Տագնապալի կանխատեսում․ աշխարհում սովի մատնվածների թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Ամբողջ աշխարհում սովյալ մարդկանց թիվը մինչև 2030 թվականը կարող է հասնել 520 միլիոնի՝ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով:

Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Ռուսաստանի հետ կապերի գծով բաժնի ղեկավար Օլեգ Կոբյակովը։

«Հաշվի առնելով Մերձավոր Արևելքի հակամարտության ազդեցությունը՝ մինչև 2030 թվականը 510-520 միլիոն մարդ առաջվա պես կբախվի սովի խնդրին», – ասել է Կոբյակովը՝ նշելով, որ մինչև ճգնաժամն այդ ցուցանիշը գնահատվում էր 503 միլիոն։

Նա ընդգծել է, որ կանխատեսումներ անելիս հաշվի չեն առնվել այլ հնարավոր ոչ բարենպաստ այնպիսի գործոններ, ինչպիսիք են ծայրահեղ եղանակային երևույթները, որոնք կարող են խորացնել իրավիճակը։
«Այսպիսով, Մերձավոր Արևելքի ճգնաժամը կարող է լրացուցիչ այլ երկրների վրա ազդել էներգակիրների և պարարտանյութերի գների աճի միջոցով», – եզրափակել է Կոբյակովը։

Իրանում ուժերի լայնածավալ ցուցադրում․ «Ջան Ֆադա» զորավարժությանը մասնակցում է 313 հազար մարդ

Իրանի մայրաքաղաքում մեկնարկել են «Ջան Ֆադա» («Պատրաստ ենք զոհաբերության») ժողովրդական-զորային լայնածավալ զորավարժությունները, որոնց մասնակցում է 313 000 մարդ։ Զորավարժությունները տեղի են ունենում «Լաբբեյք յա Խամենեի» («Մենք արձագանքում ենք քո կոչին, Խամենեի՛») կարգախոսի ներքո։

Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:

Ինչպես հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Զորահավաքի կազմակերպման («Բասիջ») ղեկավար Հոսեյն Թայեբը, զորավարժությունները կոչված են ցուցադրելու ազգային բարձր տոկունությունը, հասարակության համախմբումը և երկրի պատրաստությունն՝ ապահովելու կայուն անվտանգություն՝ արտաքին սպառնալիքների և ԱՄՆ-ի կողմից ճնշման ֆոնին:

Թայեբի խոսքով՝ ժողովրդական պաշտպանության կազմակերպումը մնում է ցանկացած հնարավոր ագրեսորի զսպման առանցքային գործոն:

ԱԹՍ-ների սպառնալիքը խաթարել է քվեարկությունը Սոչիում

Սոչիում ընտրատեղամասերը դադարեցրել են աշխատանքը մոտավորապես մեկուկես ժամով՝ անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը։

«Ընտրատեղամասերում գտնվող ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդներն ու ընտրողները տեղափոխվել են ապաստարաններ մինչև «ԱԹՍ-ի հարձակման» վտանգի մասին ազդանշանի չեղարկումը», – տեղական ժամանակով առավոտյան ժամը 9:39-ին գրել է Պրոշունինը։

Ժամը 11:03-ին նա հայտնել է, որ վտանգն անցել է, և ընտրատեղամասերը վերսկսել են աշխատանքը։

Առցանց քվեարկություն․ Վլադիմիր Պուտինը կատարել է իր ընտրությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցել է միասնական քվեարկության օրվան և առցանց քվեարկել Պետական դումայի 9-րդ գումարման պատգամավորների ընտրություններում։

Թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 18-ի դրությամբ

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքներն սեպտեմբերի 18-ի դրությամբ։ Bitcoin (BTC) — $77 393 Ethereum (ETH) — $2 477 Binance Coin (BNB) — $751 Ըստ կապիտալիզացիայի՝ 100 լավագույն կրիպտոարժույթների շարքում վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ աճը ցույց է տվել Zcash (ZEC) + 18%: Լավագույն 100-ի մեջ վերջին 24 ժամվա ընթացքում ամենամեծ անկումը ցույց է տվել Stable (STABLE)–11%։ […]

Մութ ու ցուրտ տարիներին Կարապետյան եղբայրները ժողովրդի կողքին էին, Ռուբինյանի հայրը՝ իշխանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մութ ու ցուրտ տարիներին Կարապետյան եղբայրները ժողովրդի կողքին էին, Ռուբինյանի հայրը՝ իշխանություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս տեմպերով վիզաների ազատականացումը շատ չի ուշանա. տեսնենք՝ կկարողանա՞նք պահպանել 2029–ի նպատակադրումը. Մարագոս

Մենք ստորագրել ենք կապուղիների գործընկերություն համաձայնագիրը, աշխատում ենք վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վրա, ինչը հույս ունենք շատ շուտով կբերի դեպի…

Խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը

Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։ Այս մասին հայտնում է Փաշինյանի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։

Ինչ է ասել Կոբախիձեն եւ ինչու. Գելա Վասաձեի մեկնաբանությունը


Վրաց քաղաքագետ Գելա Վասաձեին մի քանի հարց ուղղեցինք (Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ): Մասնավորապես Վրաստանի վարչապետ Կոբախիձեի` Հայոց ցեղասպանության առթի…

Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակը պարզաբանում է. Factor.tv

«ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։

Factor TV-ն դիմել էր՝ ստանալու Եվրահանձնաժողովի մեկնաբանությունը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մշակութային ժառանգության վերաբերյալ վիճահարույց գրառման վերաբերյալ։ Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի իշխանությունների՝ դեպի Արցախի տարածքներ կազմակերպած այցից հետո X-ում գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ», և դրանք պետք է քննարկվեն:

Ադրբեջանի պաշտոնյաներն այդ այցի ընթացքում հերթական անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացրել էին որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն։ «Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նշել է, որ մշակութային ժառանգության հարցը, ինչպես խաղաղության բազմաթիվ գործընթացներում է, հաշտեցման կարևորագույն տարր է լինելու։ Առայժմ, կարծես թե, հայկական և ադրբեջանական կողմերի միջև համաձայնություն չկա հարցի որոշ ասպեկտների, այդ թվում՝ պատմական փաստերի վերաբերյալ»,- մեկնաբանել է Քրիստիան Վիգանդը։

Այնուամենայնիվ, ԵՄ ներկայացուցչի այսպիսի ձևակերպումներն ու նմանատիպ այցերին մասնակցությունը, որոնց ժամանակ կասկածի տակ է դրվում հուշարձանների հայկական պատկանելությունը, կարո՞ղ են նպաստել հաշտեցմանն ու կայուն խաղաղությանը։ Քրիստիան Վիգանդի խոսքով՝ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների՝ տեղական դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպած 22-րդ նմանատիպ այցն էր։

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտական համայնքի համար կարևոր է տեղում, սեփական աչքով տեսնել իրական իրավիճակը, քանի որ մենք ուղիներ ենք փնտրում՝ աջակցելու կողմերին չլուծված հարցերի կարգավորման գործում»,- ընդգծել է խոսնակը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։