2024թ․ Հիմնադրամն աջակցել է Լեռնային Ղարաբաղի միջնադարյան հայկական վանքերում գրչագրված ձեռագրերի վերականգնման աշխատանքներին․ ԱՄՆ դեսպանատուն

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» աջակցել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում, հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։

«2024թ․ Հիմնադրամն աջակցել է Լեռնային Ղարաբաղի միջնադարյան հայկական վանքերում 13-րդ դարում գրչագրված ձեռագրերի և արխիվային վավերագրերի վերականգնման, գույքագրման, թվայնացման և պահպանության աշխատանքներին:

Ինչո՞վ է զբաղվում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը։

Ստեղծված 2001թ․ պետքարտուղարության կողմից՝ հիմնադրամն աջակցում է մշակութային ժառանգության պահպանությանն աշխարհում։ Գործակցելով տեղի համայնքների հետ՝ այն իրականացնում է պատմավայրերի, պատմամշակութային արժեքներին, կոթողների, ավանդույթների պահպանության աշխատանքներ, աջակցում մշակութային զբոսաշրջության և երկարաժամկետ պահպանության նախաձեռնություններին և նպաստում մշակութային փոխըմբռնման ու հարգանքի ձևավորմանը տարբեր ժողովուրդների միջև»,– ասված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *