Արմեն Գրիգորյանը Հունաստանում Հաջիևի հետ քննարկման կմասնակցի

Վաղը՝ ապրիլի 22-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հունաստանի Դելֆի քաղաքում կմասնակցի Դելֆի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին․ տեղեկացնում են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

«Ֆորումի շրջանակում Արմեն Գրիգորյանը Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևի և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուի հետ կմասնակցի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկմանը»- ասված է հաղորդագրությունում:

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին (տեսանյութ)

Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին

Ապրիլի 20-ի երեկոյան Երևանի Հալաբյան փողոցում դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
     Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարված քաղաքացու ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց։

Պարզվում է, թե ինչն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին։

«Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ՝ սպառնալիքների ներքո»․ Ղալիբաֆ

Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգթոնը շարունակի սպառնալ Իսլամական Հանրապետությանը, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շրջափակում մտցնելով և խախտելով հրադադարի ռեժիմը, փորձում է բանակցությունների այս սեղանը, իր պատկերացմամբ, կապիտուլյացիայի սեղանի վերածել կամ արդարացնել պատերազմի վերսկսումը։ Մենք չենք ընդունում բանակցություններ սպառնալիքների ներքո, և վերջին երկու շաբաթվա ընթացքում պատրաստվել ենք նոր խաղաքարտեր խաղարկել մարտի դաշտում»,- նշել է նա՝ X սոցիալական ցանցում:

Իրանը ՄԱԿ-ում բողոք է ներկայացրել ԱՄՆ կողմից իր նավի անօրինական առգրավման վերաբերյալ

Իրանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը տարածել է IRNA լրատվական գործակալությունը, ընդգծվում է…

Իրան-ԱՄն ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան

Այս պահին, քաղաքական աշխարհից լավ սպասելիքն այն է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանագիր ստորագրելու և հրադադարի ավարտից հետո ռազմական գործողությունները չվերսկսելու հավանականություն կա․ գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Միջազգային տեղեկատվական հոսքերում անորոշություններն ու հակասությունները շատ են և դժվար է ասել, թե կողմերն ինչ զիջումների են գնացել կամ գնալու՝ հնարավոր պայմանագրի հասնելու համար: Ակնհայտ է միայն, որ ռազմական գործողությունների վերսկսումն ավելի կորստաբեր է լինելու:

Պատերազմ, որի վրա «ձեռքերը տաքացնողները», որի արդյունքներից կախված՝ սեփական թաքնված շահերը պլանավորողներն ու ռեգիոնալ նոր իրավիճակից ակնկալիք ունեցողները շատ են, բայց անմիջական տուժողները՝ քիչ: Պատերազմ, որտեղ հաղթողներ, որպես այդպիսին՝ չեղան ու երևի չլինեն»,- նշել է նա: