Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպանության իրագործման կամ դրա նախապատրաստման տրամաբանության մեջ․ փորձագետ

Փորձագետն ընդգծել է, որ հայերի նկատմամբ թշնամանքի բացակայության մասին Ադրբեջանի պնդումները լոկ դատարկախոսություն են և չեն համապատասխանում իրականությանը․․․

Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպանության իրագործման կամ դրա նախապատրաստման տրամաբանության մեջ․ փորձագետ

Փորձագետն ընդգծել է, որ հայերի նկատմամբ թշնամանքի բացակայության մասին Ադրբեջանի պնդումները լոկ դատարկախոսություն են և չեն համապատասխանում իրականությանը․․․

Ադրբեջանն ու ՀՀ իշխանություններն ակտիվորեն պայքարում են արցախահայության ինքնության դեմ․ Արտակ Բեգլարյան

Նա նշել է, որ արցախահայերի նկատմամբ էթնիկական ճնշումները ավելի քան 100 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության շարունակությունն են․․․

Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքներն ու ներքին կանոնները. Հայր Ռու

Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից», բայց անպատիժ խախտում են օրենքներն ու ներքին կանոնները. Հայր Ռու | Armat Media

«Արարատ-Արմենիան» տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ


Սպորտ


Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս տպավորիչ հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ:

Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը չորս անպատասխան գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը:

​Խաղի հաշիվը բավականին արագ՝ արդեն 4-րդ րոպեին, բացեց Արայիկ Էլոյանը: Նա առաջին խաղակեսի վերջնամասում հասցրեց նաև կրկնապատկել հյուրերի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ:

​69-րդ րոպեին աչքի ընկավ Խուան Բալանտան, իսկ 83-րդ րոպեին Ժիրայր Շաղոյանը ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը՝ 0:4:

​Այս վստահ հաղթանակի շնորհիվ «Արարատ-Արմենիայի» ակտիվում գրանցվեց 45 միավոր: «Շիրակը» 12 միավորով շարունակում է մնալ վտանգավոր գոտում՝ զբաղեցնելով 9-րդ՝ նախավերջին տեղը:




Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել


Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվել է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որի արդյունքներով 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը:

Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 8 միավորով կիսել են 5-23-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով համապատասխանաբար 9-րդ և 13-րդ հորիզոնականները:

Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը դարձյալ 8 միավոր է վաստակել և զբաղեցրել 23-րդ հորիզոնականը: Առաջնության շրջանակում Արսեն Դավթյանը լրացրել է գրոսմայստերի առաջին նորման, իսկ Տիգրան Համբրաձումյանը՝ միջազգային վարպետի երկրորդ նորման:

Եվրոպայի անհատական առաջնության չեմպիոն է դարձել ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները.

Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,

Ռոբերտ Հովհաննիսյան՝ 8 միավոր,

Արսեն Դավթյան՝ 8 միավոր,

Էմին Օհանյան՝ 7.5 միավոր,

Շանթ Սարգսյան՝ 7.5 միավոր,

Գաբրիել Սարգսյան՝ 7.5 միավոր,

Արթուր Դավթյան՝ 7.5 միավոր,

Մանուէլ Պետրոսյան՝ 7 միավոր,

Վահե Սուքիասյան՝ 6.5 միավոր,

Մամիկոն Ղարիբյան՝ 6.5 միավոր,

Տիգրան Համբարձումյան՝ 6.5 միավոր,

Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,

Մարիամ Մկրտչյան՝ 6.5 միավոր,

Րաֆֆի Ղազարյան՝ 4.5 միավոր:



Իրանը պատրաստ է պատերազմի վերսկսմանը և «նոր անակնկալներ» է պատրաստել․ Tasnim

Գործակալության տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Թեհրանը գրեթե անխուսափելի է համարել պատերազմի վերսկսումը․․․