«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողությունը վերացրել է հրեական պետությանը սպառնացող «անմիջական գոյաբանական սպառնալիքը»։ Նա նշել է, որ հակառակ դեպքում Իսրայելը կարող էր բախվել Հոլոքոստի մասշտաբի աղետի, որը, ենթադրաբար, կներառեր միջուկային զենք։

«Այաթոլլաների ռեժիմը ծրագրել էր ևս մեկ Հոլոքոստ։ Նա մտադիր էր ոչնչացնել մեզ՝ միջուկային զենքով և հազարավոր բալիստիկ հրթիռներով: Եթե մենք չգործեինք այս գոյաբանական սպառնալիքի դեմ, եթե չգործեինք վճռականությամբ և քաջությամբ, Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի (իրանական քաղաքներ, որտեղ գտնվում են միջուկային օբյեկտներ) մահվան ճամբարների անունները կարող էին հայտնվել Հոլոքոստի մահվան ճամբարների կողքին»,- նշել է Նեթանյահուն։

«Բայց դա տեղի չունեցավ, քանի որ մեր մեծ բարեկամի՝ Միացյալ Նահանգների հետ միասին ոչնչացրեցինք իրանական ռեժիմի ոչնչացման մեքենան։ Մենք վերացրինք մեզ համար անմիջական գոյաբանական սպառնալիքը»,- հավելել է նա։

Ֆիդանը համոզված է՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը մեծ օգուտներ կբերի


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում անդրադարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին: «…

Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի «շրջափակումը» ճեղքած տանկերի մասին

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի բանակի մամուլի ծառայությանը, Sili City տանկերն անցել է Արաբական ծովով և մտել Իրանի տարածքային ջրեր․․․

Բրյուսելը հաստատեց ԵՄ նոր առաքելությունը Հայաստանում․ «Ազատություն»

Եվրամիության արտաքին գործերի նախարարներն այսօր «կանաչ լույս» վառեցին Հայաստանում նոր քաղաքացիական առաքելության մեկնարկին, որը պետք է օգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների՝ ընտրական գործընթացների օտարերկրյա մանիպուլյացիաների, կիբեռհարձակումների և անօրինական քաղաքական ֆինանսավորման դեմ։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա երկու տարվա մանդատ և կկոչվի «Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության գործընկերության առաքելություն» (EUPM Armenia)․ գրում է «Ազատությունը»։

«Այն գործուղելու համար Հայաստանը Եվրամիությանը խնդրանքով դիմել էր դեռ անցյալ տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում և Հայաստանում տեղի ունեցած քննարկումներից հետո դաշինքի դեսպաններն անցյալ շաբաթ միաձայն կողմ քվեարկեցին առաքելությունը ստեղծելու առաջարկին:

Նախապատմություն. EUPM Armenia-ն էապես կփոխարինի Հայաստանում ԵՄ մեկ այլ՝ 2023 թվականին ստեղծած EUMA անվանումով առաքելությանը, որը ստեղծվել էր Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը դիտարկելու, վստահության ամրապնդմանը նպաստելու համար։ Դրա չորսամյա մանդատն ավարտվում է 2027 թվականի սկզբին։ Այն ունի ավելի քան 200 անդամ և ստեղծվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու, պարեկության ու հաշվետվությունների միջոցով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին աջակցելու համար:

Նոր առաքելությունը, մինչդեռ, ակնկալվում է, որ կունենա ընդամենը 20-30 ներկայացուցիչ, որոնք հիմնականում կաշխատեն Հայաստանի իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ՝ մայրաքաղաքում:

EUPM Armenia-ն որևէ կապ չի ունենա Ադրբեջանի հետ, չնայած առաքելությանը վերաբերող ԵՄ նախորդ փաստաթղթերից մեկում, որը տեսել է «Ազատություն» ռադիոկայանը, նշվում էր, որ Բրյուսելը «կշարունակի իր շփումները Ադրբեջանի հետ՝ բացատրելու ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության նպատակը և ընթացիկ խաղաղության գործընթացին բացասական ազդեցությունից խուսափելու անհրաժեշտությունը»,- նշում է լրատվամիջոցը :

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Կճանաչի՞ Թրամփը Հայոց ցեղասպանությունը. «Վաշինգտոն Թայմսը» կոչ է անում Սպիտակ տանը ցուցաբերել «բարոյական հստակություն»

Հեղինակը, որը ցեղասպանությունը վերապրածների թոռ է, նշում է, որ չնայած Կոնգրեսի կողմից 2019 թվականին ցեղասպանության…

«Հրապարակ». Դա նշանակում է քանդել պետությունը, խարխլել հիմքերը, հետո փլուզումը կդառնա անխուսափելի


Իմ զրուցակիցն է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) ՀԿ-ի նախագահ, իրավունքի փորձագետ Գեւորգ Մանուկյանը։ – Վարչապետ Փաշինյանը բազմիցս նշել է,…

«Հրապարակ». Դա նշանակում է քանդել պետությունը, խարխլել հիմքերը, հետո փլուզումը կդառնա անխուսափելի


Իմ զրուցակիցն է «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» (ՀՍԻԿ) ՀԿ-ի նախագահ, իրավունքի փորձագետ Գեւորգ Մանուկյանը։ – Վարչապետ Փաշինյանը բազմիցս նշել է,…

Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը

Տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև…

Փարաքարում անձրեւից հետո մեքենան մնացել է ջրի տակ. քաղաքացիները փրկել են մեքենայում գտնվող կնոջը

Տեսանյութում երևում է, որ ավտոմեքենայի կեսից ավելին ջրի տակ է, միայն վերևի հատվածն է ջրից վերև…

Մխիթարյանն ասել է՝ ինչու չի հետևում Հայաստանի առաջնությանը


Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը Միլանում Corner հաղորդաշարի շրջանակում խոսել է Հայաստանի առաջնության մասին։ Նա նշել է, որ այս փուլ…