«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան

«Քո կյանքի միակ ընկերը էս շունն է, մնացածը փողով ընկեր խաղացող են»․ Հրանտ Ավետիսյան

Ակտիվիստ Հրանտ Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միշա, Միշա …
     Ուրախ եմ այսօր, ինչ խոսք: Վաղ առավոտյան տեղեկացա, որ ընկերներդ տեսնելով, որ դու բռնել ես լավ տղա դառնալու ճամփան` իրենք էլ են որոշել փորձ կատարել լավ տղա դառնալ և նույնպես դատապարտել են ընտանիքի անդամներին ներքաշելը քաղաքական պռոցեսներին (չնայած դրանք քեզ ինչ ընկեր` վարձկաններ են ընդամենը):
     Միշա, դու պետք ա հասկանաս, որ քո միակ լավը կամեցողը ես եմ: Վերջապես քո կյանքում հայտնվել ա մի մարդ, ով ոչ շանտաժ ա անում քեզ, ոչ փողով քեզ ընկեր ա ձևանում: Միշա, քեզ էս մի շանսն ա մնացել, որ դառնաս լավ տղա ու ես չեմ թողնելու այն մսխեն քեզ ընկեր խաղացողները:
     Դու բացառիկ հնարավորություն ունես դառնալու մեր օրերի Մահաթմա Գանդին և Հայաստանում անել մտքի հեղափոխություն: Հրապարակային դատապարտի բոլորին, ովքեր երբևէ ներքաշել են ընտանիքի անդամներին քաղաքական պրոցեսներին, մի հատ էլ քֆուր արա, թե չէ կստացվի, որ դու լավ տղա ես ուզում դառնաս մենակ քո ու չեղած ընկերներիդ համար:
     Իսկ, եթե ես սխալ եմ, Միշա, ու իրանք իրոք ընկերներդ են, ապա դու պետք ա պատասխան տաս նաև իրանց քայլերի համար, այլապես չես կարա լավ տղա դառնաս:
     Հ.Գ. Քո կյանքի միակ ընկերը էս շունն ա, մնացածը փողով ընկեր խաղացող, գլխի անհասկանալի ձև ունեցող ժամանակավոր կերպարներ են»:

ԵՄ-ում ներգաղթյալների թիվը հասել է ռեկորդային 64.2 միլիոնի

ԵՄ-ում բնակվող ներգաղթյալների թիվը 2025 թվականին հասել է ռեկորդային 64.2 միլիոնի․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Բեռլինի միգրացիայի հետազոտությունների և վերլուծության կենտրոնի զեկույցին։

Նշվում է, որ սա մոտ 2.1 միլիոնով ավելի է նախորդ տարվա ցուցանիշների համեմատ։

ԵՄ երկրներից Գերմանիայում օտարերկրյա ծագում ունեցող բնակչության թիվն ամենամեծն է՝ գրեթե 18 միլիոն մարդ, որոնցից 72%-ն աշխատանքային տարիքի է, մինչդեռ Իսպանիան վերջին շրջանում գրանցել է ամենաարագ աճը՝ օտարերկրյա ծագում ունեցող բնակչության թիվը հասցնելով 9.5 միլիոնի։

«Աչքերս օպերացիա են արել»․ թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)

«Աչքերս օպերացիա են արել»․ թոշակառուն՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինայնը կարճ կանգառ ունեցավ Հոռոմ բնակավայրում։ Բնակիչներից մեկը, մոտենալով նրան, հանեց ակնոցներն ու ասաց․ «Բարով եք եկել հայ ազգի փրկիչնե՛ր։ Շատ լավ ենք։ Նայի, աչքերս օպերացիա եմ արել»։

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել չորս քաղաքական ուժ

Խորհրդարանական ընտրություններին առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել չորս ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, …

Թրամփը հոգեկան խնդիրնե՞ր ունի․ կոչ են արել լքել պաշտոնը


Ըստ The Hill թերթի՝ առողջական պատճառներով հրաժարականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միակ ելքն է՝ հաշվի առնելով նրա արտաքին և ներքին քաղաքականությունն ու վարքագիծ…

ԱՄՆ-ն կազմել Է ՆԱՏՕ-ի այն երկրների սև ցուցակը, որոնք չեն աջակցել Իրանի հետ պատերազմին. Politico

Աղբյուրները նշում են, որ այս ցուցակը դաշնակիցներին բաժանում է «օգտակարների» և «ոչ այնքան օգտակարների» միջև․․․