Հայաստանում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հինգերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս անգամ երկկողմ քննարկումներն անցկացվում են Հայաստանում, որին մասնակցում է երկու երկրների քաղաքացիական հասարակությունների շուրջ 60 ներկայացուցիչ։
Հանդիպման նպատակն է քննարկել խաղաղության գործընթացի ամրապնդման, երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորման և համագործակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ նախաձեռնության շրջանակում հայ և ադրբեջանցի ներկայացուցիչների հանդիպման մասին ավելի վաղ հայտնել էր նաև քաղաքագետ Արեգ Քոչինյանը։