Բաթումիում ձերբակալված թուրք երկրպագուներն ազատ են արձակվել

Բաթումիում «Բեշիքթաշի» և «Հափոելի» հանդիպման ընթացքում անկարգությունների ժամանակ ձերբակալված Թուրքիայի բոլոր երկրպագուներն ազատ են արձակվել և կարող են առանց խոչընդոտների վերադառնալ հայրենիք։

Այս մասին հայտարարել է Աջարիայի կառավարության ղեկավար Զուրաբ Պատարաձեն՝ Վրաստանում Թուրքիայի դեսպան Մուստաֆա Թյուրքեր Արայի հետ հանդիպման արդյունքներով։

Նրա խոսքով՝ Բաթումիում իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *