ԱՄՆ-ի հետ բանակցություններն անընդունելի են ստեղծված իրավիճակում. իրանցի պատգամավոր
Իրանի պետական հեռարձակողը (IRIB) երեքշաբթի օրը հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե Թեհրանը պատվիրակություն է ուղարկել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին մասնակցելու համար։
Հայտարարության մեջ նշվում է, որ որևէ իրանական պատվիրակություն՝ լինի հիմնական, թե օժանդակ, չի մեկնել Իսլամաբադ։ IRIB-ը «ոչ հավաստի» է որակել իրանցի պաշտոնյաների մեկնման և հանդիպումների ժամկետների վերաբերյալ նախկինում հնչած լուրերը։
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից առաջ, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ շեշտելով Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման կարևորությունը։
Ըստ Կալասի՝ Եվրամիության համար առաջնահերթություն է երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը։ Նա հայտնել է, որ այսօրվա քննարկումների առանցքում լինելու է Հայաստանի համար նախատեսված նոր առաքելության հարցը։ Բարձր ներկայացուցչի խոսքով՝ Եվրոպան մտադիր է ավելի խորացնել աշխատանքը կողմերի հետ՝ խաղաղության գործընթացին նպաստելու նպատակով։
«Մեզ համար չափազանց կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։ Մենք պատրաստվում ենք քննարկել Հայաստանի համար նոր առաքելությունը և այն, թե ինչպես կարող ենք հետագայում զարգացնել աշխատանքը նրանց հարաբերությունների ուղղությամբ»,- նշել է Կալասը։
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ԵՄ գլխավոր դիվանագետը հավելել է, որ այսօրվա քննարկումների ճնշող մեծամասնությունը նվիրված է լինելու հենց Հայաստանին և Ադրբեջանին։

Երևանում նախատեսվող Հայաստան–ԵՄ գագաթնաժողովի շուրջ քաղաքական քննարկումները շարունակվում են։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական ասուլիսի ընթացքում ներկայ…

Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան ունեցավ նշանակալի, բայց թերագնահատված հետևանք. այն վերադարձրեց Վրաստանն ուշադրության կենտրոն, թեպետ երկիրը ներառված չէր պաշտոնական ծրագրում․ գրում է The National Interest-ը։
Վրաստանը, որ մի ժամանակ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության կենտրոնական տարրն էր, իբր «հրաժարվել» է Արևմուտքից։ Ըստ մեկնաբանությունների՝ երկրի ներքին և արտաքին քաղաքականությունը, որը որդեգրվել է 2020-ականներին, այն դասում է Ռուսաստանի և Չինաստանի դաշնակիցների շարքին։ Ոմանք այնքան հեռուն են գնացել, որ պնդում են, որ դրա արդյունքում երկրի տարածաշրջանային ռազմավարական նշանակությունը նվազել է, և որ սա Վենսի համար Թբիլիսին բաց թողնելու հիմնական դրդապատճառն էր։ Արդյունքում՝ Վրաստանն այժմ պակաս գրավիչ է Վաշինգտոնի համար, որն այն փոխարինել է Հայաստանով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա նորահայտ եվրաատլանտյան ձգտման գլխավորությամբ։
Ըստ The National Interest-ի՝ սա իրավիճակի արմատապես սխալ մեկնաբանություն է՝ հաշվի առնելով, որ Վենսի ուղևորության նպատակն էր խթանել TRIPP նախագիծը։ Վենսի այցը ոչ մի կերպ չամրապնդեց Հայաստանի դիրքերը՝ որպես Հարավային Կովկասի նոր ձգողականության կենտրոնի, որը գրեթե անկասկած կառաջացներ Ադրբեջանի զայրույթը։
Ռուսաստանի զբաղվածությունն Ուկրաինայի պատերազմով նվազեցրել է տարածաշրջանը կառավարելու նրա կարողությունը՝ բացելով սահմանափակ ռազմավարական պատուհան, որը Վաշինգտոնն օգտագործել է Հայաստանի և Ադրբեջանի մասնակի վերադասավորմամբ։ Վրաստանի ներառումը՝ Սև ծովի արևելյան թևում իր ռազմավարական դիրքով, կամրապնդի այդ ուղղությունը։