«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)

«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան

«Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի պատմության մեջ՝ 1991 թվականից սկսած, մենք ունենք մի իրավիճակ, երբ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու, խոսքը փոքր հարցերի մասին չէ, որոնք դելիմիտացիայով լուծվող հարցեր են, մեծ հաշվով ոչ մի զիջելու բան չունեն, կա ստատուս քվո, որի հետ երկուսն էլ համաձայն են»,- «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում ընդգծել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես կարծում եմ հայ-ադրբեջանական հակամարտության խորքային պատճառը, ղարաբաղյան հակամարտության մասին չեմ խոսում, հայ-ադրբեջանական հակամարտության մասին եմ խոսում, որը սկսվել է մոտավորապես 1905 թվականին, դրա խորքային պատճառը եղել է այն, որ հայերն ու ադրբեջանցիները Հարավային Կովկասում ապրել են խառը, օրինակ Բաքվում պայմանական 30 տոկոսը եղել են հայեր, 25 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, Երևանում ապրել են ադրբեջանցիներ և հայեր․․․ Դա բերել է քաղաքական հակամարտության»,- նշել է Ռուբինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *