
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպայի երկրները հիշում են ռազմական հակամարտության հետ կապված Մոսկվայի արած նախազգուշացումը։ Եկատեր…
Թուրքիայի և Ուկրաինայի առևտրի ծավալը կազմել է 6.6 մլրդ դոլար
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել։
Ընդունելությանը մասնակցել է Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական անվտանգության հարցերով նախարար Վեդաթ Ըշըքհանը և նշել, որ Թուրքիան պատրաստ է աշխատել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Նա նաև ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախարարը, անդրադառնալով Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալին, նշել է, որ 2025-ին այն կազմել է 6.6 մլրդ դոլար։
Նախարար Ըշըքհան հայտնել է, որ երկու երկրների բազմակողմանի համագործակցությունը զարգանում է փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության հիման վրա։ Նա Ուկրաինայի բարօրության ու անվտանգության հետ մեկտեղ կարևորել է նաև Սև ծովում ու հարակից շրջաններում կայունության և խաղաղության հաստատումը։
Ermenihaber
ՌԴ կապի նախկին նախարար Նիկիֆորովին հեռակա կարգով կալանավորել են Finiko ֆինանսական բուրգի գործով
Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվել
Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել
Չափավոր կոալիցիոն կուսակցության առաջնորդ Ուլֆ Քրիստերսոնը հայտարարել է, որ հեռանում է Շվեդիայի վարչապետի պաշտոնից։
Նա պաշտոնաթողության խնդրանքով դիմել է խորհրդարանի խոսնակին և հրապարակել է այն X սոցիալական հարթակում։ «Այժմ խոսնակը պետք է գլխավորի նոր կառավարություն կազմելու հետագա քայլերը», – գրել է Քրիստերսոնը։
Իմ ղեկավարը Ռուստամ Բադասյանն է․ վկայի հայտարարությունը

Իմ ղեկավարը Ռուստամ Բադասյանն է․ վկայի հայտարարությունը
Մատենադարանին ընծայաբերված 15-րդ դարի մատյանը կարևոր հարցի պատասխան է տվել
Սիրիահայ գործարար և բարերար Գաբրիել Չեմպէրճեանը, ի հիշատակ իր կնոջ՝ Անժել Չեմպէրճեանի, Մատենադարանին է ընծայաբերել 1491 թվականին գրչագրված Շարակնոց. հայտնում են Մատենադարանից։
«Սույն ձեռագիրը բացահայտվել էր Վիեննա Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակության այցի շրջանակում։
Նոր ձեռագրական միավորը խազագրյալ Շարակնոց է, որը գրչագրվել է Բաղեշի Ամ գյուղում (գրիչ՝ Հովհաննես քահանա)։ Մինչև օրս ձեռագրական աղբյուրներում Ամ գյուղը հիշատակվել է ընդամենը մեկ անգամ՝ առանց հստակ տեղորոշման։ Այստեղ 1497 թվականին կրկին Հովհաննես գրիչն ընդօրինակել է մի Ավետարան, որը ևս պահվում է Մատենադարանում։
Մատենադարանին ընծայված այս նոր մատյանը, փաստորեն, ոչ միայն նույն գյուղում միևնույն գրչի ստեղծած՝ մեզ հայտնի ամենավաղ նմուշն է, այլև միակը, որի գլխավոր հիշատակարանում Հովհաննես գրիչը ստույգ տեղորոշում է Ամ գյուղը՝ Բաղեշ գավառում»,- ասված է հաղորդագրությունում։
«Հրեղեն թռչունը» Հրազդանում. բեկո՞ւմ Հայաստանի համար, թե՞ օտարերկրյա կարիքները սպասարկող ենթակառուցվածք

Տարբեր ժողովուրդների բանահյուսության մեջ հրեղեն թռչունը ներկայացվում է որպես հազվագյուտ գանձ։ Նրան գտնելը հեշտ չէ, իսկ տիրանալը՝ առավել եւս․ այդ հաջողություն…
Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության 2-րդ փուլը
Ղազախստանի «Կոկտալ» ուսումնական զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հավաքական արագ արձագանքման ուժերի հետ համատեղ «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը։
Զորավարժության «Մարտական գործողությունների վարում» փուլում զինվորականները մշակում են պատասխանատվության գոտիների զբաղեցման և ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած ապօրինի զինված կազմավորումների ոչնչացման գործողություններ։
Զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները ցերեկային և գիշերային պայմաններում հետ են մղում պայմանական հակառակորդի հարձակումները հենակետերի ու բնակավայրերի վրա, հայտնաբերում և ոչնչացնում պայթուցիկ առարկաներ, զենքի ու զինամթերքի թաքստոցներ։
Ուսումնական գործողություններում կիրառվում են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքեր, մշակվում են դրանց դեմ պայքարի, ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության հարցեր։ Փոքր գրոհային խմբերն օգտագործում են մոտոցիկլետներ, քվադրոցիկլներ և «Ուլան-1», «Ուլան-2» տակտիկական ամենագնացներ։
Զորավարժության ղեկավար, Ղազախստանի ԶՈւ օդադեսանտագրոհային զորքերի հրամանատար, գնդապետ Մախսուտ Գուսեյնովի խոսքով՝ զինծառայողները կարճ ժամանակում մշակել են շուրջ 40 տարբեր ուսումնական խնդիր։
Վրաստանում մեկ ժամում հավաքել են կալանավորված բժշկի գրավի գումարը