել է այն մասին, որ հիմնարկի քողարկող պատից դուրս նկատել է մարդկային շարժ։
Ահազանգից անմիջապես հետո «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն իրականացրել են նշված հատվածի տեղազննություն, որի արդյունքում հայտնաբերել են ներնետված 2 պոլիէթիլենային շիշ՝ կպչուն ժապավենով փաթեթավորված։ Զննությամբ փաթեթներում հայտնաբերվել են բջջային հեռախոս, USB լար, բջջային հեռախոսի լիցքավորիչ և պատյան։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

