Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 129 դեպք. Գրանցվել է 14 ավտովթար, վիրավորվել է 15 մարդ

Բացահայտվել են ավտոմեքենայի գողության, վստահված գույքըի հափշտակման, զենք-զինամթերքի առգրավման,  բուժաշխատողի կողմից մասնագիտական…

Ամիրյան փողոցն ուզում են անվանակոչել Պապ թագավորի անվամբ


Հայաստան


Երևանի ավագանու նիստում քննարկվում է Ամիրյան փողոցի անվանափոխության հարցը։ Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունն առաջարկում է փողոցն անվանակոչել Պապ թագավորի անվամբ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ այս նախագիծն արժանացել է նաև մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։



Մի քանի շրջան հոսանքազրկվել է․ հզոր պայթյուն՝ Բուխարեստի ՋէԿ-ում


Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստի CET Vest ՋԷԿ–ում։ Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչության…

Մի քանի շրջան հոսանքազրկվել է․ հզոր պայթյուն՝ Բուխարեստի ՋէԿ-ում


Հզոր պայթյուն է տեղի ունեցել Բուխարեստի CET Vest ՋԷԿ–ում։ Այս մասին հաղորդել է Digi24 հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ռումինիայի արտակարգ իրավիճակների վարչության…

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը


Աշխարհ


Ֆրանսիայի Հանրապետության էկոլոգիական անցման, կենսաբազմազանության, կլիմայի և բնության հարցերով միջազգային բանակցությունների նախարար Մոնիկ Բարբյուի հրավերով՝ ապրիլի 22-24-ը շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Փարիզում կայանալիք G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը։

Հանդիպման նպատակն է ամրապնդել անդամ պետությունների միջև քաղաքական երկխոսությունը և համադրել մոտեցումները կլիմայական փոփոխությունների և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Քննարկումների առանցքում կլինեն կլիմայական գործողությունները, էներգետիկ անցումը, կենսաբազմազանության պահպանումը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների նվազեցումը։

Այցի շրջանակում կքննարկվեն նաև անապատացման, հողերի դեգրադացիայի, ջրային և ծովային ռեսուրսների կառավարման, ինչպես նաև անօրինական ձկնորսության դեմ պայքարի հարցերը։

Հանդիպման արդյունքներով ակնկալվում է ձևավորել ընդհանուր դիրքորոշումներ, որոնք կնպաստեն G7 գագաթնաժողովում ընդունվելիք որոշումների ձևավորմանը, ինչպես նաև կենսաբազմազանության գլոբալ նպատակների առաջմղմանը՝ COP17-ի շրջանակում։