Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի


Աշխարհ


Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև՝ քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

«Ապրիլի 28-ին ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։

ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին` կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։



Պենտագոնի ներքին նամակում քննարկվել է Իսպանիային ՆԱՏՕ-ից հեռացնելու տարբերակը. Reuters

Պենտագոնի ներքին էլեկտրոնային նամակում ներկայացվել են այն տարբերակները, որոնցով Միացյալ Նահանգները կարող է պատժել ՆԱՏՕ-ի այն դաշնակիցներին, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ,…

Պուտինը՝ 111-րդ տարելիցի առիթով. համաշխարհային հանրությունը չպետք է թույլ տա Հայոց ցեղասպանության կրկնությունը

Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը՝ ողբերգությունների կրկնությունը թույլ չտալու համար…

Գլուխ ենք խոնարհում զոհերի հիշատակի առջև և մեր համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Չեխիայի դեսպան

Այցելեցի Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցեցի սարսափելի իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակին։ Այսօր լրանում է Հայոց…

Վլադիմիր Պուտինի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձը Մոսկվայի հայկական եկեղեցում կարդացել է Ռուսաստանի և Նոր…

Բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում ենք ողբերգությունների պատմական փորձը. Հունաստանի պաշտպանության նախարարի ուղերձը

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված…

Բարեկամ հայ ժողովրդի հետ կիսում ենք ողբերգությունների պատմական փորձը. Հունաստանի պաշտպանության նախարարի ուղերձը

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված…

Առաջարկում են մեր պատմությունը մոռանալ, որի դիմաց էժան լոլիկ են խոստանում. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Առաջարկում են մեր պատմությունը մոռանալ, որի դիմաց էժան լոլիկ են խոստանում. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նույնիսկ այս ողբերգական օրն է օգտագործում՝ թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար»․ Նաիրի Հոխիկյան

«Նույնիսկ այս ողբերգական օրն է օգտագործում՝ թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նույնիսկ Հայոց ցեղասպանության այս ողբերգական օրն է թուրքի գործակալը օգտագործում իր քաղաքական քարոզի և թուրքերին իր հավատարմությունը հայտնելու համար։
     Հայտարարելով, թե «Մեծ եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք էր», Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցեղասպանության հեղինակի մեղքը փորձում է խմբագրել՝ թուրքերի վրայից այն տեղափոխելու այլ երկրների վրա։
     Ցեղասպանության պատճառ համարել քաղաքական մրցակցությունը և հայ ժողովրդին այդ մրցակցության մեջ օգտագործելը կոնկրետ թուրքական քարոզչական թեզ է, որով մեղադրվում է Ռուսաստանը։ Իբր թե հայերն ու թուրքերը համերաշխ ապրում էին, և միայն Ռուսաստանի հայտնվելուց հետո հայերին սկսեցին օգտագործել թուրքերի դեմ պայքարում։
     Նիկոլ Փաշինյանը ևս օգտագործում է այդ կեղտոտ քարոզչությունը՝ փորձելով մաքրել թուրքական արյունոտ ձեռքերը, սակայն ոչ ոք չի կարող խմբագրել պատմությունը և պատասխանել, թե 1555 թվականին ո՞վ Հայաստանը երկու մասի բաժանեց ու թուրքերին բաժին հասած հատվածում սկսեց հայերի համընդհանուր ոչնչացում։ Թուրքերը։ Իսկ այդ ժամանակ Ռուսաստանը չկար այստեղ։
     1700-ական թվականներին, երբ Ռուսաստանը մեր տարածաշրջանում չէր, ինչո՞ւ էին թուրքերը կոտորում հայերին և ինչո՞ւ էին Դավիթ Բեկն ու Մխիթար Սպարապետը պայքարում Սյունիքի ու Արցախի հայերի գայության համար։
     Էլի շատ փաստեր կան, բայց Նիկոլ Փաշինյանը և նրա հիմարների խմբակը փորձում են ցեղասպանության այս ոզբերգական օրը օգտագործել թուրքերին հաճոյանալու համար’ ուրանալով պատմությունը և միլիոնավոր հայ նահատակների հիշատակը»։