Մակրոնը կուսակցությունների առաջնորդներին հրավիրել է հանդիպման՝ միջազգային իրավիճակի կտրուկ սրման պատճառով. Le Figaro
Հայկական ծագման ապրանքների արտահանումն այս տարվա հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72․9 տոկոս․ Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Հնդկաստան աճել է կրկնակի՝ 100 տոկոս, Չինաստան 66․8, իսկ ԱՄՆ 4․2 տոկոս»,- ներկայացրել է նա։
Վարորդական քննությունները բավականին խնդիրներ են ստեղծում ստեղծում։ Դրա մասին են վկայում բազմաթիվ ավտոդպրոցների առկայությունն ու հանրության ներգրավվածությունը այս գործընթացներում։ Կան դժգոհություններ անցողիկ շեմի մասով, սակայն պետք է նշել, որ երկրներ, որտեղ B կարգի վարորդական տեսական քննությունների անցողիկ շեմը զգալի բարձր է․
Ցուցանիշները ցույց են տալիս, թե քննության հարցերի քանի տոկոսին պետք է ճիշտ պատասխանել՝ տեսական փուլը հաղթահարելու համար։
Ամենաբարձր պահանջը սահմանված է Հունաստանում՝ 97%։ Սա նշանակում է, որ դիմողը պետք է ճիշտ պատասխանի գրեթե բոլոր հարցերին։
Հաջորդը Ճապոնիան է՝ 95%, ինչը նույնպես արտահայտում է շատ բարձր անցողիկ պահանջ։
Վիետնամում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում շեմը կազմում է 91%, իսկ Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում՝ 90%։
Հաջորդ խմբում են Նիդեռլանդները, Ֆրանսիան և Էստոնիան, որտեղ անցողիկ շեմը 88% է։ Իսրայելում այն կազմում է 87%, իսկ ներկայացված երկրների շարքում ամենացածր, բայց միջազգային համեմատությամբ դեռ բարձր մակարդակը գրանցված է ԱՄՆ-ում՝ 86%։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով կհայտնի Իրանի վերաբերյալ կարևոր որոշման մասին:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հասել է շրջադարձային կետի Իրանի դեմ պատերազմում:
Թրամփը հայտնել է, որ մտադիր է ՄԱԿ-ում հանդիպել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի և Բահրեյնի ներկայացուցիչների հետ՝ Իրանի հարցը քննարկելու համար։
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ առաջիկա ուրբաթ՝ սեպտեմբերի 18-ին, կայցելի Ուկրաինա։
Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Facebook-ում։
«Հույս ունեմ, որ վաղը գիշեր, երբ Ուկրաինայից վերադառնալիս լինեմ, այնքան թերահավատ տրամադրված չեմ լինի, որքան հիմա»,- ասել է վարչապետը։
Ֆիցոյի խոսքով՝ այցը կտևի մի քանի ժամ, և նա հայրենիք կվերադառնա շաբաթ գիշերը։ Վարչապետը այլ մանրամասներ չի հայտնել։

Եթե տարածքը մնացել է Ադրբեջանին, դուք ո՞նց եք մտածում. վկան` դատախազին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է տարածաշրջանում ընթացող պատերազմների մասին։
«Պատերազմների աշխարհագրությունն ընդլայնվում է: Պատերազմող կողմերի փոխադարձ թշնամանքը վառ արտահայտված բնույթ է ստանում: Այս ամենը կարող է հանգեցնել և սկզբունքորեն հանգեցնում է հակամարտությունների աշխարհագրության ընդլայնմանը»,- ասել էր Ալիևը, հավելել` Ադրբեջանի և՛ հյուսիսային, և՛ հարավային հարևանները պատերազմող երկրներ են, և այդ համատեքստում տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանում։
Ալիևը նաև նշել է, որ երկրի արտաքին քաղաքականությունն ուղղված է թյուրքական պետությունների հետ երկկողմ կապերի խորացմամը։ «Ինչպես արդեն ասել եմ՝ թյուրքական աշխարհն է մեր ընտանիքը, ուրիշ ընտանիք մենք չունենք»,- շեշտել է Ալիևը:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպայի երկրները հիշում են ռազմական հակամարտության հետ կապված Մոսկվայի արած նախազգուշացումը։ Եկատեր…
Թուրքիայում Ուկրաինայի դեսպանատունն Ուկրաինայի անկախության 35-ամյակի կապակցությամբ ընդունելություն է կազմակերպել։
Ընդունելությանը մասնակցել է Թուրքիայի աշխատանքի ու սոցիալական անվտանգության հարցերով նախարար Վեդաթ Ըշըքհանը և նշել, որ Թուրքիան պատրաստ է աշխատել երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։
Նա նաև ընդգծել է, որ աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Նախարարը, անդրադառնալով Թուրքիայի ու Ուկրաինայի առևտրի ծավալին, նշել է, որ 2025-ին այն կազմել է 6.6 մլրդ դոլար։
Նախարար Ըշըքհան հայտնել է, որ երկու երկրների բազմակողմանի համագործակցությունը զարգանում է փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության հիման վրա։ Նա Ուկրաինայի բարօրության ու անվտանգության հետ մեկտեղ կարևորել է նաև Սև ծովում ու հարակից շրջաններում կայունության և խաղաղության հաստատումը։
Ermenihaber