Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 20-ը

Բացահայտվել է 143 հանցագործություն, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավո

Պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին. Փեզեշքիան

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ելույթ ունենալով Արդարադատության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ, հայտարարել է տարածաշրջանային և միջազգային զարգացումներում ողջամիտ մոտեցում ցուցաբերելու կարևորության մասին։ 

Նախագահն ընդգծել է, որ պատերազմը ձեռնտու չէ որևէ կողմի, և Թեհրանը պետք է օգտագործի դիվանագիտական ու բանական բոլոր ուղիները լարվածությունը նվազեցնելու համար։ Այնուամենայնիվ, նա շեշտել է, որ սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ՝ «թշնամու հանդեպ անվստահությունն ու զգոնությունը» մնում են անհերքելի անհրաժեշտություն։

ՀՖՖ գլխավոր քարտուղարն արձագանքել է «Ուրարտու»-ի մեղադրանքներին 

Ի պատասխան  «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի՝ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Ուրարտու»-«Ալաշկերտ» հանդիպման վերաբերյալ հայտարարությանը՝ նշում եմ, որ ՀՖՖ-ն կարևորում է ակումբների բարձրաձայնած հարցերը, բայցև ընդգծում՝ նման թեմաները պետք է քննարկվեն մասնագիտական և կառուցողական դաշտում․ ՀՖՖ գլխավոր քարտուղար Էդգար Պետրոսյանն է արձագանքել «Ուրարտու» ՖԱ գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանի հայտարարությանը։

«Մրցավարության որակի բարելավումը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Բոլոր հանդիպումները ենթարկվում են մանրամասն վերլուծության, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան քայլեր։

ՀՖՖ-ն առաջնորդվում է բացառապես հավասարության, անկողմնակալության և արդար մրցակցության սկզբունքներով։ Ես հրավիրում եմ «Ուրարտուի» ներկայացուցիչներին ՀՖՖ՝ մեր մասնագետների հետ միասին քննարկելու վերոնշյալ հանդիպման յուրաքանչյուր վիճահարույց դրվագ, որը կասկածի առիթ կարող է լինել։

ՀՖՖ-ն շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ապահովելով առաջնության թափանցիկությունն ու արդար մրցակցային միջավայրը։

Մենք հասկանում ենք, որ առաջնության վերջնամասում չեմպիոնության համար պայքարը չափազանց լարված է։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ է բոլոր ակումբների հետ կառուցողական և պրոֆեսիոնալ քննարկման՝ մրցավարական ցանկացած վիճելի հարցի վերաբերյալ։

Համոզված ենք, որ փոխադարձ հարգանքի և երկխոսության միջոցով հնարավոր է ապահովել հայկական ֆուտբոլի կայուն զարգացումն ու առաջնության բարձր մրցակցային մակարդակը»,- ասել է նա։

Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը՝ Ներքին Չարբախում։ «Ձեզ բոլորը սիրում են,…

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքով արգելված իրերը ներնետումը կանխվել է

Հայաստան

Ապրիլի 18-ին՝ ժամը 04:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է անօդաչու թռչող սարք (դրոն), որն ինչ-որ իր է նետել տեղամասերի միջև գտնվող արգելագոտում: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակ, որում առկա էր 2 բջջային հեռախոս:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հարցեր են քննարկվել ՊՆ-ում

Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։ Այս մասին…

«Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ»․ Անուշ Պողոսյան

«Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով, դրանք խախտվում են նաև լռությամբ»․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում․
     2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։
     Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։
     Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։
     – Հանդիպումը կազմակերպվեց։
     Լսեցին։
     Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։
     Խնդրեցին ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։
     – 30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։
     – Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։
     Պատասխանը՝
     «գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։
     – Այսօր 20․04․2026-ն է։
     Եվ… լռություն։
     Ոչ դիրքորոշում,
     ոչ գնահատական,
     ոչ պաշտպանություն։
     -Եզրակացություն
     Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրն ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք…
     և հետո սպասել անորոշ ժամանակով։
     Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։
     Դրանք խախտվում են նաև լռությամբ»։

ՄԻՊ-ի պատասխանը

ՄԻՊ-ի պատասխանը

Ֆորմալ առումով Գյումրիում ճգնաժամ չկա, բայց երբ երկրի ղեկավարն ու քաղաքային իշխանությունը չեն շփվում, խորքային ճգնաժամ է

Ֆորմալ առումով Գյումրիում ճգնաժամ չկա, բայց երբ երկրի ղեկավարն ու քաղաքային իշխանությունը չեն շփվում, խորքային ճգնաժամ է