GMA News. Ֆիլիպինների հարավում դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել

Ֆիլիպինների հարավում, միջնակարգ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդել է GMA News հեռուստաալիքը՝ հղում…

Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ է

Սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում կանցկացվի 3-րդ «Գիտության շաբաթ․ Հայաստան»-ը Սեպտեմբերի 22–26-ը «Գիտուժ» նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու երրորդ համազգային…

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ

Ucom-ի աջակցությամբ Իմփաքթ Հաբ Երևանի կողմից իրականացվող Ucom Fellowship ինկուբացիոն ծրագրի մասնակիցներն այցելել են Ucom և հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ…

ՀՊԼ․ Նոան հաղթեց Վանին՝ շարունակելով միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 8-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Չարենցավանի «Վանի» դարպասը (2-0)։

Առաջին խաղակեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 66-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկո Լազետիչը, որի համար սա 4-րդ գոլն էր ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։

Ընդամենը 9 րոպե անց՝ 75-րդ րոպեին, հենց Լազետիչի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց և խաղի վերջակետը դրեց երևանյան թիմի պատմության լավագույն ռմբարկու Հելդեր Ֆերեյրան։ Վերջինս խփեց իր 7-րդ գնդակը ընթացիկ առաջնությունում։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 24 միավոր և շարունակում է վստահորեն ու միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Չարենցավանի «Վանը» մնաց 4 միավորով՝ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում։

Հայաստանի խորհրդարանն ի գիտություն է ընդունել ԿԸՀ գործունեության մասին հաշվետվությունը

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի Ազգային ժողովը ի գիտություն է ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին հաշվետվությունը։

Հաշվետվությունը ներկայացրել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։

Այսպիսով, ընդամենը 6 հարցից բաղկացած օրակարգի մեկշաբաթյա քննարկումից հետո ավարտվեց նոր ընտրված խորհրդարանի առաջին քառօրյայի աշխատանքը։

Երկու տարվա լռությունից հետո ասաց՝ վերադարձել եմ


WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը երկու տարվա ընթացքում առաջին անգամ գրառում է կատարել X սոցիալական ցանցում։ «Ես վերադարձել եմ», – գրել է նա։ Գրառումը Wiki…

Խոշոր հարձակում՝ Մոսկվայի ուղղությամբ․ մանրամասներ


Մոսկվայի վրա հարձակման փորձը վերջին տարիների ամենախոշորներից մեկն էր։ Սեպտեմբերի 17-ի երեկոյան ժամը 20:00-ից մինչև սեպտեմբերի 18-ի առավոտյան ժամը 7:00-ն Մոսկ…

Մեքենան վարելու հարցի շուրջ վիճաբանել և բռունցքով հարվածել է 66-ամյա տղամարդու աչքին

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 16-ին պարզել են, որ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Ոսկեհատ գյուղի 37-ամյա բնակիչը էջմիածին քաղաքի Շահումյան փողոցում մեքենան վարելու հարցի շուրջ վիճել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 66-ամյա վարորդի հետ, ապա կանգնեցրել է նրա մեքենան և բռունցքով հարվածել 66-ամյա տղամարդու աչքին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք։

Հետագա միջոցառումներով 37-ամյա տղամարդը Էջմիածին քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոսկեհատ գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում:

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում նա պարզաբանեց, որ իր կանխատեսումը պայմանավորված է մոնետար պայմանների չափավոր խստացմամբ, ինչպես նաև նրանով, որ տվյալ քայլը առնվազն մասնակիորեն արդեն ներառված էր շուկայի սպասումներում:

ՀՀ ԿԲ Խորհուրդը սեպտեմբերի 15-ին որոշում է կայացրել բարձրացնել դրամավարկային քաղաքականության (ԴՎՔ) տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 6,75%:

Հովակիմյանը կարգավորողի՝ տոկոսադրույքը 25 բազիսային կետով բարձրացնելու որոշումն անվանել է, ընդհանուր առմամբ, սպասելի քայլ:

«Մենք ավելի վաղ նշել էինք կարճաժամկետ հեռանկարում տոկոսադրույքի բարձրացման հավանականությունը՝ հաշվի առնելով, որ սպառողական գնաճը երկրում ընթացիկ տարվա փետրվարից պահպանվում էր ԿԲ 3% (±1 տ.կ.) թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր: Ընդ որում, կարգավորողի ներկայացուցիչների խոսքով, առանձնակի անհանգստություն է առաջացնում հենց բազային գնաճի կայունությունը»,- պարզաբանեց նա:

Freedom Broker Armenia-ի տնօրենի խոսքով՝ ևս մեկ կարևոր գործոն է արտաքին գնաճային ճնշման ռիսկերի աճը՝ նավթի կտրուկ բարձրացած գների (մեկ բարելի դիմաց $100-ից բարձր) և Մերձավոր Արևելքում վերջին աշխարհաքաղաքական էսկալացիայի պատճառով առաջացած լոգիստիկ բարդությունների ֆոնին. Հորմուզի նեղուցով նավագնացության շարունակվող սահմանափակումները (ԱՄՆ-ի և Իրանի հակամարտության ֆոնին) և Կարմիր ծովը Ադենի ծոցին միացնող Բաբ էլ-Մանդեբի նեղուցով (նավթի համաշխարհային ծովային փոխադրումների առանցքային երթուղիներից մեկը) փոխադրումների հետ կապված խնդիրները և այլն:

Հովակիմյանը նշեց նաև, որ պետական պարտատոմսերի շուկայում հավանական է փոքր ճնշում գների վրա, թեև դրամային կորպորատիվ պարտատոմսերի գների/եկամտաբերության վրա ազդեցությունը, նրա կարծիքով, չնչին կլինի՝ շուկայի թույլ իրացվելիության և արդեն իսկ գոյություն ունեցող, հարաբերականորեն լայն սպրեդերի շնորհիվ:

«Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ պրոինֆլյացիոն գործոնների պահպանման ֆոնին դրամավարկային քաղաքականության խստացման ցիկլի շարունակության դեպքում շուկայի արձագանքն ավելի արտահայտված կլինի: Սակայն ցածր իրացվելիությունը և շուկայի սահմանափակ արդյունավետությունը կարող են հանգեցնել դրա դրսևորմանը ժամանակային հապաղումով, ինչպես նաև առանձին թողարկումների ոչ լիարժեք վերագնահատմանը»,- եզրափակել է նա:

Հերիք եղավ, բոլ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Անդրանիկ Գևորգյան


Հերիք եղավ, բոլ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Անդրանիկ Գևորգյան