Աջափնյակի մետրոյի կայարանը մեր ամենամեծ առաջնահերթությունն է․ Ավինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին: 2024 թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։
Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է կատարված հիմնական աշխատանքները՝ ընդգծելով, որ դրանք եղել են իր անմիջական ուշադրության կենտրոնում: Հիմնանորոգման աշխատանքների ընթացքում նախարարն ամենշաբաթյա այցեր է կատարել հուշահամալիր՝ աշխատանքներին հետևելու նպատակով: Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։
Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։
Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել են հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։
Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։
Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։

Ուկրաինայում անցկացված հարցումը բավականին ուշագրավ արդյունքներ է տվել. Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը «վատացել է»։ Ըստ Active Group-ի և Experts Club-ի (մար…
Ճապոնիայում 40°C կամ ավելի տաք օրերի համար նոր բառ է հորինվել՝ «կոկուշոբի»․ գրում է Euronews-ը։
«Կոկուշոբի» բառը թարգմանաբար նշանակում է «դաժան շոգ», «խիստ շոգ» կամ «սաստիկ շոգ»։ Սա 2007 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) ստիպված է եղել եղանակի կանխատեսումների համար նոր տերմին ստեղծել․ 2007 թվականին 35°С-ից բարձր ջերմաստիճանի դեպքում սահմանվել էր «մոշոբի» (չափազանց շոգ օր) բառը։
2025 թվականին Ճապոնիայում գրանցվել է 1898 թվականից ի վեր ամենատաք ամառը, երբ երկրում միջին ջերմաստիճանը միջինից 2.36 աստիճանով բարձր էր։