ԱԶԲ–ն Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարում է առանցքային երկարաժամկետ ֆինանսավորման, ներդրումներ և կայուն աճի համար

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը համարվում է առանցքային՝ երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիության մեծացման և ներդրումների աջակցման, տնտեսական դիվերսիֆիկացման ու կայուն աճի համար։ Այս մասին նշված է ԱԶԲ-ի Asian Development Outlook (April 2026) զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի կապիտալի շուկան վերջին տարիներին զգալիորեն փոխվել է, ինչը նշանավորվել է մի շարք բարեփոխումներով՝ ուղղված շուկայական ակտիվության խորացմանը և տնտեսական դիվերսիֆիկացիայի աջակցմանը։ Այս բարեփոխումները կենտրոնացած են եղել շուկայական ենթակառուցվածքների ամրապնդման, ներդրողների բազայի ընդլայնման և կայուն ֆինանսավորման ստանդարտների ինտեգրման վրա։

«Չնայած այս ձեռքբերումներին, Հայաստանի կապիտալի շուկան մնում է ոչ խորը և ոչ բավարար զարգացած՝ պետական արժեթղթերի գերակշռությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերն ու բաժնետոմսերը կազմում են ակտիվության միայն մի փոքր մասը, ընդ որում՝ ներդրողների բազան կենտրոնացված է բանկերի և կենսաթոշակային հիմնադրամների շրջանում, իսկ օտարերկրյա և մանրածախ ներդրողների մասնակցությունը սահմանափակ է», — ասված է զեկույցում։

 Նշվում է, որ հետագա առաջընթացը կպահանջի կապիտալի շուկայի միջոցով ֆինանսավորման հասանելիության ընդլայնում կորպորացիաների, ենթակառուցվածքային ընկերությունների, համայնքների և պետական ձեռնարկությունների համար. ոչ պետական արժեթղթերի շուկաների խորացում. ներքին, օտարերկրյա և մանրածախ ներդրողների մասնակցության ընդլայնում. ինչպես նաև մնացած կարգավորող, ինստիտուցիոնալ և կադրային սահմանափակումների վերացում։

«Ֆինանսական գրագիտության ամրապնդումը, շուկայական իրացվելիության բարձրացումը և կառավարման, տեղեկատվության բացահայտման ու կայունության ստանդարտների հետևողական ներդրման ապահովումը կարևորագույն նշանակություն կունենան ավելի դիվերսիֆիկացված և կապիտալի կայուն շուկային աջակցելու համար», — ընդգծում են ԱԶԲ-ի վերլուծաբանները։

Պուտինին հայհոյելով, ասֆալտ փռելով Հայաստանը ինքնիշխան լինել չի կարող Կարպիս Փաշոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մանկավարժականի դասախոսները սարսափահար են

Այսօր Մանկավարժական համալսարանում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Ձերբակալվել են բուհի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը, նրա որդին, ինչպես նաև շախմատիստ Սմբատ…

Աբդելատի. Եգիպտոսը և Պակիստանը ջանասիրաբար աշխատում են Իրանի և ԱՄՆ-ի միջև վերջնական համաձայնության հասնելու համար

Նա հավելել է, որ «ոչ միայն մենք տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհը տառապում է այս պատերազմի շարունակությունից»…

Ժողովուրդն ալերգիա ունի ձեզանից ոչինչ չեք արել՝ բացի մտերիմներին պաշտոններ տալուց Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեծ Բրիտանիայի ծովային խորհրդատվական ծառայությունը մեղադրել է ԻՀՊԿ-ին Օմանի մոտ տանկերի վրա կրակ բացելու մեջ։

Ըստ UKMTO-ի հաղորդագրության՝ տանկերի կապիտանը հայտարարել է, որ երկու հրետանավերը կրակ են բացել «առանց…

Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ Բայրամով

Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հիմնական հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին։ Այս մասին ԱՊԱ-ի թուրքական բյուրոյին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Նրա խոսքով, վերջերս տեղի են ունեցել կարգավորման գործընթացի հետ կապված կարևոր զարգացումներ.

«Վաշինգտոնի գագաթնաժողովը հատկապես ուշագրավ է։ Անցյալ օգոստոսին Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը ստորագրեցին համատեղ հայտարարություն։ Այս փաստաթուղթը նաև որպես վկա հաստատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միաժամանակ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը, և ստորագրվեց Մինսկի խումբը լուծարելու կոչը։ Ընդհանուր առմամբ, այս քայլերը սահմանեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հաջորդ փուլի ճանապարհային քարտեզը։

Դրանից հետո Ալիևը Սպիտակ տանը կայացած պաշտոնական արարողության ժամանակ հայտարարեց, որ խաղաղությունն արդեն իրականություն է դարձել Ադրբեջանի համար։ Հետագա քայլերը նույնպես հաստատեցին այս մոտեցումը։ Սա պարզապես քաղաքական հայտարարություն չէ, այլ դիրքորոշում, որը արտացոլում է Ադրբեջանի ռազմավարական տեսլականը»,- ասել է Բայրամովը։